Նորութիւններ

ԵՄ-ի համար անձերը կարեւոր չեն

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, թե ԵՄ-ի համար անձերը կարևոր չեն և վերջինս չի առաջնորդվում՝ ով կլինի 2018-ին վարչապետ սկզբունքով: Ինչպես հայտնի է՝ շատ փորձագետներ կարծիք են արտահայտում, թե ԵՄ-ՀՀ համաձայնագիրը կստորագրվի միայն 2018-ի գարնանից հետո, երբ հստակ կլինի, թե ով է լինելու ՀՀ վարչապետ, քանի որ Կարեն…

Բանակից խուսափելը թեկնածուականը պաշտպանելու հիմնական մոտիվացիան է դառնում

Կա կարևորագույն մի սկզբունք՝ արդարության սկզբունքը. այսօր նույն կուրսում 15 հոգի, օրինակ, զորակոչվում է բանակ, իսկ մի քանիսը չեն զորակոչվում, որովհետև ընդունելության քննություններին 1 կամ 0,5 միավոր ավելի բարձր են ստացել: «Այս խնդիրը պետք է կարողանանք լուծել. լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով տարկետման իրավունքի վերացման հարցին, նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշեց, որ ինքն…

Տրվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթաթոշակային ծրագրի մեկնարկը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրի մեկնարկն այսօր ազդարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանի համատեղ մամուլի ասուլիսով: Նախարար Լևոն Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ նմանատիպ ծրագրերի շնորհիվ Հայաստանում առաջիկայում կարձանագրվի բեկումնային իրավիճակ` հատկապես բարձրագույն կրթության որակի, կրթություն-գիտություն կապի ամրապնդման ուղղություններով: «Մեր հետևողական աշխատանքի…

Ակնհայտ է դառնում, որ պայմանավորվածությունները Ադրբեջանի համար ինքնանպատակ են

«Սա հերթական դրսևորումն է Ադրբեջանի անլուրջ և ոչ ադեկվատ պահվածքի: Ի վերջո, ակնհայտ է դառնում, որ բոլոր այն համաձայնությունները, որ ձեռք են բերվում բարձր մակարդակով հանդիպումների ժամանակ, այդ հանդիպումները Ադրբեջանի համար ինքնանպատակ են՝ տպավորություն թողնելու համար, որ իբր թե ինքը պատերազմով չի ուզում հարցը լուծել, որ նա կողմ է բանակցություններին: Բայց իրականության մեջ բոլոր այն…

ԱՄՆ-ի ճնշումը կմեծանա, մինչև որ Ալիևը չհրաժարվի բռնաճնշումներից և իր ռազմերթից դեպի պատերազմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: – Պարոն Համբարյան, ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում հոկտեմբերի 16-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ անցկացված գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ուժե՞ղ էին արդյոք հայկական կողմի դիրքերն այդ բանակցություններում: Նկատի ունեմ՝ ստացվում է, որ մենք փաստորեն մոռանում ենք ապրիլյան Քառօրյա պատերազմի հետևանքների…

Դավիթ Իշխանյանը` ՀՅԴ խմբակցությունների հանդիպման մասին

Հոկտեմբերի 17-ին Երեւանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովների ՀՅԴ խմբակցությունների հանդիպումը: Թեմայի շուրջ «Ապառաժ»-ի հարցերին է պատասխանում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը: –Ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով է առնվազն տարին երկու անգամ տեղի ունենում Արցախի եւ Հայաստանի Ազգային ժողովների ՀՅԴ խմբակցությունների հանդիպումը։ -Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն»…

Արցախի հետ բարեկամութեան խումբերու ստեղծում Պելճիգայի մէջ

Մամլոյ հաղորդագրութիւն Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ երէկ՝ ուրբաթ 20 հոկտեմբեր 2017-ին Վալոնիայի Պրիւքսէլի խորհրդարանին մէջ Արցախի հետ 16 ֆրանսախօս քաղաքագէտներէ եւ քաղաքացիական անձնաւորութիւններէ կազմուած բարեկամութեան խումբ մը հիմնուեցաւ: Երկու օր առաջ նոյնպէս գրասենեակիս նախաձեռնութեամբ, նոյնանման բարեկամութեան խումբ մը, բաղկացած 11 հոլանտախօս քաղաքագէտներէ եւ քաղաքացիական անձնաւորութիւններէ, հիմնուած էր ֆլամանտական խորհրդարանին մէջ։ Երկու արարողութիւններուն ներկայ…

Մաքուր Հայաստանի ճանապարհին արժանապատվության խնդիր պետք է դնենք մեր առջև

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը համապետական երրորդ շաբաթօրյակի շրջանակներում այցելել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզեր: Նախարարը Արտաշատ քաղաքում մասնակցել է ծառատունկին, այցելել Դվինի հնավայր պատմամշակութային տարածք, որտեղ կատարվել են մաքրման աշխատանքներ: Այնուհետև Արամավիրի մարզի Փարաքար համայնքում մարզպետ Աշոտ Ղարհամանյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է մարզում տարվող աշխատանքներին: Այստեղ նրանց է միացել նաև…

«Հայրենիք»ի խմբագրական. Կառուցողական Հանդիպո՞ւմ

Վերջին անգամ, Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի հովանիին տակ, Յունիս 20, 2016-ին, Սերժ Սարգսեան – Իլհամ Ալիեւ հանդիպումը տեղի ունեցած էր Սէնթ Փիթըրզպուրկի մէջ: Աւելի քան տարի մը ետք, Հոկտեմբեր 16-ին, ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահներուն նախաձեռնութեամբ, Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահներուն բանակցութիւնները տեղի ունեցան Ժընեւի Միացեալ Ազգերու Կեդրոնի գրասենեակին եւ այլ միջազգային կազմակերպութիւններու Զուիրցերիոյ մնայուն ներկայացուցիչի նստավայրին…

Ավստրալիայի խորհրդարանի երկու անդամ քննադատել են Ադրբեջանին

Ավստրալիայի խորհրդարանի երկու անդամ՝ Դեյվիդ Ֆինն ու Ջոն Ալեքսանդրը, Ադրբեջանին մեղադրել են Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը տապալելու մեջ։ Դեյվիդ Ֆինը խորհրդարանում ելույթ ունենալով՝ քննադատության է ենթարկել սենատոր Կոնչետա Ֆիերավանթի Ուելլսի՝ «տարածքային ամբողջականության» մասին արտահայտությունը, որ նա արել է Ադրբեջան կատարած ուղևորությունից հետո, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Իր հերթին Ջոն Ալեքսանդրը նշել է,…