Նորութիւններ

ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որի նախընտրական ծրագրում կա ջավախահայությանը աջակցելու խնդիր

ՀՀ ԱԺ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ջավախքի խնդիրները բարձրաձայնելու եւ հետագա համագործակցության եզրեր փնտրելու նպատակով Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամները հանդիպելու են ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների հետ: Մարտի 13-ին խորհրդի անդամները հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը բարձրաձայնվել են ջավախահայությանը հուզող կրթական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, հոգեւոր, մշակութային, ինչպես նաեւ քաղաքական խնդիրներ: Հատկապես կարեւորվել է Ջավախքում…

Ընտրելու ենք խորհրդարան, որն ինքն է ամեն ինչ որոշելու

Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընտրողների հետ: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով հավաքվածներին, նշեց, որ եթե նրանք վաճառում են իրենց ընտրական իրավունքը, ապա դրանից բխում է մնացած իրավունքների ոտնահարումը: «Եթե մենք չվերականգնեք այս իրավունքը, մեր երկիրը ոչ մարդու իրավունքներ կարող է հարգել, ոչ էլ այլ իրավունքների մասին ընդհանրապես հնարավոր…

Ստանալով «Կարօ Սասունիի Սերունդ» Անունը` 52 Նորագիրներ Անցան ՀՅ Դաշնակցութեան Շարքերը

Երէկ առաւօտեան Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատան ՀՅԴ պանթէոնին դիմաց դաշնակցական ընկերներու հոծ բազմութեան մը ներկայութեան Լիբանանի երիտասարդական եւ Զաւարեան ուսանողական միութեան շարքերէն 52 անդամներ տուին իրենց դաշնակցականի երդումը եւ մկրտուեցան դաշնակցական մեծանուն գործիչ ու մտաւորական «Կարօ Սասունի սերունդ» անունով: Օրուան կնքահայրն էր ՀՅԴ Բիւրոյի երկար տարիներու բազմավաստակ անդամ, պատմաբան, «Ազդակ»-ի եւ Համազգայինի հայագիտական հիմնարկի նախկին…

Հանրապետության առաջին նախագահը սիրում է իր շրջապատի վրա հումորներ անել

«ՀԺԿ-ի առաջնորդից հստակ դիրքորոշում, արցախյան խնդրի կարգավորման մասին, չեմ լսել»,-այսպես արձագանքեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը մեր այն դիտարկմանը, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը հանդես է գալիս «Խաղաղություն-հաշտություն-բարիդրացիություն» կարգախոսով, որը նաեւ, ինչպես ՀՀ առաջին նախագահն էր իր հոդվածում նշել, ենթադրում է արցախյան հարցում փոխզիջում՝ խաղաղության եւ միջանկյալ կարգավիճակի դիմաց, մինչդեռ այլ քաղաքական ուժերը դեմ են…

Պատերազմը կանխելու միակ ձևը պատրաստ լինելն է թշնամու կողմից ցանկացած հավանական քայլի

Պաշտոնական Երևանը վերջին օրերին փորձում է քաղաքական-դիվանագիտական ջանքեր գործադրել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպելու և նոր պատերազմի սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ: Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը տարբեր առիթներով, այդ թվում նաև միջազգային հարթակներում բարձրաձայնել են խնդրի մասին՝ ըստ էության միջազգային գործընկերներին ահազանգելով ղարաբաղյան ճակատում ստեղծված պայթունավտանգ իրավիճակի մասին և…

Հայաստանի համար վտանգավոր է ներքին անկայունությունը

ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեցին Աբովյան քաղաքի բնակիչների հետ: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր ելույթում ասաց, որ երկրի առաջընթացի և պետականության պահպանման հիմքում չի կարող լինել խեղճացած քաղաքացին. «Խեղճացած քաղաքացին չի կարող տեր կանգնել իր հայրենիքին»,- նշեց նա: Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանի համար վտանգավոր է ներքին անկայունությունը և ամեն ինչ պետք է…

Ընտրողների համար ընտրությունը դարձել է փող աշխատելու միջոց

Բոլոր համապետական ընտրություններում «Դաշնակցությունը» արձանագրում է միշտ իր ունեցած ընտրազանգվածի մի այնպիսի ծավալ, որը երբեք չի պակասել երբեք․ Tert.am-ի հետ զրույցում՝ խոսելով խորհրդարանական ընտրություններում իրենց մասնակցության և ունեցած «կայուն» ընտրազանգվածի մասին՝ ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը: «Այդ ընտրազանգվածը գոյանում է ոչ պատահականորեն: Քանի որ Դաշնակցությունը…

Թիմ է պետք, ոչ թե ինչ-որ անունների շուրջ ձևավորված դաշինքներ

Հայ Հեղափոխական դաշնակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզում են: Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում քաղաքացիների հետ հանդիպում են Կոտայքի մարզում ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները, ինչպես նաև Կիրո Մանոյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: ՀՅԴ Բյուրոյի անդամ, Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն իր ելույթում ասաց, որ շատ կարևոր…

Ֆրանսիայի հայ համայնքը նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի սատարելու որոշում չունի

Ֆրանսիայի հայ համայնքն այդ երկրում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում որևէ թեկնածուին աջակցելու հստակ դիրքորոշում չունի: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, այս իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեկնածուները ևս. «բավականին ներդրում չունեցան»: «Շարունակում ենք աշխատել: Արդյոք համայնքի որոշ կազմակերպություններ կամ կուսակցությունները հստակ դիրքորոշում կարտահայտե՞ն,…

Հոլանդիայում հակահայկական կոչեր արած Աշկինի դատավճիռը կհրապարակվի մարտի 17-ին

Հոլանդիայում հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների կոչ արած Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավճիռը կհրապարակվի մարտի 17-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, ամենայն հավանականությամբ, դատարանը պատժիչ որոշում կկայացնի: «Դատի ընթացքը ցույց տվեց, որ ուրիշ ելք, հազիվ թե, լինի: Այսինքն` սպասում ենք, որ զանգվածային բռնության կոչ անող Իլհամ…