
Այսօր մեր նորանկախ երկրի գրեթե 30-ամյա պատմության ցավալի օրերից մեկի քառորդդարյա տարելիցն է։ 1992թ-ի հունիսի 29-ին՝ երեկոյան ժամը 8-ին, Հայաստանի պետական հեռուստատեսությամբ ելույթ է ունենում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա բազում մեղադրանքներ է ներկայացնում Հայ Յեղափոխական Դաշնակցությանը եւ այդ օրերին Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին: Նույն օրը նախագահը կարգադրություն է ստորագրում, որով Հրայր Մարուխյանը 48 ժամում պետք…















