
ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունը Յուրաքանչյուր տարի մեր հանրության մոտ արդարացի դժգոհություն է ձևավորվում մի շարք սոցիալական նշանակության ապրանքների թանկացման ժամանակ, մասնավորապես՝ կարագի, մսի, շաքարավազի, ձվի և այլն: Չնայած այն հանգամանքին, որ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի 9 ամիսների ընթացքում միջին գնաճային ճնշումը կազմել է 1 տոկոս, այնուամենայնիվ, մեր հասարակությունը չափազանց զգայուն…















