Նորութիւններ

«Սոցինտերնի» փոխնախագահ Մարիո Նալբանդյանն այցելել է առաջնագիծ

Այս օրերին Արցախում է նաեւ աշխարհի սոցիալիստական կուսակցությունների խոշորագույն միավորման՝ «Սոցինտերնի» փոխնախագահ, Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը։ Շուշիի առանձնակի գումարտակի երբեմնի մարտիկների տեղակայման վայր այցելած Մարիո Նալբանդյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է «Սոցինտերնի» իր գործընկերներին ճշգրիտ ձեւով փոխանցել իրավիճակը։ Մարիո Նալբանդյանն այցելել է նաեւ առաջնագծի այլ հենակետեր։ Մանրամասները՝ տեսանյութում yerkirmedia.am

Չափազանց զգույշ պետք է լինենք ԵԽ ԽՎ-ում, հատկապես՝ Ագրամունտի նախագահության շրջանում

«168 Ժամի» զրուցակիցն է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը – Պարոն Դեմիրճյան, ապրիլի 12-ին Եվրոպական խորհրդարանն իր լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։ Ինչպե՞ս եք գնահատում քննարկման ընթացքում հնչած հայտարարությունները։ – Երեկվա նիստի ընթացքում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ջախջախիչ մեծամասնությունը նշեց ու հաստատեց, որ Ադրբեջանն է խաղաղ…

«Ազդակ»ի Խմբագրական. 1-5 Ապրիլ. Ներհայկական Համախմբում (Է.)

Բացի որոշ բաղաձայն հրապարակումներէն, ընդհանրապէս պատերազմական գործողութիւններու քառօրեային եւ անոր յաջորդող անմիջական ժամանակահատուածին, հայկական դաշտին մէջ երեւցան միակամութեան ինքնաբուխ գեղեցկագոյն օրինակներ: Համակողմանի հասարակական այս միաւորումը գուցէ ստիպեց նաեւ քաղաքական դաշտին, բոլոր խնդիրները երկրորդական եւ յետին գիծ մղելու եւ կեդրոնանալու օրուան հրամայականին վրայ` ամէն տեսակի աջակցութիւն ու զօրակցութիւնը գերադասելով ամէն տեսակի տարակարծութենէ: Երեւոյթը համատարած էր ամբողջ…

Բանակցային սեղանի շուրջ ԼՂ-ն պետք է իր տեղն ունենա

Բասկերի խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանը 2016թ-ի ապրիլի 2-ին աննախադեպ հարձակում է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Այս հարձակումը հանգեցրել է տասնյակ մահերի, այդ թվում և քաղաքացիական անձանց ու մի երեխայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին Բասկերի երկրի խորհրդարանի ընդունած բանաձևում: Փաստաթղթում…

Իսրայելի հայերը պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին

Երուսաղմում այսօր` ապրիլի 14-ին, Իսրայելի Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց հայ համայնքի մի քանի հարյուր ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականացրել` Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով: Ցույցը կազմակերպել է Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը, որին մասնակցել են Երուսաղեմի, Եայֆայի, Պետախ Տիկվայի եւ Հայֆայի հայ համայնքի անդամներն ու նաեւ հրեաներ: Ցույցի ընթացքում ելույթ է ունեցել Երուսաղեմի նախկին փոխքաղաքապետ Փիտեր…

Դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին և ԼՂՀ-ն վերադարձնել բանակցությունների սեղանին

Ապրիլի 13-ին Մոսկվայում, գրողների կենտրոնական տանը «Ռուս-հայկական համագործակցության» կազմակերպմամբ տեղի ունեցավ «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոն` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Հանդես գալով երեկոյում «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ ցեղասպանության թեման շոշափում է պատմական, իրավական, քաղաքական ու բարոյական` հիմնականում չլուծված հարցերի ահռելի շերտեր: Այսօր ողջ աշխարհում նկատվում է նացիստական շարժումների ակտիվացում, աճում…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

Ապրիլի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի Հանրապետությանը` Հայաստանին օժանդակելու հարցում, նախարարը ներկայացրել է մի շարք ոլորտներում առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ավիացիայի ոլորտին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև օդային հաղորդակցությունների ոլորտի երկկողմ իրավակարգավորման անհրաժեշտությանը,…

Հարգանքի տուրք Արթուր Մկրտչյանի հիշատակին

Այսօր լրացավ է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 24-րդ տարելիցը: Ստեփանակերտի հուշահամալիրում Արթուր Մկրտչյանի շիրմին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության և մի շարք այլ պատգամավորներ, ԼՂՀ Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, ՀՕՄ-ուհիներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության…

Որակյալ կրթությունը` կարևորագույն խնդիրների լուծման միջոց

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում կազմակերպված Մոսկովյան միջազգային կրթական ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են տարբեր երկրների առաջատար կրթական հաստատություններ և հայտնի միջազգային ընկերություններ: Պատվիրակության կազմում են ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է նաև ԵԱՏՄ…

Արծվիկ Մինասյանն ընդունել է ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն

Ապրիլի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյորտր Սվիտալսկուն: Ողջունելով դեսպանին` նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ի հետ երկարամյա սերտ համագործակցության և ԵՄ կողմից ՀՀ-ին ցուցաբերած աջակցության համար, նշելով, որ արդեն 20 տարի շարունակվող գործընկերության ընթացքում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվել: Նախարար Մինասյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ համագործակցության…