Նորութիւններ

Վահան Հովհաննիսյան. Հայաստանը պետք է հիմա ներկայացնի այդ պահանջը ամբողջ աշխարհի առջև

Mardik.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին խնդրել է պատասխանել` հավանակա՞ն է համարում Հունգարիայի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը, և արդյոք ճի՞շտ պահն է, որպեսզի Հայաստանը բարձրացնի այդ հարցը: Վահան Հովհաննիսյանը պատասխանել է.«Հայաստանը միշտ էլ պետք է ԼՂՀ ճանաչման խնդիրը բարձրացրած պահի, ոչ թե հիմա բարձրացնի: Կանի դա Հունգարիան այս պահին, թե ոչ, դժվար է պատասխանել, բայց…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը անգնահատելի է։ Ուժեղ, կազմակերպված պետականությունը անհրաժեշտաբար ենթադրում է իշխանության առավելագույն ապակենտրոնացում և կայացած ՏԻՄ համակարգ։ Դժբախտաբար, ստեղծվելուց մեկ և կես տասնամյակ հետո էլ տեղական ինքնակառավարումը մեզանում այդպիսին լինելուց շատ է հեռու։ Անցած ճանապարհը արժևորելու և ճիշտ հետևություններ անելու խնդիր ունենք։ Մինչդեռ այդ ինստիտուտը վերջնականապես հեղինակազրկելու ուղին է որդեգրվել։ Մենք…

Գուցե հիմա կհասկանան` ինչու ԼՂ հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի իշխանության տակ

Տկն Հերցզոգ Էդիթին, Եվրախորհրդարանի անդամ Պրն Գյորք Անդրասին, Եվրախորհրդարանի անդամ Պրն Դոյչ Տամասին, Եվրախորհրդարանի անդամ Տկն Գալ Կինգային, Եվրախորհրդարանի անդամ Պրն Գլատֆելդեր Բելային, Եվրախորհրդարանի անդամ Տկն Գուրմաի Զիտային, Եվրախորհրդարանի անդամ Հարգելի գործընկերներ Ես ձեզ եմ գրում ափսոսանքով, քանի որ հայ-հունգարական հարաբերությունները ամբողջովին խզվել են վերջին իրադարձությունների հետեւանքով: Ինչպես հասկանում եք` խոսքս Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի մասին…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու և նրան անհապաղ ներում շնորհելու` միջազգային իրավունքի առումով աննախադեպ իրողության առիթով անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը. ա. Պատմական փորձով մենք վաղուց համոզվել ենք, որ պետություններն առաջնորդվում են բացառապես իրենց քաղաքական-տնտեսական շահերով: Եթե իրենց ձեռնտու է, թքած ունեն միջազգային իրավունք, հումանիզմ, բարոյականություն հասկացությունների վրա:…

ՀՅԴ ներկայացուցիչը ընտրուեց Սոցինտերնի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ (ՀՅԴ մամլո դիվան, 2012թ. օգոստոսի 31) – Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) 24-րդ կոնգրեսն իր աշխատանքներն սկսեց երեկ, օգոստոսի 30-ին, Քեյփ Թաունում (Հարավաֆրիկյան Հանրապետություն), մասնակցությամբ ավելի քան հարյուր կուսակցություններ եւ կազմակերպություններ ներկայացնող չորս հարյուր պատգամավորների։ Կոնգրեսի բնաբանն է «Նոր միջազգայնականության եւ համերաշխության նոր մշակույթի համար»։ Կոնգրեսի հյուրընկալն է Աֆրիկյան ազգային կոնգրեսը (ANC)։ Սոցինտերնի կոնգրեսին նախորդեց նույն…

ՀՅԴ Կապանի ”Արամ Մանուկյան” կոմիտեն կոչ է անում վերջ տալ ընտրություն կոչվող ներկայացմանը

ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն հայտարարություն է տարածել Կապանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արթուր Աթայանի ինքնաբացարկի մասին, որը ներկայացնում ենք ստորեւ. «Տեղական ընտրությունների կապանյան ընթացքը ցույց է տալիս, որ այն հեռու է ընտրություն կոչվելուց: Մրցապայքարի հենց սկզբից պարզ դարձավ, որ իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով փոխել մարզկենտրոնի քաղաքապետին` այդ ճանապարհին կանգ չառնելով որեւէ միջոցի…

Հրանտ Մարգարյան. Սիրիայի հայ համայնքը չպետք է փորձի թիրախ դառնալ

«Ազատություն».- Սիրիայում, բարեբախտաբար, որեւէ հակահայկական շարժում, հակահայկական ակցիա դեռեւս չկա, ընդգծում է Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը։ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չափազանցված է համարում տարածված այն լուրերը, որ սիրիահայերը զինվել են եւ սիրիական բանակի հետ պաշտպանում են հայկական թաղամասերն ու իրենց տները։ «Ես կարծում եմ, որ այդ լուրերը չափազանցված են, իրականությունն այն է, որ սահմանափակ հնարավորություններով փորձում…

Կիրո Մանոյան. Արևմուտքի ճնշումը Թուրքիային կարող է դրդել վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հարցազրույցը ԱրմԻնֆո/arminfo.am/ լրատվական գործակալությանը -Օգոստոսի 6-ին Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև: Պալատի անդամ Ջոնաթան Հեթչի ներկայացրած փաստաթղթում, մասնավորաապես, ներառված է ԼՂՀ ինքնիշխանությունը և անկախությունը պաշտպանելու կոչ ԱՄՆ նախագահին և Կնոգրեսին: Ձեր կարծիքով, ի՞նչ հեռանկար ունի այդ գործընթացը: -Նման քայլերն…

ՀՅԴ պատուիրակութիւնը մասնակցեց Սոցինտերնի յանձնախմբի ժողովին

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլո դիւան, 2012թ. Յուլիսի 24) – Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովեան հանձնախմբի հերթական ժողովը տեղի ունեցաւ Քիշնեւում, 23-24 հուլիսին, Մոլդովայի դեմոկրատական կուսակցութեան հիւրընկալութեամբ։ Ժողովին մասնակցեցին ներկայացուցիչներ Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Լեհաստանի, Հունգարիայի եւ Յունաստանի անդամ կուսակցութիւններից։ Ներկայ էր նաեւ Ընկերվար Միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։ Ժողովին մասնակից ՀՅԴ…