Նորութիւններ

Գեղարքունիքը զարգացնելու հսկայական պոտենցիալ կա

Հայաստանի ամենամեծ մարզը՝ Գեղարքունիքը, առաջին անգամ կղեկավարի դաշնակցական մարզպետ: Խոսքը ՀՅԴ ԳՄ անդամ, 36-ամյա Իշխան Սաղաթելյանի մասին է, ով ծնունդով Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղից է: Նոր կառավարության կազմում ընգրկվելու, Գեղարքունիքի մարզում առկա խնդիրների, մարզի զարգացման հեռանկարների և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Իշխան Սաղաթելյանի հետ: -Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը նոր կառավարությունում: -Շատ վճռական…

ԱԱԾ-ի բացահայտած խախտումների մասին ՀՅԴ-ն դեռ ամիսներ առաջ էր բարձրաձայնում

Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրություններ հիմնելու վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած վերջին հաղորդագրությունը բուռն քննարկումների տեղիք տվեց: Քննարկման առարկան հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեման էր, որի իրագործման համար օգտագործվել էին հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։ Ըստ ԱԱԾ տվյալների` «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով…

Նշանակվեցին նոր մարզպետները

Այսօր կառավարության նիստում հաստատվեց 8 մարզպետների նշանակման որոշումը: Վարչապետը շեշտեց, որ մարզպետների նշանակման հարցում հաշվի են առել քաղաքական պայմանավորվածությունները: Եվ այսպես` Արագածոտնի մարզպետ վերանշանակվեց Աշոտ Սիմոնյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյանը, Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը,, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը, Վայոց Ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը:…

Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու

«Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու». Վարդան Բախշյան Հունիսի 1-ը Արցախյան ազատագրական պայքարի հերոս, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդան Բախշյանի ծննդյան օրն է «ՀՄԸՄ առաջին ատենապետն էր Վարդան Բախշյանը, զոհվեց ընկերոջը մարտի դաշտից հանելու պահին` 1991 թվականի դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ. Այդ ժամանակ զոհվեցին մեր ընկերներից Գագիկը, Վաչե Ռոստոմյանն ու…

Պետք է այնպես անել, որ իշխանափոխությունն հաջողությամբ իր լրումին հասնի

«Մեղմ ասած, սովորական երևույթ չէ, որ ԱԺ-ում մեծամասնություն հանդիսացող ուժը մեծամասնություն չէ գործադիր իշխանությունում։ Իշխանափոխությունն ամբողջական չէ, և շատ բան կա կատարվելիք։ Դրա համար պետք է ամեն ինչ անել, որ այս ամենը հաջողությամբ իր լրումին հասնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Նրա խոսքով՝ ի վերջո պետք…

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ներկայացուցչին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Նույֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, հիմնադրամի տեխնիկական գծով ղեկավար Փիթեր Քրիսթիանսենը և պաշտոնատար այլ անձինք: Ողջունելով ներկաներին՝ նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տեսլականը՝…

Պետք է Ջավախքը դառնա հայ-վրացական հարաբերությունների ամենաուժեղ օղակը

ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարվել է ՀՅԴ աշխարհասփյուռ բոլոր կառույցների ներկայացուցիչների խորհրդակցական ժողով: ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի վերջին իրադարձությունների և նաև Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթը նման ժողով գումարելու հնարավորություն ստեղծեցին: «ժողովը լսեց զեկույցներ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի, Դաշնակցության Բյուրոյի վարած քաղաքականության մասին, հատկապես, վերջին իրադարձությունների հետ կապված, եղան…

Առաջին հանրապետության ամենամեծ դասը՝ ապավինել սեփական ուժերին

Հայաստանի Ամերիկյան համալսարանում ընթանում է գիտաժողով՝ «Հայաստանի Հանրապետության պատմության դասերը, 1918-1920 թթ» խորագրով: «Վէմ» հանդեսի խմբագիր Գևորգ Խուդինյանը նշեց, այս գիտաժողովի ընթացքում փորձելու են հետապնդել և լուծել երեք խնդիրներ: Առաջին խնդիրը, նրա խոսքով, Հայաստանի Հանրապետության 1918-1920 թթ պատմությունը լիարժեքորեն համաշխարհային պամտության տիրույթ տեղափոխելն է, այսինքն` գիտական ընկալումների դաշտ դուրս բերելը: «Դա մեզ համար ոչ միայն…

Հնարավորություն ստեղծվեց նոր շնչով շարունակելու սկսած ծրագրերը

Ապրիլի 26-ին հրաժարական ներկայացրած` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը դարձյալ կնշանակվի նույն պաշտոնում: Սիմոնյանի ու ևս վեց մարզպետի նշանակման հարցը կառավարության վաղվա նիստի օրակարգում է: ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնում էր նշանակվել 2017թ. հուլիսի 23-ին, սակայն 2018թ. ապրիլին երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետևանքով վայր էր դրել իր լիազորությունները: Աշոտ Սիմոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց,…

Մարզպետ (Ղազարոս Ղազարոսեան, 1878-1918). ­Մեծ Ե­ղեռ­նէն մա­զա­պուրծ հայ բե­կոր­նե­րու մե­ծա­վաս­տակ փրկա­րա­րը

«­Վաս­պու­րա­կա­նի ու ­Տա­րօ­նի գիւ­ղե­րուն մէջ ժո­ղո­վուր­դը չու­նի ան­կո­ղին մը՝ իր ա­մէ­նէն յար­գե­լի հիւ­րին հրամց­նե­լու իսկ։ Ամ­բողջ գիւ­ղա­կան ժո­ղո­վուր­դը կը պառ­կի թա­ղիք­նե­րու մէջ պլլուած։ Ա­ռած սնունդն ալ ա­սոր հա­մե­մատ է։ Եր­բեմ­նի ցո­րե­նով այն­քան հա­րուստ Մ­շոյ դաշ­տը այ­սօր կա­րօ­տը կը քա­շէ կըլ­կը­լի եւ կո­րե­կի ա­ւա­զան­ման հա­ցին։ ­Սա­սու­նը այդ ալ չու­նի։ Իսկ ­Կառ­կա­ռը եւ ­Խի­զա­նը ամ­բողջ ձմե­ռը կէս…