
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անունից ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին: Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով եւ Սահմանադրության ու օրենքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը: