Նորութիւններ

Բեռլին-Բրյուսելի ինքնուրույն քայլերը՝ Հարավային Կովկասում

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հարավային Կովկաս կատարած այցի կապակցությամբ: Հոդվածը ամբողջությամբ ստորեւ. «Գերմանիայի վարչապետի այցը Հարաւային Կովկաս արժե դիտարկել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր եղելությունների շրջանակներում։ Այս դեպքում կարեւոր հանգամանքն այն է, որ Գերմանիայի վարչապետը ԵՄ-ի դե ֆակտո ղեկավարն է եւ Հարաւային Կովկասում իր կատարած քայլերն ունեն…

«Օ. Թի. Վի.»-ի Զրոյցը` Երեսփոխան Բագրատունիի Եւ Նախարար Կիտանեանի Հետ

Երէկ երեկոյեան «Օ. Թի. Վի.»-ի արաբերէն լուրերուն ընթացքին ուղղակի կապ հաստատուեցաւ Երեւան գտնուող կայանի թղթակից Ապտօ Հելուի հետ, որ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութեան Հայաստան տուած այցելութեան նպատակին մասին ամփոփ զրոյց մը ունեցաւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիի եւ զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեանի հետ: Երեսփոխան Բագրատունի տեղեկացուց, որ Հայաստանի մէջ հանդիպում…

Գյուղատնտեսությունը 100 հազարավոր մարդկանց կյանքի միակ աղբյուրն է

Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ ամփոփեց նոր կառավարության 100 օրվա աշխատանքը: Դրան հաջորդող մի քանի օրերին արդեն մի շարք նախարարներ իրենց 100-օրյա աշխատանքն ամփոփել են մամուլի ասուլիսների միջոցով: ՀԺ-ն ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից մեկնաբանություն ստացավ նախարարության կատարած 100-օրյա աշխատանքի մասին: – Պարոն Խաչատրյան, լրանում է ձեր պաշտոնավարման 100…

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Օգոստոսի 24-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Մասնակցեց 26 քաղաքացի՝ Աշտարակ եւ Թալին քաղաքներից, Ապարան, Աշնակ. Արագածոտն. Բազմաղբյուր. Մեծաձոր, Բազմաղբյուր, Ուշի, Օհանավան, Սասունիկ, Ոսկեհատ, Արագածոտն, Փարպի, Մելիքգյուղ, Արուճ համայնքներից: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմած 13 քաղաքացիների դիմումները բավարարվեցին: Բնակիչներն Աշոտ Սիմոնյանին դիմեցին նաեւ աշխատանքային, առողջական, սոցիալական, կենցաղային եւ անձնական այլ հարցերով: Բարձրացված…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը օգոստոսի 24-ին ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեկյանը, նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։ Ողջունելով Ավետիս Կիտանյանին՝ Արծվիկ…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 24-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին։ Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողների…

«Տեսակետների խաչմերուկ» Արսեն Խառատյանի և Կիրո Մանոյանի հետ

23.08.2018 ֊ «Ազատության» ուղիղ եթերում «Տեսակետների խաչմերուկում» այսօր հանդիպեցին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը և ՀՀ վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը:

Զրույցը վարեց Աննա Իսրայելյանը:

Լիբանանհայության խնդիրներ եւ համադաշնակցական ընտանիք

23.08.2018 ֊ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութեան ունեցած հանդիպումին լոյսին տակ, Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Երկիր Մետիա» պատկերասփիւռի կայանին հետ ունեցաւ հարցազրոյց մը, որուն ընթացքին անդրադարձաւ այդ հանդիպումին մանրամասնութիւններուն, Հայաստան-Լիբանան յարաբերութիւններու եւ…

Աշոտ Բեկորի հիշատակի օրն է

Այսօր Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Բեկորի հիշատակի օրն է: 1992թ. այս օրը՝ օգոստոսի 24-ին, Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտում հերոսի մահով ընկավ ՀՅԴ գաղափարի նվիրյալներից մեկը՝ Աշոտ Ղուլյանը: Ստեփանակերտի՝ իր անունը կրող պուրակում հավաքվել էին Բեկորի մարտական, կուսակցական ընկերները՝ հարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ դնելու նրա հուշարձանին…

Մենք Հալածախտէ Չենք Տառապիր

(Արման Պաղտոյեանի Յօդուածին Առիթով) «Ասպարէզ»ի Չորեքշաբթի, 22 Օգոստոս 2018ի թիւին մէջ լոյս տեսած «Դաշնակցութիւնը Քննադատողները Անպայման Հակադաշնակցականներ Չեն» խորագիրով յօդուածը (Արման Պաղտոյեան), խորագիրէն դատելով, կրնայ ձգել այն թիւր տպաւորութիւնը, որ արար-աշխարհ իրար անցեր է Դաշնակցութեան նկատմամբ բարի կամեցողութիւն ու սրտցաւութիւն ցուցաբերելու համար, բայց եկուր տես որ միայն դաշնակցականներն են, որ «սխալ» կը հասկնան…։ Յօդուածին առաջին…