Նորութիւններ

ՀՅԴ առաջարկները չեն ընդունվել. Դաշնակցությունը դեմ է Արցախի Սահմանադրության նախագծին

Դաշնակցության Արցախի կառույցին այդպես էլ չհաջողվեց սեփական համոզմունքներն ու ընկալումները դարձնել ինչպես մասնագիտական հանձնաժողովի, այնպես էլ քաղաքական գործընկեր կուսակցությունների դիրքորոշում: Ընկալելով ստեղծված իրավիճակը և գիտակցելով երկրի ապագայի հանդեպ պատասխանատվությունը` «Դաշնակցություն» խմբակցությունը ներկայացված Սահմանադրության նախագծին քվեարկելու է դեմ: Այս մասին Արցախի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ այսօր կայացած ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ «Դաշնակցություն»…

Գիտակցելով ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը

Հունվարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում նախքան քվեարկությունը Աժ բոլոր խմբակցությունները ներակայցրին Արցախի նոր Սահմաանադրության նախագծի վերաբերյալ իրենց տեսակետները: Ստորեւ ամբողջությամբ ներկայացնում ենք «Դաշնակցություն» խմբակցության տեսակետը Արցախի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ. Հարգելի գործընկերներ, ՀՅԴ-ն նորանկախ մեր զույգ հանրապետություններում պարբերաբար հանդես է եկել նախաձեռնություններով կառավարման համակարգը կիսանախագահական կամ նախագահական համակարգից խորհրդարանականի վերածելու: ՀՀ-ում դա…

«Դաշնակցություն» խմբակցությունը դեմ քվեարկեց Սահմանադրության նախագծին

20 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հունվարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում ընդունվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հանրաքվեի դնելու մասին օրենքը: Նախագծին կողմ են քվեարկել ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները: Նախագծին դեմ են քվեարկել «Դաշնակցություն» եւ «Վերածնունդ» խմբակցությունները: «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը հայտարարել է, որ չի կարող կողմ քվեարկել,…

Քննարկում Ֆրանսայի Ազգային Ժողովէն ներս

«Հայութիւնը ներկայ աշխարհաքաղաքական եւ ներազգային մարտահրաւէրներու դէմ յանդիման» Ֆրանսայի Ազգային Ժողովի Քոլպէր սրահէն ներս Շաբաթ 14 Յունուարին, ՀՅԴ 126-ամեակի միջոցառումներու շարքին տեղի ունեցաւ երկու կլոր սեղաններու շուրջ քննարկում «Հայութիւնը ներկայ աշխարհաքաղաքական եւ ներազգային մարտահրաւէրներու դէմ յանդիման» ընդհանուր խորագրին տակ։ Բացման խօսքին մէջ, լեցուն սրահին մէջ, ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Շարլ Փափազեան ներկայացուց Հայաստանն…

Բողոքի ակցիա՝ Բելառուսի դեսպանատան մոտ

Արցախ այցելելու համար Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը կալանավորվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի հարցումով: Պատճառը Լապշինի այցելություններն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն 2011-ին և 2012-ին: Ադրբեջանի իշխանությունները քրեական գործ են հարուցել Լապշինի նկատմամբ Ադրբեջանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում» և «Պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր»: Այժմ…

Հայաստանին մեր տրամադրելիութիւնը եւ աշխատանքը, զորս կ՛ընենք, բացայայտ են

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀՅԴ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՏԱՐՕՆ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆԻ ՀԵՏ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի կառոյցը կը ներկայացնէ՞ք: Քանի՞ շրջաններու մէջ կը գործեն դաշնակցական մարմինները, ո՞ր շրջանները օժտուած են կեդրոններով: ՏԱՐՕՆ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի կառոյցը կը գործէ 22 նահանգներու մէջ, որոնք կը գտնուին Միսիսիփի գետի արեւմտեան ափին: Կուսակցական միաւորներու իմաստով,…

«Հազարամյակի մարտահրավերներ»-ի երկրորդ դրամաշնորհը ՀՀ-ում կարեւոր փոփոխություններ կխթանի

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ կոնգրեսական Էդ Ռոյսի հետ վերջին քննարկումից հետո ողջունել է որպես Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ նրա աջակցությունը՝ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի շրջանակում Հայաստանի հանրակրթական դպրոցների համար նոր կրթական դրամաշնորհ տրամադրելու հարցում։ «Մենք բարձր ենք գնահատում նախագահ Ռոյսի ակտիվ հետաքրքրությունը Հայաստանի համար «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի երկրորդ փուլն առաջ մղելու հարցում ու…

Աղվան Վարդանյանը՝ ՀՅԴ շտաբի պետ

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին կլինի ՀՅԴ շտաբի պետը: «Ա1+»-ի հետ զրույցում, նա նշեց, որ այս պահին ընթանում է նախապատրաստական փուլը եւ այդ աշխատանքներն արդեն մոտ մեկ ու կես ամիս է՝ սկսվել են. «Ձեւավորվել է կենտրոնական նախընտրական շտաբ, ձեւավորվել են 13 ընտրատարածքային շտաբեր: Մեր ընտրատարածքային շտաբերի պատասխանատուները ճանաչված, հայտնի,…

Գարեգին Նժդեհի մարգարէն

Մեր ժողովուրդին համար Գարեգին Նժդեհի գործն ու խօսքը եղած են միշտ հմայիչ եւ յուսադրիչ։ Իր մարտական նուաճումները, յատկապէս Զանգեզուրի հայացումն ու պահպանումը իբրեւ Հայաստանի անբաժան հող, ճակատագրական հանգրուաններ սահմանագծած են մեր նորագոյն պատմութեան մէջ։ Սփիւռքի մէջ ձուլումի վտանգին դէմ ազգային ինքնութեան պահպանման ի խնդիր Նժդեհի տեսական ու գործնական առաջադրանքները յաջորդական հայ նորահաս սերունդներու ազգային գիտակցութեան…

Տասներորդական հարց է՝ ով կլինի վարչապետը

«Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական հարցերին եւ մասնավորապես վարչապետ Կարեն Կարապետյանի՝ երեկվա ասուլիսին, որի ժամանակ ամփոփեց իր գործունեության 100 օրը, պարոն Վարդանյանը նշեց՝ թեև ծանրաբեռնված է եղել ու չի կարողացել ամբողջությամբ հետեւել ասուլիսի բոլոր մանրամասներին, սակայն պատրաստվում է առավել հանգամանալից ծանոթանալ ներկայացված ցուցանիշներին: Այս պահին Աղվան Վարդանյանը առաջին հերթին առանձնացրեց վարչապետի կողմից դրսեւորած նման լայնածավալ…