Նորութիւններ

Քննությունը ցույց կտա, ովքեր են հրդեհների պատասխանատուները

Հայաստանն այս ամառ աչք չբացեց հրդեհներից: «Խոսրովի պետական արգելոց»-ի, Վայոց ձորի եւ Բյուրականի հրդեհներն ապացուցեցին, որ Հայաստանն այնքան էլ պատրաստ չէ արտակարգ իրավիճակների, իսկ յուրաքանչյուր նման դեպքից հետո էլ հետեւություններ չեն անում: Այս ընթացքում ոչ մեկ անգամ բարձրաձայնվեց նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործառույթների թերի կատարման մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ մասին ակնարկել էր նաեւ ՀՀ ԱԻՆ…

Կեղծ օրակարգ է. Լևոն Մկրտչյանը՝ ռուսաց լեզվի շուրջ բարձրացված աղմուկի մասին

Հայաստանն ինքնիշխան երկիր է, որտեղ միակ պետական լեզուն հայերենն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով ռուսաց լեզվի դասավանդման խորացման շուրջ ստեղծված աղմուկին` համարելով յան կեղծ օրակարգ: Նախարարի խոսքով՝ եթե ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա բնական գիտությունների տարածք, պետք է օտար լեզուների դասավանդման որակը կտրուկ բարձրանա: 1in.am

Կիրո Մանոյան. Անհրաժեշտ է քրդական որոշ շրջանակների հետ սկսել հարաբերվել

Սեպտեմբերի 25-ին սպասվող Քուրդիստանի հանրաքվեն կապ չունի հայկական պատմական տարածքների հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Այն, որ քրդերը հանրաքվե պետք է անեն անկախություն հռչակելու համար, չի վերաբերում մեր պատմական հողերին, այն վերաբերում է Իրաքի քրդական շրջաններին: Կարելի…

Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը, հետեւանքների վերացման խնդիրները

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ որոշ դեպքերում՝ դատապարտման գործընթացը արդեն տեղի է ունենում շուրջ հինգ տասնամյակ։ Այդ ընթացքում, ավելի քան քսանհինգ պետություններ, մի շարք միջազգային քաղաքական եւ ոչ֊քաղաքական կառույցներ, բազմաթիվ տեղական կամ նահանգային ինքնակառավարման մարմիններ ճանաչել են եւ…

Ընկերային արդարութեան հրամայականը

«…ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի գործակցութիւնից պէտք է շահի երկիրը: Հասարակութիւնը պէտք է իմանայ ՀՅԴ-ի աշխատանքի մասին որպէս կոալիցիոն գործընկեր: Սակայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն տարբերւում են իրարից: ՀՅԴ-ի օրակարգը սոցիալական արդարութիւնն է: Մենք պէտք է պահենք մեր դիմագիծը, չ՚ըսպառենք այն բարոյական կապիտալը, ինչը որ կայ: Այս խորհրդաժողովը կ՚օգնի, որ ծնուի ՀՅԴ տնտեսական ամբողջական հայեցակարգը, որի առանցքը կը…

«Ազգ-բանակ» հայեցակարգը՝ որպես հայության ողջ հատվածի նոր համազգային զորաշարժի հնարավորություն

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը՝ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի՝ որպես մեկ միասնական հայության ամբողջացումը՝ ի խնդիր հայության ճակատագրում բոլոր հայերի մասնակցության ապահովման, եղել և մնում է համահայկական նշանակություն ունեցող թիվ մեկ առաջնահերթությունը: Համայն հայության այդպիսի ամբողջացում հնարավոր է առաջացնել՝ ունենալով համազգային տարողություն ունեցող խնդիրների միասնական օրակարգ, ընդհանրական կամքի…

ԱՄՆ կոնգրեսականը այցելել է Լեռնային Ղարաբաղ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահ, Կալիֆորնիայից ընտրված հանրապետական օրենսդիր Դեյվիդ Վալըդեոն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղ: Այստեղ նա կառավարության պաշտոնյաների և Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ ծանոթացել է HALO Trust կազմակերպության ականազերծման ծրագրերին, որոնց ֆինանսավորմանը նպաստել է որպես Ներկայացուցիչների պալատի առաջատար անդամ: Այդ մասին հաղորդում է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը: Հաղորդագրությունում…

Հայաստանի քրիստոնեական ժառանգությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար

Հայաստան են ձգտում գալ ոչ միայն լիբանանահայերը, այլ նաև արաբ քրիստոնյաները: Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը: Ըստ Կիտանյանի՝ արաբ քրիստոնյաների համար առանձնահատուկ հետաքրրքրություն է ներկայացնում Հայաստանի քրիստոնեական ժառանգությունը: Կիտանյանը նշեց, որ պետք է աշխատել Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: «Արտասահմանյան երկրներում, մասնավորապես արաբական երկրներում քիչ են տեղեկացված Հայաստանում…

Ահաբեկիչներին խրախուսող երկրներն արդեն իսկ պարտվել են

Հայաստանն ու Սիրիան ավելի քան բարեկամ երկրներ են: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը: «Սիրիայի խորհրդարանի մեջ հնչում են ժողովրդին հետաքրքրող, Սիրիայի ու նրա բարեկամ երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր, որոնց մեջ տեղ ունեն նաև Հայաստան-Սիրիա փոխհարաբերությունները: Մենք ունենք Հայաստան-Սիրիա խորհրդարանական հանձնախումբ, որն իր աշխատանքներն է…

Գաղափարները կեանքի կոչելու հրամայականը…

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատւութիւն»,- ահա վաղւանից մեկնարկող Հայաստան-Սփիւռք Համահայկական 6-րդ համաժողովի բնաբան-նշանաբանը…: Եւ իրաւամբ, հայութեան մօտ այնքան փայփայւող ու չարչրկւած միասնականութիւնը շարունակելու է մնալ տեւական բաղձալի, եթէ, տւեալ դէպքում Հայաստան-Սփիւռքի միջեւ չգոյանայ ու չկայանայ փոխադարձ վստահութիւնը: Միասնականութիւնը, սակայն, ինքնանպատակ արժէք չէ եւ որ դա էլ պէտք է ձեւաւորւի, իրականանայ՝ յանուն մէկ այլ…