
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավաստիացնում է, որ ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի տարաձայնությունները երկու կուսակցությունների հարաբերությունների վատացման չեն հանգեցնի: «Այդպիսի բան գոյություն չունի, հարաբերությունների վատացման խնդիր գոյություն չունի, ամեն ինչ պետք է տեղի ունենա կարգավորված, մեխանիզմների մշակման դաշտում: Սրանք բոլորը նախատեսված են բուն կոալիցիոն հուշագրով, որից դուրս Դաշնակցությունը…















