Նորութիւններ

Եվրոպական խորհրդարանը հաջորդ ամիս կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Հայաստանի նկատմամբ վստահությունը Եվրոպական միության կողմից հասել է նոր մակարդակի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: -Պարոն Կարապետյան, Հայաստանում քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները որքանո՞վ են ընկալելի եվրոպական և առհասարակ՝ միջազգային հանրության կողմից: Ի՞նչ տրամադրություններ կան քաղաքական, հասարակական հատվածում: -Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները, զարգացումները ժողովրդական…

Քալիֆորնիոյ Ծերակոյտի Յանձնախումբը Վաւերացուց Թուրքիայէն Ներդրումները Ետ Քաշելու Բանաձեւը

ՍԱՔՐԱՄԵՆԹՕ.- Քալիֆորնիոյ նահանգային Ծերակոյտի Հանրային պաշտօնէութեան եւ հանգստեան կոչուելու հարցերով յանձնախումբը, Յունիս 25ին, չորս թեր եւ մէկ ձեռնպահ քուէով վաւերացուց Թուրքիայէն նահանգային ներդրումները ետ քաշել պահանջող թիւ 1597 բանաձեւը, որ այժմ պիտի փոխանցուի Արդարադատութեան յանձնախումբին։ Նահանգային խորհրդարանին կողմէ անցեալ տարի վաւերացուած սոյն բանաձեւին հեղինակը խորհրդարանի անդամ Ատրին Նազարեանն է, որ նոյն յանձնախումբին առջեւ ունեցած իր…

Գեղարքունիքի մարզպետը շարունակում է հանդիպումները ներդրողների հետ

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց Գավառ քաղաքի բնակիչ, գործարար Գագիկ Խաչիկյանին: Զրույցի հիմնական թեման ծավալվեց Ծովազարդ գյուղում և Գավառ քաղաքում «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ կողմից մի քանի տեսակի արտադրությունների հիմնման շուրջ: Ինչպես ներկայացրեց գործարարը, իրենց կազմակերպության ծրագրով նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում Գավառ քաղաքում հիմնել բամբակի մանվածքաբանական ֆաբրիկա, բամբակի հումքի վրա հիմնված անասնակերի…

Երիտասարդները կներգրավվեն մարզի զարգացման ծրագրերում

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը մարզպետարանում ընդունեց ՄԱԶԾ «Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում ծրագրի՝ երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ղեկավարին և աշխատակցին: Հանդիպման նպատակն էր՝ մարզի ղեկավարին ներկայացնել «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որը Գեղարքունիքի մարզում մեկնարկել է այս տարվա ապրիլին: Ըստ «երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ղեկավար Լիաննա Դոյդոյանի՝ ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի դաշնությունը, իրականացնում ՄԱԿ-ի…

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարին

Հունիսի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը կարևորեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ակտիվ դերակատարությունը ամերիկահայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրաձայնելուն ուղղված գործունեությունը։ Րաֆֆի Համբարյանն ԱԳ նախարար Մնացականյանին ներկայացրեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործունեությունը, ընթացիկ և առաջիկա ծրագրերը։ Հանդիպման…

Հաղորդագրութիւն Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի 79-րդ Շրջանային Ժողովի

Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի կազմակերպութեան Շրջանային Ժողովը տեղի ունեցաւ 22, 23 եւ 24 Յունիսին Փարիզի մէջ: Ֆրանսայի, Պելճիքայի եւ Հոլանտայի բոլոր շրջաններէն մասնակցող պատգամաւորները ճշդեցին յառաջիկայ երկու տարիներու առաջնահերթութիւնները: Սոյն Շրջանային Ժողովը կ՚արձանագրուի քաղաքական նոր պարունակի մը մէջ՝ ի տես Հյաստանի մէջ 2018-ի գարնան տեղի ունեցած յեղափոխութեան իբրեւ արդիւնք իշխանութեան հասած կառավարութեան, ուր միաժամանակ Ազրպէյճան շեշտաւորեց…

Պարտադիր բաղադրիչով կուտակայինը դատապարտված է ձախողման

Այս օրերին հանրությանը հուզող հիմնախնդիրների թվում է Հայաստանում նոր կենսաթոշակային համակարգի անցման հարցը: Որքանո՞վ է արդարացված կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ներդրման անհրաժեշտությունը եւ ինչպիսի այլընտրանքներ կարող են լինել: Խնդիրը պարզաբանում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: Պարտադիր կուտակային կենսաթոշակի կիրառման առաջին ձախողված փորձը Չիլիում էր։ 1981 թվականին ներդրվեց համակարգը, իսկ երբ հասավ…

«Ազդակ»ի Խմբագրական. Համաթրքական Ազգայնականութիւնը` Խորքային Պետութեան Հիմնական Բաղադրիչը

Թուրքիոյ մէջ տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններուն արդիւնքները վերլուծական մեկնաբանութիւններու հարուստ գրականութիւն ստեղծելու ուղղութեամբ կը զարգանան: Համաշխարհային լրատուադաշտը լուսարձակներ կը կեդրոնացնէ յատկապէս էրտողանական Թուրքիոյ տարածաշրջանայինէն դէպի համաշխարհային խաղցողի անցում կատարելու յայտարարութիւններու գործնական կարելիութիւնները տեսնելու ուղղութեամբ: Քանի մը դիտարժան կէտեր յամենայն դէպս արդիւնքներու անմիջականութեամբ եւ հեռանկարային ուրուագծումի փորձերով կարելի է արձանագրել: Համեմատական տրամաբանութիւնը կարեւոր է…

Տոնական միջոցառում` Մոսկվայում

Մոսկվայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ օրերս Հայ Առաքելական Սբ․ Պայծառակերպություն եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Հայոց միասնականության մեկ դարը» խորագրով տոնական երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության պետականության վերականգնման 100-ամյակին։ Միջոցառմանը հրավիրված էին մշակութային գործիչներ, Մոսկվայի հայկական հասարակական, քաղաքական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիսավոր երեկոյի ծրագրում ընդգրկված էր փաստավավերագրկան ֆիլմի ցուցադրություն և համերգային մաս։ Երեկոն զեկույցով…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ Գլխավոր դատախազի հետ

Օրերս ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հանդիպում են ունեցել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: ՀՅԴ ներկայացուցիչները իրենց մտահոգությունն են հայտնել, որ ավելի քան հինգ տարի տևող նախաքննության ընթացքում այդպես էլ դեռ բացահայտված չէ Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործը:…