Նորութիւններ

Կորսիկայի ասամբլեան միաձայն Ցեղասպանության ճանաչման բանաձեւ է ընդունել

Կորսիկայի ասամբլեան միաձայն բանաձեւ է ընդունել, որով պահանջում է Թուրքիայի կողմից հայերի սպանդը ճանաչե որպես ցեղասպանություն։ Այդ մասին հայտնում է «France 3 Corse ViaStella» հեռուստաալիքը։ Բանաձեւի տեքստը փոխանցվելու է Ֆրանսիայի ԱԳՆ-ին, որպեսզի այն ուղարկվի Թուրքիայի կառավարությանը։ Բանաձեւի նախագիծը, որ ներկայացվել է տարածքային խորհրդական Ժան Բյանկուչիի կողմից, ստացել է տեղական ընտրովի ներկայացուցիչների լիակատար հավանությունը։ Նշենք, որ…

Դասախօսական երեկոյ՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների շրջագծում, երէկ ապրիլի 13-ի երեկոյեան Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան նախաձեռնութեամբ՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, տեղի ունեցաւ դասախօսական երեկոյ: Նախաձեռնութեանը, որպէս դասախօս հրաւիրւել էր՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, որի դասախօսութեան թեման էր՝ «Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման հարցը Իրանի խորհրդարանում»: Մինչ միջոցառման…

Հ.Յ.Դ. Երիտասարդականը` Երիտասարդ եւրոպական ընկերվարականներ կազմակերպութեան լիիրաւ անդամ

2015 թ. ապրիլի 9-12-ը Շուեցարիայի Վինտերտուր քաղաքում տեղի ունեցաւ Երիտասարդ եւրոպական ընկերվարականներ (Young European Socialists) կազմակերպութեան Ընդհանուր ժողովը։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը այդ ժողովին մասնակցեց երկու հոգանոց պատուիրակութեամբ՝ Արէն Քերթեշեան (Ֆրանսիա) և Սարինէ Աբրահամեան (Նիդերլանդներ)։ Ե.Ե.Ը. Ընդհանուր ժողովը կազմակերպութեան բարձրագոյն ժողովն է, որտեղ ներկայացւում է նիւթաբարոյական գործունէութեան հաշուետւութիւն, ճշտւում են կազմակերպութեան հետագայ անելիքները և ընտրւում է նոր…

Դա այն ցունամին էր, որի մասին Թուրքիան մտահոգված էր

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը չի կարծում, որ Անկարան կխզի հարաբերությունները Վատիկանի հետ։ «Ինչ-որ բաներ կփորձեն առաջիկա օրերին՝ սաստելու համար հավանական այլ` ըստ իրենց, մեղավորներին։ Բայց սա իսկապես մեծ արձագանքի է արժանացել Թուրքիայում: Արտգործնախարարից ու վարչապետից բացի հարցին անդրադարձել է նաև խորհրդարանի նախագահը, իրենց կրոնական հարցերի…

Միջազգային լրատվամիջոցներում Հայոց ցեղասպանության նկատմամբ աննախընթաց հետաքրքրություն կա

Արդեն հայտնել ենք, որ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել, որի ընթացքում կաթոլիկ եկեղեցու քհանայապետը պատմական հայտարարություն է արել՝ նշելով. «Հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»: ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, բացի Հռոմի պապի արտասանած «ցեղասպանություն» տերմինից, պատարագի ընթացքում…

Հալեպում իրավիճակն անհանգիստ է մնում

Հալեպում երեկ և այսօր առավոտյան ռմբակոծությունները շարունակվել են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ ժողովրդի մեջ անորոշության և վախի զգացում է տիրում: Ռեիսյանը նաև նշեց, որ առաջնորդարանի շենքը քարուքանդ է եղել և անգործածելի է: Առաջնորդարանը մինչ այդ տեղափոխվել էր Սուլեյմանիե թաղամասի «Սիմոն Վրացյան» կենտրոն: Զոհերի թվում…

Թուրքիան թերագնահատում է մեր համաշխարհային շարժման ուժը

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերը Սուրբ Պետրոսի տաճարում։ Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ «Թուրքիան թերագնահատում է մեր համաշխարհային շարժման՝ խորապես բարոյական շարժման ուժը, որ հիմնված է ճշմարտության եւ արդարության ու ամուր խաղաղության մեր ընդհանուր հույսի վրա, որ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվելու է»,- ասել է…

Արգենտինայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված հրապարակ կբացվի

Արգենտինայի Սանտա Կրուս նահանգի Ռիո Գալյեգոս քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հրապարակ կբացվի: Համապատասխան որոշումը ապրիլի 9-ին կայացրել է քաղաքային խորհուրդը, հաղորդում է Prensa Armenia-ն: Նույն օրը նահանգի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման մասին հայտարարություն է ընդունել: Սանտա Կրուսում Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Ալեխանդրո Ավագյանը հայտարարել է, որ հայ համայնքի…

Ռմբակոծումներ Սուլայմանիէ Թաղամասին Վրայ. «Սիմոն Վրացեան» կեդրոնը Վնասուած

«Ազդակ» յաջողեցաւ կապ հաստատել Հալէպի իր գործընկերներուն հետ, որոնք հաստատեցին, որ Սուլայմանիէ թաղամասի վերջին ռմբակոծումներուն իբրեւ հետեւանք վնասուած է «Սիմոն Վրացեան» կեդրոնը, ուր ժամանակաւորապէս փոխադրուած էր Հալէպի Ազգային Առաջնորդարանը։ Մեր վերջին տեղեկութիւններուն համաձայն, կան հայ վիրաւորներ, որոնց կեանքին վտանգի չի սպառնար։ aztagdaily.com

Սան Պաուլոյի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգը հանդիսացող Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունեց համար 1266/2014 բանաձեւը, որով ապրիլի 24-ը հռչակվեց «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման եւ զոհերի հիշատակի օր»: Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը: Նշենք, որ Սան Պաուլո նահանգը ամենախոշորն է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, որի բնակիչների թիվը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչության 20%-ն է:…