Նորութիւններ

Ժամ առաջ ազատ արձակել բերման ենթարկվածներին

Աղվան Վարդանյանը դատապարտում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ տեղի ունեցած բողոքի ցույցին և դրան հաջորդած իրադարձություններին: «Շարունակական գործողությունները Ազատության հրապարակում, լրագրողների հանդեպ բռնությունները դատապարտելի են, և մենք բոլորս պետք է պահանջենք, որ բոլոր բերման ենթարկվածները ժամ առաջ ազատ արձակվեն, և մեր իշխանությունները հաշվի…

Հ. Յ.Դ. պա­տո­ւի­րա­կու­թիւն մը տե­սակ­ցե­ցաւ ­Յու­նաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գա­հին հետ

Այսօր ա­ռա­ւօ­տեան, ­Յու­նաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գահ Փ­րո­քո­փիս ­Փաւ­լո­փու­լոս, նա­խա­գա­հա­կան ա­պա­րան­քին մէջ, ըն­դու­նեց այ­ցե­լու­թիւ­նը պա­տո­ւի­րա­կու­թեան մը, ո­րուն մաս կը կազ­մէին Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէի ներ­կա­յա­ցու­ցիչ ընկ. ­Քե­րոբ Է­քի­զեան, Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բի ա­տե­նա­պետ ընկ. Յա­կոբ ­Յո­վա­կի­մեան եւ Հ.Յ.Դ. Եւ­րո­պա­յի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բի նա­խա­գահ ընկ. ­Գաս­պար ­Կա­րա­պե­տեան։ Մօտ կէս ժամ տե­ւած հան­դի­պու­մը ըն­թա­ցաւ սի­րա­լիր եւ ջերմ մթնո­լոր­տի…

Հնարավոր է առաջիկայում Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելու դրսևորումներ նկատվեն

«Հնարավոր է առաջիկայում Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելու դրսևորումներ նկատվեն»,-այդ մասին իրանահայ համայնքի «Հայելի.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը: Հայազգի խորհրդարանականը, անդրադառնալով Իրանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Շատ ակտիվ է աշխատում իրանահայ համայնքը. Այս տարի բողոքի ցույցեր կազմակերպվեցին: Պետությունն իր զորակցությունը հայտնում է բողոքի ցույցերին՝ դրանց…

Ամերիկահայերի դերը՝ ԱՄՆ նախագահական ընտրապայքարում

Միացյալ Նահանգների նախագահի առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր ու հետաքրքիր են ԱՄՆ-ի հայ համայնքի համար, «Ամերիկայի Ձայն»-ին ասել են ամերիկյան երկու խոշորագույն հայկական կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայկական համագումարի և Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեններ Բրայան Արդունին և Արամ Համբարյանը: Համբարյանի խոսքով, անհրաժեշտ է տարանջատել նախընտրական քարոզը և իրական գործերը։ «Պետք է լինել ուշադիր, չլինել միամիտ և…

Պոլիտեխնիկի ռեկտոր է ընտրվել Ոստանիկ Մարուխյանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հունիսի 20-ին անցկացված ռեկտորի ընտրություններում բուհի ռեկտոր է ընտրվել ՀՅԴ անդամ Ոստանիկ Մարուխյանը: Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից 19-ը կողմ է քվեարկել Մարուխյանի թեկնածությանը: Մյուս թեկնածուն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն էր։

Հայ երիտասարդները բողոքի ցույց են անցկացրել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց

Հայկական երիտասարդական ասոցիացիան ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել: Ինչպես հաղորդում է «Ասպարեզը», երիտասարդները շեշտել են, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է խախտել մարդու իրավունքներն ու բռնանում ազատ խոսքի իրավունքին: «Մենք լուռ չենք նստելու եւ հետեւեք, թե ինչպես է Ադրբեջանը միջազգային հանրությանը ներկայանում իբրեւ դեմոկրատական արժեքներ կրող պետություն: Հաշվի առնելով, որ…

Բելգիայի խորհրդարանում քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում երեկ քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Քվեարկությունը կկայանա հուլիսին: Մինչ այդ վարչապետ Չարլզ Միշելը կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ ավելացրել, որ դա նաեւ Բելգիայի կառավարության դիրքորոշումն է: Ֆլամանադական ազատների եւ դեմոկրատների կուսակցության անդամ Պատրիկ Դեվալն իր հերթին կարեւորել է Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: «Այսօր մենք ակնհայտորեն դեռ…

Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են արել ԵԽԽՎ-ին թույլ չտալ խեղաթյուրված բանաձևի ընդունումը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88», «Վերածնունդ» խմբակցությունները հունիսի 18-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կապված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում եւ դրան կից բանաձևի նախագծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղ գտած անընդունելի ձեւակերպումների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:…

Ֆրանսիայի խորհրդարանում Արամ Ա կաթողիկոսը կներկայացնի Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը

ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի նախաձեռնությամբ Ֆրանսիայի խորհրդարանում հունիսի 19-ին մեկնարկելու է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով, որը կրում է «Արդարություն եւ հետեւանքների փոխհատուցում հայ ժողովրդին» խորագիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի հանձնախմբի անդամ Մուրադ Փափազյանն ասաց, որ գիտաժողովի հիմնական հարցը լինելու է Հայոց ցեղասպանության հարցում հետեւանքների վերացումն ու պահանջատիրությունը: Հիմնական զեկուցողը…