Նորութիւններ

11 ­Մա­յիս 1905. ԴՐՕ գոր­ծադ­րեց ­Բա­գո­ւի նա­հան­գա­պետ ­Նա­կա­շի­ձէն ա­հա­բե­կե­լու ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ո­րո­շու­մը

112 տա­րի ա­ռաջ՝ 1905ին, ­Մա­յիս 11ի այս օ­րը, Անդրկով­կա­սի նաւ­թա­յին մայ­րա­քա­ղաք Բա­գո­ւի կեդ­րո­նա­կան հրա­պա­րակ­նե­րէն Պա­րա­պե­տի վրայ, 21ա­մեայ հայ յե­ղա­փո­խա­կան մը ռում­բի հա­րո­ւա­ծով ա­հա­բե­կեց ­Բա­գո­ւի նա­հան­գա­պետ իշ­խան Նա­կա­շի­ձէն։ Ե­րի­տա­սարդ այդ յե­ղա­փո­խա­կա­նը Դ­րաս­տա­մատ ­Կա­նա­յեան կը կո­չո­ւէր, որ կո­չո­ւած էր հայ ժո­ղո­վուր­դի նո­րա­գոյն շրջա­նի պատ­մու­թեան մէջ ան­մա­հա­նա­լու խիտ ու կտրուկ ԴՐՕ ա­նու­նով։ Այդ­պէ՛ս, 11 ­Մա­յիս 1905ի օր-ցե­րե­կով եւ…

Ուզում ենք մասնակցություն ունենալ որոշումների կայացման գործընթացում

Անցած շաբաթ հրապարակվեց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների կազմը, հանձնվեցին պատգամավորական մանդատները։ Մայիսի 18-ին՝ խորհրդարանի անդրանիկ նիստում գործող կառավարությունը հրաժարական կներկայացնի, և դրանից հետո կսկսվի նոր վարչապետի ու նոր կառավարության նշանակման գործընթացը։ Արդեն պաշտոնապես հայտնի է, որ ընտրություններում մեծամասնություն ստացած Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կոալիցիոն հուշագիր է ստորագրելու ընտրություններում վերջին տեղը զբաղեցրած Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության…

Նախընտրական կրքերի թէժացումը…

Նախագահական ընտրութիւնների նախընտրական մրցապայքարը, երէկւանից սկսեալ թէժ կերպարանք է ընդունում…, ու բացառւած էլ չէ, որ քարոզարշաւի գալիք ու վերջին շաբաթը աւելիով թէժանայ: Մրցակցութեան առանցքում եռեակ թեկնածուներն են՝ Ռոհանին, Ղալիբաֆն ու Ռէյիսին, որոնք հակառակ հեռուստաբանավէճերին, հրապարակային-ժողովրդական մրցասպարէզում վերապահ չեն փակագծերը բացելուց… չխորշելով նոյնիսկ վերագրում-ամբաստանութիւններից: Սրանով, ինչ խօսք, թէ° հասարակական եռուզեռ է առաջանում (յատկապէս երիտասարդական խաւերում), եւ…

Ակնկալում ենք, որ Էմանուել Մակրոնը տեր կկանգնի իր խոստումներին

Հայերի համար կարևոր է, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահը շարունակի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի ավանդույթները․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակած Էմանուել Մակրոնի մասին՝ այսպես ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը՝ հիշատակելով, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման օրը Ֆրանսիայի նորընտիր նախագահն իր նախորդի հետ…

ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդները Շուշիի տանկ-հուշարձանի մոտ պատվո պահակություն կազմակերպեցին

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Շուշիի տանկ-հուշարձանի մոտ կազմակերպեցին ավանդական դարձած պատվո պահակություն: Պահակության ընթացքում երիտասարդներին միացան ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, համակիրներ, հյուրեր ՀՀ-ից և Սփյուռքից: Շուշիի ազատագրման նախապատրաստական աշխատանքները, ընթացքն երիտասարդներին ներկայացրեց Եռատոնի առթիվ Արցախում գտնվող Շուշիի առանձնակի գումարտակի նախկին շտաբի պետ, Շուշիի ազատագրման մասնակից Արտաշես Մխիթարյանը: aparaj.am

«Ազատ օր»ի խմբագրական. Ա­զա­տագ­րո­ւած հո­ղը գին չու­նի եւ փո­խա­նա­կե­լի չէ

(­Շու­շիի ա­զա­տագ­րու­թեան 25ա­մեա­կին ա­ռի­թով) Հա­յաս­տա­նի եւ հա­յու­թեան հա­մար ծայր աս­տի­ճան զգա­յուն եւ վտան­գա­ւոր պայ­ման­նե­րու մէջ այ­սօր կը նշենք հա­յոց նո­րա­գոյն պատ­մու­թեան ա­մէ­նէն փա­ռա­պանծ յաղ­թա­նակ­նե­րէն՝ ­Շու­շիի ա­զա­տագ­րու­թեան 25ա­մեա­կը։ 1992 թո­ւա­կա­նի ­Մա­յիս 8-9ին, հա­յոց Ար­ցախ Աշ­խար­հի ա­նա­ռիկ ար­ծո­ւե­բոյ­նը՝ հա­յա­շունչ եւ հա­յա­կերտ պատ­մա­կան ­Շու­շի քա­ղա­քը վերջ­նա­կա­նա­պէս ա­զա­տագ­րո­ւե­ցաւ ատր­պէյ­ճա­նա­կան ա­նարգ լու­ծէն։ 19րդ ­դա­րա­վեր­ջին եւ 20րդ ­դա­րաս­կիզ­բին ­Շու­շի թի­րախ դար­ձաւ…

«Ազդակ»ի Խմբագրական. Ռազմավարական, Ռազմագիտական, Բայց Նաեւ Մշակութային

(Շուշիի Ազատագրութեան 25-ամեակին Առիթով) Շուշիի ազատագրութեան 25-ամեակի նշումը կը համընկնի ապրիլեան յանկարծակի պատերազմի առաջին տարուան ամբողջացման: Հայրենական պատերազմին, Շուշիի ազատագրութեան եւ Արցախի պաշտպանութեան բանակի ստեղծման եռատօնին հազիւ ամիսով մը կը կանխէ ապրիլեան պատերազմի յաղթանակը: Ռազմագիտական վերլուծումները, տարուան մը կտրուածքի հեռաւորութեամբ համընդհանուր կերպով կը խօսին այն համոզումին մասին, որ պարտադրուած զինադադարը արգելակեց հայկական կողմի նոր կարեւոր…

Տարածաշրջանային ապակայունացման շատ լուրջ վտանգ կա

Թուրքիայի Սահմանադրական փոփոխություններից հետո պետք է ուշադիր հետևել ԱՄՆ-Իրան հարաբերությունների զարգացմանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով՝ նման զարգացումներից է կախված տարածաշրջանի կայունությունը: Մանոյանը շեշտեց, որ Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխություններից հետո, կարող են նոր զարգացումներ լինել քրդական հարցի վերաբերյալ: –…

Աջակցություն ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին

Շարունակվում են ապրիլյան պատերազմում զոհված սպաների ընտանիքներին նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու աշխատանքները: Այդ առիթով մայիսի 6-ին ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի Ստեփանակերտի գրասենյակում էին զոհված զինծառայողների ընտանիքները, ուր մինչև 18 տարեկան թվով 24 երեխաների նվիրաբերվեց դրամական աջակցություն: Հանդիպմանը ներկա էր նաև ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, հօմուհիներ արտասահմանից և Արցախից: Զոհված սպաների ընտանիքի…

Ո՞ւր էր ձեր արտաքին քաղաքականութիւնը, երբ թուրքերը սահմանում իրանցիների էին ծեծում…

Իրանի նախագահի թեկնածուների մայիսի 5-ի երկրորդ հեռուստաբանավէճում խոշոր տոկոսով խնդրոյ առարկայ դարձան արտաքին քաղաքականութեան ասպարէզում Ռոհանիի կառավարութեան ուղղութիւնները ինչպէս եւ իրենց՝ առաջադրւած թեկնածուների պատկերացումները՝ նոյն ոլորտին վերաբերող հարցերի վերաբերեալ: Մինչ դրանց անդրադառնալը, յայտնենք, որ հեռուստաբանավէճի ձեւաչափը հնարաւորութիւն չի տալիս թեկնածուներին, որպէսզի նրանք տւեալ ոլորտի կապակցութեամբ հանդէս գան ծրագրային-քննական ելոյթներով, հետեւաբար բանավէճերը ընթանում են տարբեր հարցադրումների…