Նորութիւններ

10 Օգոստոս 1920. Սեւրի Դաշնագրին այժմէական արժէքն ու նշանակութիւնը

10 Օգոստոսին, 1920ին, հայ ժողովուրդը յաղթահասակ կանգնեցաւ միջազգային բեմահարթակի վրայ՝ անկախ հայրենիքի եւ ազատ պետականութեան տէր ազգի իրաւական կարգավիճակով նոր դարաշրջան իր մուտքը նուիրագործելով։ Օգոստոս ամսու 10րդ օրը, 98 տարի առաջ, հանդիսաւոր շուքով ստորագրուեցաւ Սեւրի Դաշնագիրը, որ նուիրագործեց Հայաստանի անկախութեան եւ ազգային պետականութեան՝ Հայաստանի Հանրապետութեան միջազգային իրաւական ճանաչումը։ Սեւրի Դաշնագիրը նաեւ եղաւ այն միակ միջազգային…

Խմբագրական. Իրաւապայմանագրային Բարձրակէտը Կեանքի Կոչելու Համար (Սեւրի Դաշնագիրին 98-ամեակին Առիթով)

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի նշումները առիթ էին եւ առիթ են վեր առնելու հանրապետութեան կարճատեւ ժամանակաշրջանին իրագործուած պատմաքաղաքական կարեւորագոյն իրադարձութիւնները եւ այժմէական կարգով զանոնք լուսարձակի տակ բերելու: Տարին դեռ յոբելենական է եւ կայ մօտեցում, որ ընթացիկ երկուքուկէս տարուան ընթացքին այս նշումները նոյն հայեցակարգային դիտանկիւնէն պիտի շարունակեն արծարծել ճակատագրորոշ խնդիրները: Այս շրջագիծին մէջ առաջին հորիզոնականին վրայ կը դիրքաւորուի…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը օգոստոսի 9-ին հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Հակոբ Ավագյանը և Ալբերտ Բաբայանը, ՀՀ ՏԶՆՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, այլ պատասխանատու անձինք։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը և համագործակցությունը երկու բարեկամ…

Հանդիպում ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամների հետ

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ ԿԿ անդամներ Վահրամ Բալայանն ու Վահագն Դադայանը նախօրեին հանդիպում են ունեցել ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին Արցախի ճանաչման եւ այդ ուղղությամբ սփյուռքահայ երիտասարդության աշխատանքներին։ Նշենք, որ վերոնշյալ երիտասարդներն արդեն 10 օր է ինչ Մարտունի քաղաքում…

Մենք ազատ ենք կարծիք ու տեսակետ արտահայտելու հարցում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հորդորում է՝ ո՛չ Դաշնակցության հայտարարությունը, ո՛չ Դաշնակցության ներկայացուցիչների, ոչ էլ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքը համատեքստից չկտրել ու չփորձել տարատեսակ մեկնաբանությունների առարկա դարձնել: Aravot.am-ի հարցին՝ արդյոք իր համար հասկանալի՞ է այն, որ Տիգրան Ավինյանը «Ազատություն» ռկ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր համար անհասկանալի է ՀՅԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի…

Մամուլի հաղորդագրություն

2018 թ. օգոստոսի 10-ին, ժամը 12.00-ին «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցային համալիրի (Երևան, Իտալիայի փողոց 1) «Ball room» սրահում տեղի կունենա «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսը: Նախագիծը բովանդակում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքներն ու հավաքական լուծումները: Նախագիծը դրվում է հանրային բաց քննարկման՝ առաջարկներ ստանալու և առաջադրված հիմնադրույթները բարելավելու նպատակով: ՀՅԴ հանրային կապերի…

Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի կոչը երկրի վարչապետին

Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-NZ) կոչ է արել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կառավարության դիրքորոշումը, ինչպես նաև խուսափել ավելի վաղ արտահայտած կարծիքից առ այն, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծվի Հայաստանի և Թուրքիայի միջև: Այդ մասին հայտնում է հանձնախմբի կայքը: «Նոր Զելանդիայի հայերը մտահոգված են Հայոց ցեղասպանության հարցով կառավարության…

ՀՅԴ-ն հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՅԴ Արցախի ԿԿ-ն մտահոգված լինելով Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի հուլիսի 31-ին «Հայելի» ակումբում արված հակասահմանադրական արտահայտությունների առիթով իսկույն հրավիրել էր խորհդակցություն եւ քննարկումների արդյունքում եկել այն համոզման, որ Զ. Թադեւոսյանի հայտարարությունները ըստ ԱՀ գործող օրենսդրության՝ քրեօրեն պատժելի արարք է, քանի որ դրանով հարցականի տակ է առնվել Արցախի Հանրապետության…

Հայաստանում է Դիոգո Պինտոն

Հայաստանում է Եվրոխորհրդարանում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (European friends of Armenia) բարեկամական խմբի նախկին ղեկավար, ներկայում Եվրոխորհրդարանում սոցիալիստական և դեմոկրատական (S&D ընկերվարական և Ժողովրդավարական) խմբակցության փոխնախագահի գրասենյակի ղեկավար Դիոգո Պինտոն։ Օգոստոսի 7-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նախաձեռնությամբ նա հանդիպել է միության անդամների հետ։ Թեմաները բազմազան էին․ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» խմբի առաքելությունը և աշխատանքները, Եվրոմիության և…

Իրավաբանը կօգնի անվճար

6 ասվա ընթացքում 150-ից ավելի քաղաքացի է դիմել Երևանի Մանանդյան 20 հասցեի ներքո գործող գրասենյակ: Այստեղ գործում է ՀՅԴ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը»: Հայցերը բազմազան են ու բազմապիսի՝ հիմնականում աշխատանքային ու կենսաթոշակի հարցերով։ Գրասենյակի իրավաբանները 40 դատական գործ ունեն իրենց տնօրինության տակ, դրանց մի մասը դատարանը բավարարել է դրական ելքով։ Լուսինե Ավետիսյանը…