Նորութիւններ

Ի՞նչ ակնկալիքներ ունեն ամերիկահայերը Հայաստան-Սփյուռք համաժողովից

Սեպտեմբների 18-20-ը Երևանը կհյուրընկալի Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը, որին կմասնակցեն ավելի քան 1500 պատվիրակներ շուրջ 70 երկրներից ներառյալ Միացյալ Նահանգներից: «Այս համաժողովը Սփյուռքի հայության համար հնարավորություն է վերհիշել իր արմատների, ծագման ու պարտավորությունների մասին»,- նշում է ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը: «Գալիք համաժողովը շատ լավ հնարավորություն է համայն հայության համար մի պահ կանգ առել, հետ նայել, փորձել…

Երկու փաստաթուղթ ենք դրել քննարկման՝ մեկը օտար լեզուների հայեցակարգը, մյուսը՝ ռուսաց լեզվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։ -Պարոն Մկրտչյան, մամուլը գրում է, որ կրթության և գիտության նախարարությունում որոշել են փոփոխել հայաստանյան հանրակրթական դպրոցներում իրականացվող ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը՝ առավելություններ վերապահելով ռուսաց լեզվին։ Ինչո՞ւ հիմա, արդյոք վարչապե՞տն է հրահանգել։ -Ծրագիրը գրվել է երկու տարի առաջ, դեռևս իմ նշանակումից անմիջապես հետո։ Գիտեք, որ հայեցակարգն ընդունվել էր…

Քաղաքականության մեջ որևէ բան բացառված չէ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը տեսականորեն չի բացառում, որ «Ծառուկյան» դաշինքի հետ կարող է կոալիցիա կազմվել: «Քաղաքականության մեջ որևէ բան բացառված չէ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Աղվան Վարդանյանը նշեց, որ պետք չէ շտապել, ժամանակը կգա՝ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Հարցին՝ տեսնո՞ւմ է ԲՀԿ կարիքը կոալիցիայի մեջ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Այսօրվա կոալիցիան (նկատի…

Կարո Փայլանը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի «Խաղաղության մրցանակին» կարժանանա

Թուրքիայի խորհրդարանի՝ ծագումով հայ պատգամավոր Կարո Փայլանը կստանա Ամերիկայի հայ դատի հանձնախմբի «Խաղաղության մրցանակը»։ Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում հոկտեմբերի 8-ին՝ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գալա բանկետի շրջանակում։ «Կարո Փայլանն իսկական ժամանակակից հայ հերոս է, որն իշխանություններին անվախ եւ քաջությամբ ասում է ճշմարտությունը, քանի որ նա ամենուր հայերի համար արդարություն է փնտրում»,-նշել է Ամերիկայի…

Տեղի է ունեցել «Շուշի. 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 12-ին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում կայացել է «Շուշի. 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը: Գիրքը ստեղծվել է 2017 թ. հունիսին մեկնարկած Համազգային հայ կրթական և մշակութային միության լուսանկարչական նախագծի արդյունքում, որը նվիրված էր Շուշիի ազատագրման 25-ամյակին: Այս տարվա հունիսին մեկնարկած նախաձեռնության նպատակն էր 48 ժամում ցույց տալ Շուշիի քաղաքային կյանքի բազմազանությունը երիտասարդ լուսանկարիչների աչքերով: Վավերագրող…

Հայութեան Համար Նահատակութեան Գաղափարը Սուրբ Է Եւ Ոեւէ Նահատակ Ազգին Կը Պատկանի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Մանար» պատկերասփիւռի կայանին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին յայտնեց, որ Ազգային սուգի օրուան վերաբերող ամէնէն ազդեցիկ իրականութիւնը բանակայիններուն նահատակութիւնն է, հեռու` ըսի-ըսաւներէ եւ յաւելեալ մեկնաբանութիւններէ, որոնք երբեմն թունաւոր պատգամներ կ՛ընդգրկեն, սակայն մեծաւ մասամբ պոռոտախօսութիւններ են: «Իբրեւ սովորական քաղաքացիներ` լիբանանցիներ, մենք այսօր կրնանք կատարեալ հպարտութեամբ ըսել, որ ահաբեկչութեան…

13 ­Սեպ­տեմ­բեր 1922. ­Քե­մա­լա­կան զօր­քի հրահ­րու­մով՝ թուր­քե­րը հրկի­զե­ցին եւ կոր­ծա­նե­ցին չքնաղ Զ­միւռ­նիան

Սեպ­տեմ­բեր 13ի այս օ­րը, 95 տա­րի ա­ռաջ, տե­ղի ու­նե­ցաւ ար­դի ժա­մա­նակ­նե­րու բար­բա­րո­սա­կան մե­ծա­գոյն ո­ճիր­նե­րէն մէ­կը։ Հա­զա­րա­մեակ­նե­րու պատ­մու­թիւն ու­նե­ցող յու­նա­կան Զ­միւռ­նիա չքնաղ քա­ղա­քը հրկի­զո­ւե­ցաւ եւ հիմ­նա­յա­տակ կոր­ծա­նե­ցաւ քե­մա­լա­կան զօր­քի հրահ­րու­մով մո­լեգ­նած թուր­քե­րու ձե­ռամբ։ Պատ­մու­թիւ­նը փաս­տագ­րած է, որ 1922ի ­Սեպ­տեմ­բեր 9ին, ­Դաշ­նա­կից­նե­րու նա­ւա­տոր­մին ան­տար­բեր եւ ձեռ­նա­ծալ հա­յեաց­քին տակ, քե­մա­լա­կան զօր­քը` Նու­րէտ­տին փա­շա­յի մը հրա­մա­նա­տա­րու­թեամբ, յաղ­թա­կան մուտք գոր­ծեց…

Անկեղծ պատրաստակամութեամբ

Արդէն լայնօրէն ծանուցուած է, որ յառաջիկայ Հայաստան-Սփիւռք Խորհրդաժողովի օրակարգին վրայ պիտի գտնուի «Համազգային Խորհուրդ» մը կեանքի կոչելու վաղուց շրջանառուող գաղափարը, որ այս կէտին վրայ նաև կը վայելէ պետական բարձրաստիճան հովանաւորութիւն ՀՀ Նախագահի ուղիղ և անձնական միջամտութեամբ։ Թէ ի վերջոյ ի՞նչ ձևաւորում կ՚ըստանայ Խորհուրդի այս նախագիծը և ի՞նչ չափով ան կը հանդիսանայ հարցերու հանգուցալուծման բևեռ մեր…

Մեզ համար կարևորը գաղափարներն ու ծրագրերն են

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը դեմ է «Ելք»-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկին: Հարցին՝ կուսակցությունն արդյո՞ք քննարկել է հարցը, ն ապատասխանեց, որ դա հայեցակարգային խնդիր է, և իրենց մոտեցումներն այս սկզբունքային խնդրին վաղուց ձևակերպած և ձևավորած են: «Պարտադիր չէ, որ ամեն անգամ լայն…

Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԱՀ ԱԺ խմբակցությունների հետ

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին եւ 12-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» եւ «Վերածնունդ» խմբակցությունների հետ: Քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել նոր Սահմանադրության հետ կապված իրականացվելիք բարեփոխումներին: Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումները քաղաքական եւ գործնական տեսանկյուններից՝…