Նորութիւններ

Դավիթ Լոքյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին

Հոկտեմբերի 31-ին, աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նրանք շրջել են մարզի մի շարք համայնքներով: Հիմնական կանգառները նախատեսված էին մարզի այն համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի կողմից: Ծրագիրը ՀՀ կառավարության աջակցությամբ և…

Մեկնարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի և Գերագույն մարմնի ընդլայնված համատեղ նիստը

Մեկնարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի և Գերագույն մարմնի ընդլայնված համատեղ նիստը, որի ընթացքում կներկայացվի ՀՅԴ կոալիցիոն գործունեությունը: Նիստի ընթացքում զեկույցների միջոցով կներկայացվեն այն նախարարությունների և մարզպետարանների գործունեությունը, որոնք ղեկավարում են Դաշնակցության ներկայացուցիչները:

Գեղարոտ համայնքը նորակառույց եկեղեցի ունեցավ

Ավանդապահ եւ ավանդապաշտ հայ մարդը բոլոր ժամանակներում հավատարիմ է եղել իր հավատքին եւ, ի հեճուկս պատմության վայրիվերումների, շարունակել է եկեղեցաշինության աստվածահաճո գործը: Կառուցել է, արարել եւ սերնդե – սերունդ փոխանցել դարերի խորքից եկող հոգեւոր հարուստ ու անկրկնելի ժառանգությունը: Արագածոտնի մարզի Գեղարոտ համայնքում հոգեւոր զարթոնքի իրական տոնախմբություն էր: Գեղարոտցիների, բոլոր հավատավորների առջեւ իր դռները բացեց Սրբ.…

Հայ դատի հանձնախումբը շարունակում է Լոս Անջելես – Երեւան ուղիղ չվերթների գաղափարն առաջ տանել

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը շարունակում է Լոս Անջելեսի եւ Երեւանի միջեւ ուղիղ չվերթների մասին գաղափարն առաջ տանել: Կազմակերպությունից հայտնում են, որ կոմիտեի անդամ Զանգու Արմենյանը եւ Գլենդելի Խորհրդի անդամ Զարե Սինանյանը վերջերս Երեւանում էին, որտեղ պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ քննարկել են այդպիսի չվերթի բացման գործնական քայլերը: Երեւանում է գտնվել նաեւ Փասադենա քաղաքի քաղաքապետ Թերի…

Գոյժ

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ցաւով կը գուժէ շրջանիս վաստակաւոր ընկերներէն Բաբգէն Սասունիի մահը, որ տեղի ունեցաւ Երկուշաբթի, 30 Հոկտեմբեր, 2017ին, Լոս Անճելըսի մէջ: Պատասխանատու պաշտօններ վարած ընկեր Սասունի մեծ վաստակ ունի համայնքիս կազմակերպման մէջ: Կեդրոնական Կոմիտէն իր ցաւակցութիւնը կը յայտնէ ընկեր Սասունիի ընտանիքին եւ իր գաղափարակից ընկերներուն: ՀՅԴ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

ՀՀ-ԵՄ համաձայնագրի հիմքը ընդունված նոր Սահմանադրությունն է

Դաշնակցությունը չունի ու չի ունեցել կասկածներ, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին համաձայնագիրը չի ստորագրվելու: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի վերջո նոյեմբերին ստորագրվելո՞ւ է այս փաստաթուղթը, թե՞ ոչ: «Մենք լիահույս ենք, որ այն կստորագրվի: Առայժմ որևէ խոչընդոտ չի երևում, եթե մենք մեր…

Լևոն Մկրտչյանը կարևորել է Գյոթեի ինստիտուտի մշտական ներկայացուցչության հիմնումը Հայաստանում

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը պաշտոնական այցով Երևանում է գտնվում Գերմանիայի Դաշնության երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկիի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ԳԴՀ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Նախարարի խոսքով` ԳԴՀ գլխավոր քարտուղարի այցը ևս մեկ հնարավորություն է` ճշգրտելու կրթության և գիտության ոլորտում երկու երկրների…

ՍԾՏՀԿ նիստի շրջանակում հանդիպումները բավականին հետաքրքիր էին

Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության նիստի շրջանակում, որն անցկացվել է Ռոստովում, բավականին հետաքրքիր հանդիպումներ եղան: Հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ վերջին 25 տարիներին ոչ մի կազմակերպությունում ինքը չի տեսել Ադրբեջանի այդքան մեծ թվով ներկայացուցիչներ: «Մեզ համար առանձնապես հետաքրքիր էր Ռոստովը, քանի որ այնտեղ հայկական…

Ներդրումային ծրագրերի միջոցով շատ հարցեր ենք կարողացել լուծել

Նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք խոշորացված համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Շիրակի մարզի խոշորացված` Ախուրյան համայնքում ևս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է 6 թեկնածու: Շիրակի մարզի այս համայնքում միավորվել է 8 համայնք, ներառյալ` Ախուրյանը: Կոչվում է հենց խոշոր համայնքի անունով, և համայնքապետարանն էլ լինելու է Ախուրյանում: Yerkir.am-ը զրուցել է…

30 Հոկտեմբեր 1920. Դասալքութեան չարիքը եւ Կարսի անկումին ազգային ողբերգութիւնը

Ժո­ղո­վուրդ­նե­րու ազ­գա­յին յի­շո­ղու­թեան մէջ կան ոչ միայն ինք­նա­ճա­նաչ­ման եւ հպար­տու­թեան, եր­կուն­քի եւ խո­յան­քի ո­գեշն­չող պա­հեր, այլ կան նաեւ փոր­ձու­թեան ու յու­սա­բե­կու­մի, մեղ­կու­թեան եւ ան­կու­մի ող­բեր­գա­կան վայր­կեան­ներ, ո­րոնք կեան­քի եւ ժա­մա­նա­կի թա­ւա­լու­մին հետ ա­ւե­լի ու ա­ւե­լի կը շեշ­տեն ի­րենց բախ­տո­րոշ նշա­նա­կու­թիւ­նը։ Հայ ժո­ղո­վուր­դի ազ­գա­յին յի­շո­ղու­թեան մէջ այ­դօ­րի­նակ դառ­նու­թեան էջ մը կը բա­ցո­ւի Հոկ­տեմ­բեր 30ին… 97 տա­րի…