Նորութիւններ

Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում կրթության ոլորտն ուշադրության կենտրոնում պահելու համար. «Առանձանակի ուզում եմ կարևորել այն մեծ և մշտական աջակցությունը, որը դեսպանատունը ցուցաբերել է կրթության համակարգի…

Սփիւռքի հայկական դիմագծի պահապանման գերխնդիրը ու անոր կրթական ոլորտի մարտահրաւէրները

Հայեցի դաստիարակութիւնը 21րդ դարու սեմին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանի (Կանադա) ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ Սփիւռքի գոյառման հետ սկիզբ առած է նաեւ անոր հայեցի դիմագծի պահպանման խնդիրը: Այլասերող ու կլանող միջավայրերու մէջ՝ հայապահպանումի ճիգը այսօր ալ կը մնայ սփիւռքահայութեան գոյութենական մեծագոյն տագնապը:Այս տագնապի լուծման հիմնական բանալիներէն մին,…

Մեր ազգի անկախությունը երաշխիքն է մեր ազգի շարունակականության եւ զարգացման

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ, սեպտեմբերի 21-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել էր տոնական ընդունելություն: Հրավիրվյալների թվում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Մանրամասները տեսանյութում.

Գյումրին ՀՀ-ի եզակի քաղաքներից է, որ քաղաքային կոլորիտը պահպանել է, բայց տուրիստական երթուղիներից դուրս է մնացել

Մեր ամենամեծ ցավն է, որ հիմնական տուրիստական երթուղիներից Շիրակի մարզը դուրս է մնացել. Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ համաձայնվելով, որ չնայած նման հարուստ մշակութային ժառանգություն ունենալուն՝ զբոսաշրջիկները Գյումրի քիչ են այցելում: «Խնդիրն այն է, որ տուրիստական պրոդուկտի մշակման խնդիր ունենք և այդ պրոդուկտը ճիշտ փաթեթավորելու և տուրօպերատորներին ներկայացնելու: Մենք, իհարկե, ունենք տուրիզմի…

Համերաշխութեան Անունով Կարելի Չէ Համերաշխութիւնը Ականահարել

(ՊԱՏԱՍԽԱՆ՝ ԱՐՇԱՒԻՐ ԿԷՕՆՃԵԱՆԻ ՅՕԴՈՒԱԾԻՆ) ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ Մօտաւորապէս երկու շաբաթ առաջ, այս յօդուածագիրը իր անձնական իմէյլին մէջ ստացաւ դոկտ. Արշաւիր Կէօնճեանէն յօդուած մը, որ լոյս տեսած էր իր ստորագրութեամբ՝ «Պայքար» շաբաթաթերթի Օգոստոս 13ի թիւին մէջ։ Յօդուածին խորագիրն է «Եկէք համաձայնինք՝ որպէսզի 2018 Մայիսին, հայոց պետականութեան հարիւրամեակը նշուի համահայկական եւ համերաշխ ոգիով»։ Յօդուածագիրը ունի կուսակցական հանգամանք, այսինքն…

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր…

ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Գյումրի

Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների խումբն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը սեպտեմբերի 21-ին Գյումրիում էին: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանի ուղեկցությամբ նրանք նախ այցելեցին Գյումրու «Երեխաների տուն», ծանոթացան խնամքի կենտրոնի գործունեությանը, պայմաններին, հետաքրքրվեցին երեխաների առողջական վիճակով, նրանց ընտանիք վերադարձնելու խնդիրներով: Այնուհետև կոնգրեսականները եղան «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում: Լրագրողների…

Նման համաժողովները կոնկրետ խնդիր չեն լուծում

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ընթացքում հնչած ելույթների ու արդյունքների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի հետ: -Պարո’ն Մանոյան, նման համաժողովներն ի՞նչ առիթ են ընձեռում դրանց մասնակիցներին և ի՞նչ խնդիրներ լուծում` առհասարակ: -Կարծում եմ` նման համաժողովները կոնկրետ խնդիր չեն լուծում, ու հենց սկզբից հասարակությանը պետք է պատրաստել, որ մեծ ակնկալիքներ չունենան: Սա նման է…

Հայաստանի նախագահի խոսքը ՄԱԿ-ում ուղղված էր ոչ թե Թուրքիային, այլ՝ միջնորդներին

Սերժ Սարգսյանի խոսքը ՄԱԿ-ում ուղղված էր ոչ թե Անկարային, այլ՝ միջնորդներին: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅ Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց Թուրքիային՝ դեռ 2009-ին կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը…