
Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների նախագահ Էդ Ռոյսը հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության շիկացման վերաբերյալ: «Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով խորապես մտահոգիչ են: Ռազմական գործողությունների ինտենսիվացումը շփման գծում խլել է տասնյակ հայ և ադրբեջանցի երիտասարդ մարդկանց կյանք: Օբամայի վարչակազմը պետք է քայլեր ձեռնարկի` խրախուսելու հրադադարի վերականգնումը, ստիպի…















