Նորութիւններ

Չեմ կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարի հաջողությունը պիտի տեսանելի լինի բանտարկված մարդկանցով

Կոռուպցիայի դեմ կառավարության հռչակած պայքարի առթիվ Tert.am-ը մի քանի հարց ուղղեց ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: – Պարոն Մկրտչյան, կոռուպցիայի դեմ համընդհանուր պայքարի արդյունքում ի՞նչ հաջողություններ է գրանցել Ձեր նախարարությունը: Կարծես այնքան էլ տեսանելի չէ պայքարը Ձեր ոլորտում: – Չեմ պատկերացնում, ինչպես պիտի կոռուպցիայի դեմ պայքարի հաջողությունը տեսանելի լինի՝ բանտարկված մարդկանցո՞վ կամ քրեական…

Արամ Ա-ն Բերիո թեմի առաջնորդի եւ Ժիրայր Ռեիսյանի հետ քննարկել են սիրիահայության վիճակը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին և Սիրիայի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանի փոխանցմամբ, հանդիպմանն Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի ծառայությունը հայ ժողովրդին` հաշվի առնելով Սիրիայի ներկայիս դժվարին իրավիճակը: «Մեր եկեղեցուն ու ժողովրդին ծառայելուն կոչված հայ հոգևորականը հավատքով…

ԼՂՀ նախագահի մակարդակով Բելգիա այցելությունը Արցախի ճանաչման միջոցներից է

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Բելգիա քաղաքական կարևոր նշանակություն ունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Նրա խոսքով, այցի ընթացքում շեշտադրվել են մի քանի հարցեր` Բելգիայի քաղաքական գործիչներին ղարաբաղյան խնդրի իրական պատկերի ներկայացում, Արցախի հետ հարաբերությունների խորացում, Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մանրամասն ներկայացում: «ԼՂՀ նախագահի մակարդակով Բելգիա…

Ինչու ՀՅԴ-ն չի բողոքում 800 հա տարածքի կորստի դեմ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով հայկական կողմից 800 հեկտար տարածքի կուրստը զարմանալիորեն լուրջ բողոքի եւ ընդվզման ալիք չբարձրացրեց ՀՀ քաղաքական դաշտում: Բացի մեկ-երկու մարգինալ քաղաքական ուժերից, խորհրդարանում ներկայացված եւ ազդեցիկ մնացած քաղաքական ուժերը, մեծ հաշվով, այդ կորուստն ընդունեցին ի գիտություն, եւ ոչ ավելին: Այդ ուժերի թվում իր լռությամբ առանձնապես աչքի ընկավ ազգայնական համարվող Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:…

Հոգեհանգստի արարողություն ու պատարագ` Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում

Հունիսի 12-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն ու պատարագ Հալեպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանության ղեկավար, դաշնակցական ընկ. Րաֆֆի Պչաքճյանի համար: Արարողությանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամներ, հարազատներ եւ գաղափարակից ընկերներ։

Իսպանիայի Մերիդա քաղաքը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հունիսի 9-ին Իսպանիայի Մերիդա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր չորս քաղաքական ուժերը միաձայն հավանություն են տվել «Արարատ» հայկական միության միջնորդագրին: Ընդունված ինստիտուցիոնալ հայտարարությունը 1915-23 թթ. իրադարձությունները որակում է որպես մարդկության դեմ հանցագործություն և 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

Հալէպահայ նահատակ, նուիրեալ դաշնակցկան Ընկ. Ռաֆֆի Պչաքճեանի մարմինը հողին յանձնուեցաւ

Հունիս 11-ին, յետմիջօրէի ժամը 4:00-ին Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ հալէպահայ նահատակ, Հալէպի հայկական թաղամասերու ինքնապաշտպանութեան դաշնակցական ղեկավար Ռաֆֆի Պչաքճեանի յուղարկաւորութեան արարողութիւնը։ Արարողութիւնը, յանուն Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդին, գլխաւորեց Տէր Յուսիկ Աւագ Քահանայ Սեդրակեան։ Յուղարկաւորութեան ներկայ էին ՀՀ Հալէպի գլխաւոր հիւպատոս Տիգրան Գէորգեան, Հայ Աւետարանական Համայնքի Համայնքապետ Վերապատուելի Յարութիւն Սելիմեան, Պատկան Մարմնի, Ազգային Իշխանութեան…

Մահազադ

Հ.Յ.Դ. Բիւրոն ցաւով կը գուժէ մահը նուիրեալ Դաշնակցական եւ Հալէպի հայաշատ թաղամասերու ինքնապաշտպանութեան ղեկավար՝ ընկեր՝ ՌԱՖՖԻ ՊՉԱՔՃԵԱՆ-ի։ Ընկերը նահատակուեցաւ պարտականութեան ճամբուն վրայ, 10 Յունիս, 2016-ին։ Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ

Պասքըն Օրանի Հերթական Ճամարտակութիւնը

Պասքըն Օրան այն ակադեմական դէմքն է Թուրքիոյ մէջ, որ քանի մը տարի առաջ հրապարակ դրաւ համացանցային ստորագրահաւաք մը «Apology» («Ներողութիւն») անուան տակ, եւ որուն միացան մեծ թիւով թուրքեր, թողնելով այն թիւր տպաւորութիւնը, որ յանկարծ մենք գործ ունէինք Հայոց Ցեղասպանութեան ճանաչում տուող զանգուածային շարժման մը հետ: Իրականութեան մէջ, «ներողութիւն» հայցող այդ շարադրանքին մէջ ոչինչ կ՛ըսուէր Ցեղասպանութեան…

Դաշնակցության վարկանիշի համար մի´ անհանգստացեք

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին` արդյո՞ք Դաշնակցությունը հարվածի տակ չդրեց իր հեղինակությունը՝ գնալով ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության, ասաց. «Դաշնակցությունը շարունակում է իր աշխատանքն այնպես, ինչպես արել է ընդդիմություն եղած ժամանակ: Մեզ համար այս կարգավիճակը նոր չէ. մենք եղել ենք արմատական ընդդիմություն, եղել ենք իշխանության մաս, նորից ենք եղել ընդդիմություն,…