Նորութիւններ

Հուզված եմ ձեր ուժից. Նատալինին այցելեց Ծիծեռնակաբերդ

Հայաստանում է Բրազիլիայի Կանաչների կուսակցությունը ներկայացնող, Երևանի քույր-քաղաք Սան Պաուլոյի ավագանու անդամ Ջիլբերտո Տոնոս Նատալինին: Նրան ուղեկցում է Բրազիլաիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գևորգ Զատիկյանը: Տեղեկացնենք, որ Նատալինին ակտիվ գործունեություն է ծավալում Հայ Դատի աշխատանքների ուղղությամբ: Նա պաշտպանում է նաև Արցախի ինքնորոշման իրավունքը: Նատալինին հունվարի 7-ից Հայաստանում է ՀՅԴ հրավերով և կվերադառնա Բրազիլիա հունվարի 10-ին:…

2018 Հաւատքի Հայկականացման Տարի

Յ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ՀՅ Դաշնակցութեան գաղափարական դպրոցին մէջ, ազատութեան եւ ժողովրդավարութեան սկզբունքներէն մեկնելով սորված ենք, թէ կրօնը խղճի հարց է: Այլ խօսքով` Դաշնակցութիւնը իր աշխարհահայեացքով կրօնը կը թողու իր ընկերներու ազատ կամքին եւ ինք խտրականութիւն չի դներ Դաշնակցութեան շարքերը եկող ընկերներու միջեւ կրօնական տարբերութեան պատճառով: Ու թերեւս զարմանալի թուի, որ դաշնակցական ընկեր մը խօսի եկեղեցւոյ ու…

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2017 թվականի վերջին՝ չորրորդ համարը

ԱԶԴ Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2017 թվականի վերջին՝ չորրորդ համարը, սովորականից ավելի մեծ՝ 326 էջ ծավալով, ինչը հիմնականում պայմանավորված է անցնող տարվա ընթացքում նշված հոբելյանական իրադարձություններին արձագանքելու եւ դրանց գիտական գնահատականներ տալու ցանկությամբ։ «Վէմ»-ի հոբելյանական բնույթ ունեցող հրապարակումներից վերջինը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանի ծննդյան 150-ամյակի հետ կապված հոդվածաշարը, լույս է տեսնելու…

«Ցեղասպանագիտութեան Նոր Ուղղութիւնները Արխիւներէն Դէպի Իրաւական Դաշտ» Նիւթով Դասախօսութիւն

Մամլոյ Լսարան Թիւ 136 «Ազդակ»-ի խմբագրութեան կազմակերպած մամլոյ լսարաններու ծիրին մէջ երէկ` երկուշաբթի, 8 յունուար 2018-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ մամլոյ 136-րդ լսարանը` «Ցեղասպանագիտութեան նոր ուղղութիւնները արխիւներէն դէպի իրաւական դաշտ» նիւթով: Զեկուցաբերն էր ՀՅԴ Բիւրոյի անդամ, Քոլոմպիա համալսարանի դասախօս դոկտ. Խաչիկ Մուրատեան: Բացման խօսքով հանդէս եկաւ «Ազդակ»-ի միջազգային լուրերու խմբագիր…

Նորմալ չէր, որ Մակրոն-Էրդողան հանդիպմանը չքննարկվեց Հայոց ցեղասպանության հարցը, մենք դատապարտում ենք դա

Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհուրդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից առաջ և հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված հայտարարություններով էր հանդես եկել: Tert.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը ներկայացրեց՝ իրենց հայտարարության մեջ նշել էին, որ դեմ չեն, որ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հանդիպումներ լինեն, բայց երբ Ֆրանսիայի պես…

Փունթա Տէլ Էսթէի «Հայաստանի Հանրապետութիւն» հրապարակի բացումը, մեծագոյն նուէր մըն է համայն հայութեան

Ուրուկուայի մայրաքաղաք Մօնթէվիտէոյէն և Փիրեափոլիս ամառանոցէն ետք, Հարաւայի Ամերիկայի ամենայայտնի ամառանոց-քաղաք, Փունթա Տէլ Էսթէի մէջ Կիրակի 7 Յունուար 2018-ին, պաշտօնական արարողութեամբ մը բացումը կատարուեցաւ «Հայաստանի Հանրապետութիւն» հրապարակին։ Մասնակցեցան զբոսաշրջիկութեան հայազգի նախարար Լիլիան Քէշիշեանը, Մալտօնատոյի նահանգապետ Էնրիքէ Անթիա, Փունթա Տէլ Էսթէի քաղաքապետ Անտրէս Խաֆիֆ, ՀՀ դեսպան Տիկ. Էսթէր Մկրտումեանը, Ուրուկուայի հայոց առաջնորդ Գերշ. Տ. Յակոբ արք.…

Միջազգային կառույցների կողմից նկատելի է Ադրբեջանի անընդհատ խուսափելը և ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարելու փաստը

2017 թվականին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում տեղաշարժ չարձանագրելով հանդերձ պետք է նշել մեկ կարևոր փաստ. կարծես թե 2016 թվականի ապրիլից հետո կողմերը նորից եզրեր են գտել բանակցային գործընթացը շարունակելու համար: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Նա գտնում է, որ բանակցային գործընթացի վերաբերյալ որոշակի…

Օգնություն ստացող «աղքատ ազգականից» մարզը վերածվել է ներդրումային գրավիչ տարածքի

Ներդրումների համար անհեռանկարային տարածաշրջան, արագ բացվող ու նույն արագությամբ էլ փակվող բիզնես նախագծեր, մշտապես դժգոհող ու պահանջներ ներկայացնող բնակիչներ, աղքատության ու գործազրկության բարձր մակարդակ, երկրաշարժից հետո դեռեւս չհաղթահարած անօթեւանության խնդիր, արտագաղթ եւ այլն: Սա Շիրակի մարզի անփոփոխ նկարագիրն է տարիներ շարունակ: 2017թ.-ի հունիսի 8-ից մարզի ղեկավարումը ստանձնած մարզպետ Արթուր Խաչատրյանի կարծիքով, վերջին երկու տարիներին սառույցը…

Ապակայունացնող երևույթներով չի կարելի Իրանին ինչ-որ բան պարտադրել

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի խոսքով՝ Իրանում տեղի ունեցող դժգոհությունների հիմքում ընկած են և՛ սոցիալական դժգոհությունները, և՛ արտաքին ազդակները։ Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց՝ նման բողոքի ալիքները Իրանում նախկինում էլ են եղել, այն իր բնույթով աննախադեպ չէր: Իսկ այն, որ վերջին տարիների ընթացքում դժգոհություններ կային երկրի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից, ակնհայտ էր: Դժգոհությունները, ըստ…

Արցախի անկախության խորհրդանիշը

26 տարի առաջ` հունվարի 8-ին, Արթուր Մկրտչյանն ընտրվեց Արցախի Գերագույն Խորհրդի նախագահ: Նա ընդամենը 33 տարեկան էր, երբ դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին օրենսդիր մարմնի առաջին ղեկավարը: Արցախի ազատագրական պայքարի առաջամարտիկներից եւ կազմակերպիչներից էր: Մե՛կ մարտի դաշտում էր, մե՛կ բանակցությունների սեղանի շուրջ: Երիտասարդ գործչին հաջողվում էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել պատմական Արցախի խնդրին: yerkirmedia.am