Նորութիւններ

«Իրենց սկսած գործը հասցնելու ենք ավարտին»

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի խոսքը՝ Արցախի Հանրապետության 26֊րդ տարեդարձի առիթով միջոցառմանը, Եռաբլուրում, 2017թ. սեպտեմբերի 2֊ին Սիրելի հայրենակիցներ, գաղափարի ընկերուհիներ եւ ընկերներ, Այսօր, նշում ենք Արցախի Հանրապետության հռչակման 26-ամյակը, այդ պատճառով էլ՝ տօնական օր է։ Տօնական օր լինելով հանդերձ, պիտի արձանագրել, որ պատմական մեկ քայլ էր, որ թվում էր թե չեր բխում 1988-ի փետրվարին ծայր…

Մենք ենք որոշում ինչին մասնակցել, ինչին` ոչ

Այսօր ՀՅ Դաշնակցությունը Արցախի անկախության 26-ամյակին նվիրված խորհրդաժողով է անցկացնում: Խորհրդաժողովը կրում է «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» անվանումը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը խորհրդաժողովը սկսելուց առաջ պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունն ու ընկերակցությունը նշանակում է Արցախի` մասամբ ճանաչում: «Դա, անշուշտ, ունի քաղաքական նշանակություն ու կարևորություն։…

Դու պետք է բանակցելի լինես, չպետք է հայտարարես, որ ոչ մի բան չպետք է զիջես

Հայաստանին բանակցությունները պետք են եւ բանակցությունների գոյությունը մենք ինքներս պետք է օգտագործենք մեր նպատակի համար, ինչն անում է Ադրբեջանն իր նպատակի համար: Այս մասին, այսօր՝ «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, հիմնական հարցերից մեկն էլ այն է, որ դու պետք…

Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը նշեց ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձը

Ս.թ. սեպտեմբերի 3-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նշեց ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձը: Առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանի հանդիսապետությամբ կատարվեց հանրապետական մաղթանք՝ նվիրված ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձին: Որից հետո Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի «Վերնատուն» մշակութայի կենտրոնում կայացավ ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ:…

«Հայրենիք»ի խմբագրական. Անվախ ու անկախ Արցախը

Դժուար է յատուկ օրով մը նշել Արցախի անկախութիւնը: Բազմաթիւ օրեր, շաբաթներ, ամիսներ, …գէթ բոլոր տարուան մը օրերը բաւարար պիտի չըլլան նշելու համար Արցախի անկախութիւնը: Այսպէս հաւանաբար, աւելի հեշտ պիտի ըլլայ յայտարարելը, թէ Սեպտեմբեր 2-ը Արցախի անկախութեան օրերէն մէկն է: Այո՛, այդ մէկ յատուկ օրը, որ արցախցին որոշած է տօնել ՏՕՆԸ: Արցախի Հանրապետութիւնը կը տօնէ իր…

100-ից ավելի նորագիրներ համալրեցին Դաշնակցության շարքերը

Սեպտեմբերի 2-Ին Արցախի հանրապետության անկախության 26 ամյակը ՀՅԴ-ն տոնեց Եռաբլուրում: Նախ հոգեհանգստյան արարողությամբ ևս մեկ անգամ հիշատակվեցին պանթեոնում ամփոփված հայորդիները, որոնց կյանքի գնով այսօր ունենք անկախ ու ազատագրված հայրենիք: Հայկական երկու հանրապետւթյունների օրհներգերից հետո բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: «Անհրաժեշտություն էր 1991 թվականի սեպտեմբերի 2-ի…

ժողովուրդը գիտակցեց` պետականությունն է զարգացման երաշխիքը

Եթե Արցախը միջազգայնորեն ճանաչվի, մեզ համար ավելի մեծ հեռանկարներ կբացվեն, որովհետև մենք հնարավորություն կունենանք համարժեք քայլել ճանաչված պետությունների հետ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ խոսելով սեպտեմբերի 2-ին Արցախում տոնվող անկախության 26-ամյակի մասին: Արցախի խորհրդարանի նախագահի տեղակալն անդրադարձավ ձեռքբերումներին ու բացթողումներին: Վերջինս նշեց, որ խաղաղությունն ամրապնդելուց ու կարգավիճակը վերջնականապես ճշգրտելուց…

2 Սեպտեմբեր 1991. Արցախի Անկախութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումը

Սեպտեմբեր 2ին, 26 տարի առաջ, այդ ժամանակ տակաւին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ եւ Շահումեանի Շրջան անունով ծանօթ՝ հայոց հինաւուրց Արցախ Աշխարհի ժողովրդական պատգամաւորները, ատենի օրէնըսդիր իշխանութեան Մարզային եւ Շրջանային Խորհուրդներու միացեալ նիստ մը գումարելով, հռչակեցին Արցախի Անկախութիւնն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հիմնադրումը։ Օրին դժուար էր հաւատալ, որ Շուշիի բարձունքներուն ամրակայուած ատրպէյճանական զօրքի հրետանիի հարուածներուն եւ…

Արցախում մեծ շուքով նշում են Անկախության հռչակման 26-րդ տարեդարձը

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին: Միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ երկրորդ Նախագահ…