Նորութիւններ

Սոչիից՝ Նախիջեւան. Իսրայէլա-ադրբեջանական սպառնալիք

1- Երէկ Սոչիում Իսրայէլի վարչապետ Նաթանիահուն Պուտինի հետ հանդիպման ողջ ընթացքում, (գրաւոր) յայտարարութիւններով կրկին «արջի եօթ երգերը» յիշեցնող հակաիրան խօսքեր է հնչեցրել…: Իհարկէ, Պուտինի կողմից Նաթանիահուի արտայայտութիւնները անմիջական եւ ուղղակի պատասխանի չեն արժանացել, սակայն հէնց նոյն օրը՝ Նիւ Եօրքում, ՄԱԿ-ի Ռուսաստանեան մշտական ներկայացուցչի միջոցով հետեւեալ պատասխանն է հնչեցւել, ըստ որի՝ «Իրանը Սիրիայում ու առհասարակ տարածաշրջանում…

Այսօր Աշոտ Բեկորի հիշատակի օրն է

Այսօր Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Բեկորի հիշատակի օրն է: 1992թ. այս օրը՝ օգոստոսի 24-ին, Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտում հերոսի մահով ընկավ ՀՅԴ գաղափարի նվիրյալներից մեկը՝ Աշոտ Ղուլյանը: Ստեփանակերտի՝ իր անունը կրող պուրակում հավաքվել էին Բեկորի մարտական, կուսակցական ընկերները, ընտանիքի անդամները՝ հարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ դնելու…

Հայաստանը և Թուրքիան անդամակցում են ԵԽ-ին և ԱՀԿ-ին, բայց դա չի ապահովել սահմանի բացումը

ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ Թուրքիայի՝ ԵԱՏՄ հետ մաքսային համաձայնագիր կնքելու հայտարարությունը դեռ ցանկություն է, բայց եթե գործընթաց սկսվի, աբսուրդ է, որ Թուրքիան միանա համաձայնագրին, երբ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկի հետ փակ սահման ունի: Ըստ նրա՝ եթե կրկին առաջ գա հայ-թուրքական սահմանը բացելու հարցը և ինչպես հայ-թուրքական արձանագրությունների պարագայում…

Նրանք գրիչը փոխարինեցին զենքով ու կռվեցին խաղաղության համար

Օգոստոսի 23-ին զոհվեցին ազատամարտիկներ Մհեր Ջուլհաջյանն ու Մերուժան Մոսիյանը 1993 թվականի օգօստոսի 23-ին Մարտունու դիրքերում պաշտպանական հատվածը ամրապնդելիս զոհվեցին Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Մերուժան Մոսիյանը եւ Լիբանանի ՀՅԴ անդամ, ԼՂՀ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հետախուզական և զինական մասի խորհրդական Մհեր Ջուլհաճյանը մարտական ընկերների՝ Արտակ Մնացականյանի, Լևոն Համբարձումյանի և Ռուդիկ…

Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ

Օգոստոսի 23-ը ազատամարտիկ, Պռոշյանի նախկին գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի ծննդյան օրն է: Հրաչ Մուրադյանը ծնվել է 1963 թվականին, Գամշլիում, Սիրիա։ 1966-ին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։ Ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան պետական համալսարանը։ 2005 թվականից Պռոշյան գյուղի գյուղապետն էր, ամուսնացած էր, ուներ երկու դուստր՝ Նարե, Հայկուհի և երկու որդի՝ Գևորգ, Կարոտ։ 1989թ-ից Արցախյան շարժման…

Միայն խոսքերով ուսուցչի կարեւորությունը չի շեշտվում

Մենք ունեինք մտահոգություններ, ժամանակն է ուշադրություն դարձնել կրթության որակին, որ հետո չկանգնենք կոտրած տաշտակի առջեւ: Այդ մասին այսօր կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա ներկայացրեց «Ուսուցիչ» նոր նախաձեռնությունը եւ ասաց, թե ոլորտում ինչ մտահոգություններ կան. «Մտահոգիչ է այն, որ բարձրագույն կրթական համակարգում մեր բակալավրիական շրջանավարտների շուրջ 70 տոկոսը հումանիտար…

Ակնարկ. Ամերիկեան Հետեւողականութիւն Դ. (Սիսի Կաթողիկոսական Նստավայրի Հայցը)

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան կրօնական ազատութիւններու Թուրքիոյ վերաբերող զեկուցումին մէջ առանձնայատուկ նշանակութիւն ունի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան յարուցած դատի բաժինը: Այսպէս. նշուած է` «Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հայցը, որ կը պահանջէ վերադարձնել 1915 թուականին ապօրինի կերպով գրաւուած Սիսի կաթողիկոսական նստավայրը: 2016 յունիսին Թուրքիոյ Սահմանադրական դատարանը մերժած էր հայցը` ընթացակարգային պատճառներով, սակայն, դեկտեմբերին, հայցուորը դիմած…

Աւարտուեց ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը

2017 թ. Օգոստոսի 20-ին, Ծաղկաձորում աւարտուեց ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ կազմակերպուած ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական առաջին բանակումը, որին մասնակցում էին 100 ուսանողներ տարբեր երկրներից։ Բանակումի ընդհանուր բնաբանն էր «Կազմակերպուածութիւնը ուժ է»։ Հնգօրեայ բանակումի ընթացքում մասնակիցներն առիթ ունեցան ծանօթանալ միմեանց հետ և տեղեկութիւններ ձեռք բերել մասնակից շրջանների ուսանողութեան խնդիրների վերաբերեալ։ Դասախօսութիւններով հանդէս եկան ընկերներ Հրանտ…

Ակնարկ. Ամերիկեան Հետեւողականութիւն Գ. (Պոլսահայութեան Ընկալումը)

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան զեկուցումը Պոլսոյ պատրիարքութեան առնչութեամբ կը յայտնէ, որ պետութիւնը կը փորձէ միջամտել ընտրութիւններուն: Հաստատումը անշուշտ բացասական շեշտ ունի, հետեւաբար նաեւ քննադատական: Անգարայի իշխանութիւններուն միջամտութիւններուն դէմ բողոքող պոլսահայ շրջանակները սակայն, անպայման դրական չեն ընկալած Ուաշինկթընի կատարած պաշտօնական այս յայտարարութիւնները: Պարզ ձեւով անոնց խօսափողներէն համարուող «Ակօս»-ի խմբագիրը, օրինակ, շատ սառն տրամաբանութեամբ առողջ մեկնաբանութիւն…

Ակնարկ. Ամերիկեան Հետեւողականութիւն Բ. (Ընդհանուր Դիտարկումներ)

Հետեւողականութիւն բառը այս պարագային հակաքաղաքագիտական կամ զուտ բարոյական առումով պէտք չէ ընկալել: Պարզ է, որ հետեւողականութիւնը քաղաքական գործընթացներու մէջ սկզբունք չէ եւ շատ արագ կրնայ շեղումներու ենթարկուիլ եւ հուն փոխել: Այստեղ խնդիրը առաւելաբար կը վերաբերի ամերիկեան վարքագիծի մը, որ սերտօրէն կապուած է անոր արտաքին քաղաքականութեան` Թուրքիոյ նկատմամբ արձանագրուող ուղղութեան հետ: Ինչպէս մարդկային իրաւունքները, այնպէս նաեւ…