Նորութիւններ

Հայ պատվիրակները ևս մասնակցել են Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Նորա Արիսյանը և Ժիրայր Ռեիսյանը, ինչպես նաև Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը հունվարի 30-ին մասնակցել են Սոչիում Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի աշխատանքներին: Այս մասին նրանք գրառում են կատարել սոցիալական ցանցում: Կոնգրեսն անցկացվել է «Խաղաղություն Սիրիայի ժողովրդին» կարգախոսի ներքո: Մասնակիցները համաձայնության են եկել սկսելու երկրի Սահմանադրության վերանայման աշխատանքը, որպեսզի երկրի…

Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում

Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում: Այս մասին նշել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին իր ելույթում: Նա նշել է, որ որպես միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան կշարունակի առաջ ընթանալ կողմերին լսելու ճանապարհով: «Հուսամ, որ մի օր կվերադառնամ ձեզ մոտ և կասեմ,…

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամը ստեղծել է աշխատանքային պաշտպանության գրասենյակ

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ Երևանում ստեղծվել է աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ: Նորաստեղծ գրասենյակը աշխատողներին, աշխատանքը կորցրած և աշխատանք փնտրող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով տրամադրում է անվճար ծառայություններ, այդ թվում՝ ա. աշխատանքային հիմնական իրավունքների մասին իրազեկում, բ. աշխատողների աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցերի պատրաստում, գ. աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով (չվճարված…

Ակնարկ. Բառապաշար, Հակազդեցութիւն Եւ Այսօրուան Տեղեկատուական Համակարգը

Լիբանանեան քաղաքական եւ հասարակական բեմերուն վրայ արձանագրուածները դուրս եկան երկրի սահմաններէն եւ համաշխարհային լրատուամիջոցներու թողարկումներուն բերումով սեփականութիւնը դարձան միջազգային հանրութեան: Քաղաքական հռետորութեան ընթացքին օգտագործուած բառապաշարի եւ իբրեւ անոր հակազդեցութիւն փողոցային դրսեւորումներու տեսանիւթերը շատ արագ շրջագայեցան եւ նուաճեցին դիտողականութեան մեծ լսարաններ: Պատահարներու քաղաքական ենթաշարժառիթներուն վրայ կեդրոնանալէ առաջ, կ՛արժէ նաեւ տեսանիւթի սպրդումին եւ անոր ձգած ազդեցութեան մասին…

Դավիթ Լոքյանը մարզպետների հետ աշխատանքային քննարկում է անցկացրել

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ հունվարի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարզպետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մասնավորապես, քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը, դրա կատարման ընթացքը,…

Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994) Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով

«Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով».Ղարաբաղեան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմութեան գիրկն էին անցնում այն փոթորկայոյզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմութիւնը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը: Ստեղծւել էր մի այնպիսի իրավիճակ, երբ ժողովրդի հոգում աստիճանաբար խամրում էր պայքարի այն ուժգնութիւնը, որ ցայտուն կերպով դրսեւորւել էր շարժման առաջին օրերում…

Ակնարկ. Սահմանափակող-Սահմանափակուող Գլխաւոր Խաղցողն Ու Գործիքը

Թուրքիոյ նախագահը միայն օրեր առաջ բացատրելով «Ձիթենիի ճիւղ» զինուորական ներխուժման նպատակը` կը յայտարարէր. «Մընպեժը պիտի ձերբազատենք ահաբեկիչներէն… որովհետեւ անոնք անոր իսկական տէրերը չեն, այլ անոր իսկական տէրերը մեր արաբ եղբայրներն են: Մեր գործողութիւնները պիտի շարունակենք հասնելով մինչեւ իրաքեան սահման` վնասազերծելու համար բոլոր ահաբեկիչները»: Միայն օրեր ետք` երէկ, Թուրքիոյ կառավարութիւնը կը հաղորդէր, որ «Ձիթենիի ճիւղ» գործողութիւնը…

Արմեն Սարգսյանը կարող է հայությունն միավորելու գործընթաց իրականացնել

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ՀՀ 4-րդ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանի հետ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ Սարգսյանի առաջադրման հետ կապված հարցերն են քննարկել: «Խոսել ենք մեր պատկերացումների մասին, այս նոր էջը, որ պետք է բացվի Հայաստանի համար: Խորհրդարանական համակարգում, ըստ էության,…

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ընթանում է ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ ներկայացուցիչների միջև հանդիպումը: Նախքան հանդիպման մեկնարկը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում չհստակեցրեց՝ կընդունի՞ արդյոք Սերժ Սարգսյանի առաջարկը: «Կհանդիպեմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում, նաև ԱԺ–ից դուրս բոլոր կուսակցությունների, ՀԿ-ների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի ներկայացուցիչների հետ: Դրանից հետո…

Արամ Մանուկյանը մեր պետականության վերականգման մարմնավորումն է

Երևանում հարգանքի տուրք մատուցեցին գործչի հիշատակին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կիսանդրու առջև հունվարի 29-ին հարգանքի տուրք մատուցվեց պետական և հասարակական գործչի մահվան 99-րդ տարելիցի կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության գործիչները, ովքեր ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին գործչի կիսանդրու առջև: ՀՅԴ Բյուրոյի…