Նորութիւններ

Գալու է այն օրը, երբ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը համոզված է, որ Իսրայելը ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հակոբ Սևանն անդրադարձավ փետրվարի 14-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագծի քննարկմանը, որը ներկայացրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Օրինագծին դեմ է քվեարկել 41, կողմ՝ 28 պատգամավոր: «Օրինագիծը ներկայացվել էր ոչ…

Բոլորիս նպատակը բովանդակային եւ ճիշտ աշխատաոճ մշակելն է

Փետրվարի 14-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին աշխատանքային ընթացիկ հարցեր: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կառավարության, պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման ընթացքը: Մասնավորապես անդրադարձ եղավ Մեծաձորի դպրոցի լուծարմանը: Նշվեց, որ գործընթացը բնականոն հունի մեջ է: Դպրոցի երկու աշակերտի՝ Վ. Բազմաբերդի դպրոց տեղափոխման համար հատկացվել է փոխադրամիջոց: Քննարկվեցին նաեւ հանրությանը հաշվետվություններ ներկայացնելու համար ժամանակացույց…

Հաղորդագրութիւն

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի Քարոզչական մարմինին նախաձեռնութեամբ, անցեալ շաբաթավերջին Լիբանան հրաւիրուեցաւ իտալացի պատմաբան, Վատիկանի մամլոյ անձնակազմի անդամ-լրագրող, գիրքերու հեղինակ դոկտ. Ֆրանքա Ճիանսոլտաթի: Դոկտ. Ֆրանքա Ճիանսոլտաթի 2015-ին Հռոմի մէջ հրատարակեց իտալերէնով Հայոց ցեղասպանութեան մասին իր գիրքը` «Լա Մարսիա Սենզա Ռիթոռնօ» («Անվերադարձ երթը»), որուն կողքին վրայ տեղադրուած է Հայոց ցեղասպանութեան մասին Ֆրանչիսկոս պապին կատարած մէկ յայտարարութիւնը: Նշենք,…

Թուրքիայի օկուպացիան հանգեցնում է անմեղ կանանց եւ երեխաների մահվան

Կանադայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 7-ին նամակ է հղել Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդին՝ տեղեկացնելով, որ Աֆրինի նկատմամբ թուրքական բանակի կողմից կիրառվող զինված գործողությունները անօրինական են: «Ներկա իրավիճակը լուրջ սպառնալիք է Սիրիայի քաղաքացիական պատերազմի խաղաղ լուծմանը»,-ասվում է նամակում: Կանադայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թուրքիայի օկուպացիան հանգեցնում է անմեղ կանանց եւ երեխաների մահվան: Ընդգծելով, որ…

Հոլանդիայում շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ

Հոլանդիայի Քրիստոնեական Միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: «Նա երկու նախագիծ է պատրաստել խորհրդարան ներկայացնելու համար, որոնցից առաջինը, կարծես թե, 2004 թվականի որոշման հաստատումը լինի, իսկ երկրորդը կառավարության ներկայացուցչի այցը պարտադրող որոշում, որի ընդունման…

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի հայտարարությունը

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում 2018թ. փետրվարի 13-ին Երեւան քաղաքի ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Առաջին հերթին անթույլատրելի է Երեւան քաղաքում բազմաթիվ կենցաղային խնդիրների առկայությունը եւ դրանց նկատմամբ քաղաքապետարանի շարունակական անտարբերությունը, երբ այդ խնդիրները բազմիցս բարձրացվել են քաղաքացիների կողմից, իսկ դրանց լուծման ուղղությամբ որեւէ տեսանելի քայլ չի արվել: Երկիր Ծիրանի…

Դաշնակցութիւնը ապրում է, շնչող ու զարգացող հաւատամք է

Ստորեւ կը ներկայացնենք Գէմպրիճի մէջ կայացած ՀՅԴ օրուան հանդիսութեան ընթացքին բանախօս ընկ. Ժան Հալլաճեանի խօսքը։ ՀՅԴ «Մեր օրուան» տօնակատարութիւնը ա՛յն պատեհ առիթն է, որ դաշնակցական ընտանիքը արժեւորէ ներկան, ուրուագծէ դիմակալելիք մարտահրաւէրներու բնոյթն ու առաջադրէ անոնց լուծումները: Իրագործումները՝ անպայմանօրէն մեզ կը խրախուսեն, կը գօտեպնդեն: Աւելին՝ մեզ յաւելեալ յանձնառութիւններու տակ կը դնեն, ա՛լ աւելի բծախնդրութեամբ ու հետեւողականութեամբ,…

Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994) Յաղթանակի կարեւորագոյն պայմանը անմնացորդ նւիրումն է, ազնիւ ու վճռական պայքարը

«Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով».Ղարաբաղեան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմութեան գիրկն էին անցնում այն փոթորկայոյզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմութիւնը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը: Ստեղծւել էր մի այնպիսի իրավիճակ, երբ ժողովրդի հոգում աստիճանաբար խամրում էր պայքարի այն ուժգնութիւնը, որ ցայտուն կերպով դրսեւորւել էր շարժման առաջին օրերում…

Միացում. 30 տարի անց` 88-ի խորհրդով

Փետրվարի 13-ին՝ 30 տարի անց նույն ոգով, նույն պահանջներով եւ նույն վայրում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում էին հավաքվել Ղարաբաղյան շարժման մասնակիցները, Արցախյան եւ Ապրիլյան պատերազմների հերոսները, պաշտոնյաններ, ուսումնական հաստատությունների ուսուցիչներ ու աշակերտներ, հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվի անդամներ: Արցախյան շարժմանը նվիրված միջոցառումը մեկնարկել է երթով: Արցախի պետական համալսարանից մեկնարկած երթի մասնակից երիտասարդները տանում էին 25 մետր երկարությամբ՝ Արցախի Հանրապետության…

Արամ Մանուկյանի արձանի հարցը որոշվեց

Ձայների` 43 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստում ընդունվեց Արամ Մանուկյանի արձանի տեղադրման որոշումը՝ ըստ Դավիթ Մինասյանի էսքիզի: Խմբակցություններից «Երկիր ծիրանի»-ն հայտնեց, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Ելք» խմբակցությունը հայտնեց, որ դեմ է քվեարկելու՝ պատճառաբանելով, որ մրցույթն անցկացվել է անարդար, Դավիթ Մինասյանի էսքիզը ներկայացված չի եղել մրցույթին: Ի պատասխան «Ելք»-ի մեղադրանքի, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը…