Նորութիւններ

Մեր շանսերը լավն են, և կունենանք շատ կարևոր դերակատարում ապագա խորհրդարանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն փետրվարի 23-ին Ամերիկյան համալսարանում 168.am-ի և news.am-ի հետ զրույցում, պատասխանելով մեր հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի շանսերն ինչպե՞ս է գնահատում, և այս պահին ինչ աշխատանքներ են տարվում կուսակցությունում, ասաց. «Մենք իսկապես ունենք լայն ընտրազանգված, և այդ ընտրազանգվածը մեզ հետ է եղել բոլոր պարագաներում, երբ եղել ենք ընդդիմություն,…

Վերջին Խօսքը Կը Պատկանի Միայն Քեզի

Կը գտնուինք ՀՀ Ազգային Ժողովի ընտրութիւններու նախօրեակին եւ հասած է փորձաքննութեան ժամը։ Հայ անկախ պետականութեան կեանքին մէջ, առաջին անգամ ըլլալով, կիրարկման կը դրուի Հայաստանի Հանրապետութեան նոր սահմանադրութեամբ ի զօրու դարձող խորհրդարանական համակարգը, որ կոչուած է քաղաքական ուժերու շատ աւելի լայն զանգուածի մը մասնակցութիւնը ապահովելու յառաջիկայ ընտրական գործընթացին մէջ։ Եւ նոր ընտրակարգը ինքնաբերաբար ծնունդ տուած է…

Նախագահ Սերժ Սարգսյանին նախարարության օրակարգային առաջնահերթությունների մասին զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը

Նախագահ Սերժ Սարգսյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային առաջնահերթությունների, ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին այսօր զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը: Իր զեկույցում նախարարն անդրադարձել է սկսված բարեփոխումների շրջանակներում բոլոր մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքներին, տարածքային զարգացման առաջնահերթություններին, Հանրապետության մարզերում համաչափ զարգացումն ապահովող չափելի արդյունքների սահմանումից հետո նախատեսվող…

Ներկայացվել են ԵՄ ֆինանսական աջակցության արժանացած երեք նախաձեռնությունները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է «Մարտահրավերներից՝ հնարավորություններ» խորագրով երկօրյա համաժողովի բացման արարողությանը, որին ներկա էին ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, «Ուրբան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արմեն Վարոսյանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, համայնքապետեր, հյուրեր Վրաստանից։ Իր բացման խոսքում նախարար Դավիթ Լոքյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, մասնավորապես «Ուրբան» հիմնադրամին, որը, փաստորեն, մեկնարկում է…

Դիտորդների հայտարարությունները ապտակ է Ադրբեջանին

Փետրվարի 20-ին Արցախում կայացած Սահմանադրության հանրաքվեին ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ 18 հոգուց բաղկացած դիտորդական առաքելություն է ժամանել Արցախ: Դիտորդական խմբի առաքելության, հանրաքվեի քվեարկության ընթացքի և այլ հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ: – Դիտորդական խմբի անդամները եղան Արցախի բոլոր շրջանների տարբեր ընտրատեղամասերում: Ինչպիսի՞ն էր քվեարկության…

Հայկակա՛ն Արդարութիւն Հայաստանի Մէջ

Մէկուկէս ամիս մնաց Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններուն, յստակացած են մասնակից կուսակցութիւններն ու դաշինքները եւ շուտով իւրաքանչիւր կողմ պիտի ներկայացնէ իր ընտրական ծրագիրը (փլաթֆորմ)։ Ըսած ենք արդէն, որ խորհրդարանական կառավարումի անցնելու առաջին քայլն է սա ու ատոր համար ալ, այս ընտրութիւնները յատուկ նշանակութիւն ունին եւ խորքին մէջ, նոր սկիզբ մը կը հանդիսանան Հայաստանի համար։ Նոր սկիզբ ամբողջովին…

Դաշնակցութեան առաջադրանքը, Դաշնակցութեան խոստումը

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններուն մեր ժողովուրդին կը ներկայանայ յստակ առաջադրանքով եւ բիւրեղացած խոստումով։ Դաշնակցութիւնը կ՚առաջադրէ հայրենի ժողովուրդին հետ միասնաբար հիմնադրել նոր սկիզբ մը՝ դէպի իսկական ժողովրդավարութիւն. դէպի իրական հաւասարութիւն. դէպի բարգաւաճ տնտեսութիւն. դէպի արդիւնաւէտ իշխանութիւն. դէպի իրաւական պետութիւն։ Դաշնակցութիւնը կը խոստանայ հայրենի ժողովուրդին՝ հիմը դնել արդար Հայաստանի, ուր հայ ժողովուրդն է իրաւական տէրն…

«Ազդակ»ի Խմբագրական. Պատերազմներու Փոխանցած Դասերը

(Վարդանանց Տօնին Առիթով) Վարդանանց պատերազմի հիմնական դասը, անկախ գաղափարախօսական բարոյական ուսանելիութենէն, ռազմագիտական առումով կռուելաձեւի փոփոխութեան անհրաժեշտութիւնն էր: Ճակատային պատերազմէն դէպի փարթիզանական կռուելաձեւի անցումը, Վարդանանց պատերազմի փոխանցած ուղերձն էր: Եւ, ըստ էութեան, զուտ ռազմագիտական առումով վահանեանց փարթիզանական կռուելաձեւն էր, որ պարտադրեց Նուարսակի դաշնագիրը եւ հզօր Պարսկաստանին թելադրեց հաշուի նստիլ Հայաստանի հետ: Եւ ինչպէս Վարդանանցը, այնպէս նաեւ…

Ավարտվեց ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների տարածաշրջանային խորհրդաժողովը

2017 թ. փետրվարի 15-17-ը ՀՅԴ «Հոնան Դավթյան» ուսանողական միության հրավերով և ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի համագործակցությամբ Իրանի մայրաքաղաք՝ Թեհրանում տեղի ունեցավ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ներկայացուցիչների տարածաշրջանային՝ «Հայ երիտասարդը և ապագայի տեսլականը Հայաստանում և Մերձավոր Արևելքում» խորագիրը կրող խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը և Թեհրանահայ համայնքի…

Սերժ Սարգսյանը մեկնում Բրյուսել

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընթացիկ բանակցություններին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցին Բրյուսել: – Պարոն Դեմիրճյան, Հայաստանի նախագահը ի՞նչ հարցեր է քննարկելու Բրյուսելում եվրոպացի պաշտոնյաների հետ, և որքանո՞վ է սա կապված Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների հետ: – Այցը ամբողջովին կապված…