
Դաշնակցության նախընտրական ծրագրի տնտեսական բլոկը մանրամասն սահմանում է բիզնես-պետություն հարաբերությունները: 3-րդը` Դաշնակցության համապետական ցուցակում: Դավիթ Լոքյանը պաշտոնապես արձակուրդի մեջ է, բայց դրանից գրաֆիկը չի թեթևացել: Քարոզարշավն ամբողջ օրն է տանում: Համայնքից համայնք են անցնում ու Դաշնակցության ծրագրերը ներկայացնում: Դաշնակցությունն ամբողջ գործունեությունն ուղղելու է տնտեսության զարգացմանը: Ռեալ շանսեր ու նախադրյալներ կան: Սկսած բարեփոխումները պետք է շարունակել:…















