Նորութիւններ

Այլ երկրներում ներդրումներ անելու փոխարեն Արցա՛խ գնացեք

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ»-ին (ամբողջությամբ) -Մաքսային միությանն անդամակցելու շուրջ Հայաստանում ընթացող քննարկումներում արտահայտվող հիմնական մտահոգությունն է՝ որտե՞ղ է Արցախի Հանրապետության տեղը, հնարավո՞ր է, որ մաքսային սահմանը շրջանցի ԼՂՀ-ն, ու վերջինս Հայաստանի հետ համընթաց չներգրավվի հիշյալ կառույցում: Արցախում կա՞ նման անհանգստություն: -Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարող իրեն թույլ տալ դիմել այնպիսի քայլի,…

ՀՅԴ-ն հանրությանը ներկայացրեց արտագաղթի հաղթահարման ծրագիրը

Այսօր, Սեպտեմբերի 17-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամներ Արմեն Ռուստամյանի եւ Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսը: Ներկայացվել է Դաշնակցության մշակած` «Մենք ապրելու ենք մեր երկրում» արտագաղթի կանխարգելմանն ուղղված ծրագրի բովանդակությունն ու ձեռնարկվելիք քայլերը: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սկսում է «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիրը, որի նպատակն է կասեցնել արտագաղթը, ասել…

Այս գործընթացում պետք է քաղաքական կամք դրսեւորել

Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցը շարունակում է մնալ Մաքսային Միությանն անդամակցելու որոշումը: Քաղաքական ուժերը շարունակում են քննարկել այդ որոշման դրական եւ բացասական կողմերը… Այդուհանդերձ վերջնականապես պարզ չէ, որ կուսակցություններն են կողմ կամ դեմ Մաքսային Միությանն անդամակցությանը: Այդ քաղաքական ուժերից է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը…. Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: armeniatv.am

Ակնարկ. Զարգանալ (Չ)Զիջելով

Մաքսային միութեան Հայաստանի անդամակցութիւնը, կը թուի, թէ պիտի շարունակէ խլել քաղաքական, հասարակական եւ լրագրողական շրջանակներու լուսարձակները։ Աւելի ծանր կը կշռեն, գէթ քանակի առումով, քննադատական մօտեցումները, որոնք կը կեդրոնանան որոշումի պարտադիր բնոյթին, մեր երկրի կախեալութեան, Եւրոմիութեան կողմէ Հայաստանի առջեւ դռներ փակելու, եւ երկիրը դէպի անորոշ հեռանկար առաջնորդուած ըլլալու տեսակէտներուն վրայ։ Քննադատութիւնները անշուշտ ունին իրենց տրամաբանութիւնն ու…

Արցախեան Գործընթացում` Մեռեալ Փակուղի. Ամերիկացիները Փորձում Են Նոր Շունչ Տալ Բանակցութիւններին

Արցախեան հակամարտութեան կարգաւորման խաղաղ գործընթացը մեռեալ փակուղուց դուրս բերելու հնարաւորութիւնները եւ ակնկալիքները այսօր սահմանափակ են մի քանի հիմնական պատճառներով: Առաջին. հակամարտութեան մէջ ներգրաւուած երեք կողմերը, բայց առաջին հերթին` Ազրպէյճանը, պատրաստ չեն նուազագոյն փոխզիջումների անգամ: Փաստօրէն Ազրպէյճանը անգամ համաձայն չէ վեց շրջաններ ստանալու դիմաց ճանաչել Արցախի ինքնորոշման իրաւունքի լիարժէք ճանաչումը: Վերջին երեք-չորս տարիներին հրապարակային յայտարարութիւնների մակարդակով…

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Տնտեսական Հզօրացումը Կարեւոր Հանգրուան Մըն Է Միջազգային Ճանաչում Ապահովելու Ճամբուն Վրայ» «Ազդակ»-ին Կ՛ըսէ Կարօ Քեպապճեան

Մերձաւոր Արեւելքի մէջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մնայուն ներկայացուցիչ Կարօ Քեպապճեան: «Ազդակ»-ի զոյգ էջերու վրայ տեղ գտած այսօրուան հարցազրոյցը կատարուած է Հայ սեւ գօտիներու միութեան ակադեմիայի հիմնադիր, Մեծ Վարպետ, Մերձաւոր Արեւելքի մէջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մնայուն ներկայացուցիչ Կարօ Քեպապճեանին հետ: Կ. Քեպապճեան անդրադարձաւ Լիբանան-Արցախ ամուր կապերու գոյութեան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հզօրացման, ազատագրուած տարածքներուն վերաբնակեցման եւ Մերձաւոր…

Ակնարկ. Սպասելով Հայաստան-Եւրոպական Միութիւն Յարաբերութեանց Նոր Ձեւաչափին

Եւրոպական Միութեան հետ Ընկերակցութեան եւ Խոր ու համապարփակ ազատ առեւտուրի համաձայնագիրներուն շուրջ 2.5 տարի բանակցելէ ետք, Վիլնիուսի մէջ անոնց վերաբերեալ փաստաթուղթ մը նախաստորագրելէ 2 ամիս եւ Երեւանի մէջ Արեւելեան գործընկերութեան նախարարներու ժողովը հիւրընկալելէ քանի մը օր առաջ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան 3 սեպտեմբերին Մոսկուայի մէջ Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի հետ իր հանդիպումին աւարտին յայտարարեց, որ…

Կազմուեցաւ Հայաստանի Հանրապետութեան հետ Խորհրդարանականներու Բարեկամական Խումբը

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («Արմենիա» թերթ).- Հինգշաբթի, Սեպտեմբեր 12ին, Արժանթինի Խորհրդարանին մէջ կազմուեցաւ Հայաստանի Հանրապետութեան եւ Արժանթինի Երեսփոխանական Տան միջեւ Բարեկամական Խումբը։ Երեսփոխան Քրիստինա Զիէպարթի (Ֆրենթէ փարա լա Վիքթորիա Կուսակցութիւն) նախագահութեամբ, Խումբին մաս կը կազմեն երեսփոխաններ Գարլոս Ռայմունտի (Նուէվօ Էնքուէնթրօ Կուսակցութիւն), Տիանա Գոնթի (Ֆրենթէ փարա լա Վիքթորիա Կուսակցութիւն), Օմար Պարչէթթա (Ընկերվարական Կուսակցութիւն), Ալֆրէտօ Աթանասոֆ (Ֆրենթէ Փերոնիսթա Կուսակցութիւն),…

Մենք հրաշալի տարբերում ենք, որտեղ է իշխանությունը, որտեղ` հայրենիքն ու պետականությունը

Եթե մինչեւ Սեպտեմբերի 3-ը բոլորի ուշադրության կենտրոնում ներքաղաքական եւ ավելի շատ քաղաքային խնդիրներն էին, քաղաքացիական խմբերի ակտիվ մասնակցությամբ, ապա սեպտեմբերի 3-ից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց : Հիմա բոլոր քննարկումների առանցքում Հայաստանի` մաքսային միությանը միանալու որոշումն է: Ինչ ենք մենք ստանում սրանից, ինչ են մտածում քաղաքական ուժերը: Երկրի հարցը ծրագրի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ…