Նորութիւններ

Պատնեշի վրա նորից Դաշնակցությունն է

Նախընտրական այս շրջանը եւս հարմար առիթ էր որոշ հակադաշնակցականների կամ նրանց կողմից պատվիրած քաղաքագետ-վերլուծաբանների հերթական ՙառաքելություն՚ կատարելու համար: Սա եւս առիթ է ամեն գնով քարկոծելու Դաշնակցությանը: Ինչպես հայտնի է, ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններում եւս ՀՅԴ Արցախի կազմակերպությունը սատարում է գործող նախագահ Բակո Սահակյանին: Իսկույն հայտնվեցին ՀՅԴ պահուստային հակառակորդները եւ մարդիկ, ովքեր ՙսրտացավորեն՚ գնահատելով ներկա իրավիճակը,…

Դաշնակցության դեմ՝ «ներսի՞ց» եւ «դրսի՞ց»

«Դաշնակցության ուժեղ ներկայությունը Հայաստանում հաճախ ձեռնտու չէ ոչ միայն հայաստանյան տարատեսակ ուժերի, այլեւ արտաքին ուժային կենտրոնների եւ տարբեր խմբավորումների: Բայց, փառք Աստծո, այս 120 տարիների ընթացքում, չնայած կուսակցության դժվարագույն ճանապարհին, մեր սխալներին, թերություններին ու վրիպումներին, Դաշնակցությունը կարողացել է պահել ողնաշարը՝ իր անկախությունը, ինքնուրույնությունը եւ Հայաստանին ու հայ ժողովրդին ծառայելու նպատակադրումը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ…

Մարգարյան․ «Փորձում են Դաշնակցության մեջ խնդիրներ ստեղծել»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ, արտաքին ուժերն այսօր միջամտում են Դաշնակցության ներքին գործերին, փորձում են խնդիրներ ստեղծել կուսակցությունում եւ նպատակ ունեն փոխել Դաշնակցության ներկայիս ղեկավարությանը: Նման հայտարարություն Մարգարյանն արեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են ճիշտ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, որ խորհրդարանական ընտրություններից հետո Դաշնակցության ներսում առաջացել են լուրջ հակասություններ:…

Ֆրանսահայ համայնքը Նախագահ Հոլանտի հետ պիտի հանդիպի

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ֆրանսայի հայկական համայնքը Յուլիս ամսուան ընթացքին հանդիպում պիտի ունենայ այդ երկրի նախագահ Ֆրանսուա Հոլանտի հետ՝ առաջին անգամ ըլլալով անոր նախագահութեան պաշտօնի ստանձնումէն ի վեր: «Արմէնփրէս»ի հետ հարցազրոյցի մը ընթացքին, Հայ Դատի Փարիզի գրասենեակի ղեկավար Հրաչ Վարժապետեան յայտնած է. «Ազգային ժողովի պատգամաւոր Վալերի Պուայէ Հայկական Ցեղասպանութեան ուրացումը քրէականացնող նոր օրինագիծը պիտի ներկայացնէ, հաւանաբար, Հոկտեմբերին:…

ՀՅԴ-ն համարժեք պատիժ է պահանջում իշխանություններից

ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեն տարածել է ՀՅԴ Երեւանի մարզային ժողովի հայտարարությունը, որում դատապարտում է կենտրոնական ռազմական հոսպիտալի բժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառ դարձած հանցագործությունը: Հայտարարությունում ասված է. «Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան եւ անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանված ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի մահը գույժը ահազանգ եւ ապտակ…

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի 48րդ Շրջանային ժողովը կ՚աւարտէ իր աշխատանքները

ՄՈՆԹԵՊԵԼԼՕ.- ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէութեան 48րդ Շրջանային ժողովը, որուն առաջին նիստը տեղի ունեցաւ Հինգշաբթի, 21 Յունիսին, Մոնթեպելլոյի Հայ կեդրոնին մէջ, եւ չորսօրեայ աշխատանքներէ ետք՝ Կիրակի ուշ երեկոյեան իր աւարտին հասաւ՝ վերջին օրակարգով ընտրելով Կեդրոնական կոմիտէի նոր կազմ մը, որ շրջանի կառոյցը պիտի ղեկավարէ յառաջիկայ երկու տարիներուն: Կեդրոնական կոմիտէի նոր կազմը կը բաղկանայ հետեւեալ ինը…

ՀՅԴ Լիբանանի ԿԿ-ի հանդիպումները Ամին Ժեմայէլի եւ զօր. Աունի հետ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը, որուն մաս կազմեցին Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Յովիկ Մխիթարեան եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, երէկ այցելեց Փոփոխութիւն եւ բարեկարգում համախմբումի նախագահ, երեսփոխան զօր. Միշել Աունի: Հանդիպումին ներկայ գտնուեցան նաեւ ուժանիւթի եւ ջուրի հարցերու նախարար Ժըպրան Պասիլ եւ Ազգային ազատ հոսանք կուսակցութեան աշխատանքները համակարգող Փիեռ Ռաֆֆուլ: Հանդիպումին…

Ադրբեջանական անարժեք բանաձևն ու հայկական լրատվամիջոցի անիմաստ աղմուկը

Հունիսի 25-ին հայաստանյան լրատվական կայքերից մեկը՝ times.am-ը, տեղեկություն տարածեց, թե 2012 թ. մարտի 27-ին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Քուոմոն ընդունել է մի բանաձև, ըստ որի` մարտի 31-ը ճանաչվում է որպես «Ադրբեջանական հիշատակի օր Նյու Յորք նահանգում»: Բանաձևի հիմնավորումն այն է, թե 1918 թ. մարտի 30-ին հայ դաշնակցական կուսակցության անդամների կողմից, բոլշևիկների հետ համատեղ, սկիզբ…

ՀՅԴ-ն կարող է Հայաստանում լինել ընդդիմություն, Արցախում՝ իշխանություն և հակառակը

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն ապակենտրոն քաղաքական կառույց է, և որևէ արտառոց բան չկա նրանում, որ Հայաստանում ՀՅԴ-ն կարող է ընդդիմադիր լինել օրվա իշխանությանը, իսկ և ԼՂՀ-ում ոչ միայն պաշտպանի գործող նախագահին, այլև չլինի ընդդիմություն և հակառակը: Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և հավելեց, որ նման օրինակները բազմաթիվ…