Հ.Յ.Դ. Մամուլ

Ցրելու Համար Խաւարը

Համշէնահայ քաղաքական բանտարկեալներ Ճեմիլ եւ Նուրջան Աքսուներու ճակատագիրը անյայտ կը մնայ բռնատիրական Թուրքիոյ մէջ: Անոնց ութամեայ որդին՝ Արեւը, կը մնայ զրկուած իր ծնողքի խնամքէն: Դժբախտաբար, միջազգային հանրութիւնը անտեղեակ կը մնայ այս զոյգէն, իրողութիւն մը, որուն պատասխանատուն նաեւ մե՛նք ենք, մեր անտարբերութեամբ կամ ձեռնծալութեամբ: «Ակունք»ի աշխատակից Մելինէ Անումեանը մեր ուշադրութեան կը յանձնէ անարդարօրէն բանտարկուած համշէնահայ ամոլին…

Հայ Դատը Նեցուկ Կը Կանգնի Լուիս Լոփեզի Ընտրապայքարին

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Քալիֆորնիոյ նահանգային խորհրդարանի 51րդ ընտրատարածքէն ետք, Դեկտեմբեր 5ին կայանալիք արտակարգ ընտրութիւններուն որոշած է նեցուկ կանգնիլ Լուիս Լոփեզի ընտրապայքարին։ «Լուիս Լոփեզ կրցած է փաստել, որ ծանօթ է ամերիկահայութիւնը յուզող հարցերուն եւ ըմբռնումով կը մօտենայ անոնց», կը յայտնէ Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Նորա Յովսէփեան։ Իր…

«Ապառաժ»-ի խմբագրական. Քաղաքական կամքի դրսեւորման պահը

Նոյեմբերի 10-ին Վիետնամում հանդիպեցին Պուտինն ու Թրամփը: Հանդիպումից հետո տարածված հայտարարությունը վերաբերում էր միայն երկու երկրների համաձայնությանը Սիրիայի հարցերի կապակցությամբ, Սիրիայի ամբողջականությունը պահպանելուն: Սա սառցաբեկորի միայն երեւացող մասն է: Խորքային իմաստով երեւում է, որ ԱՄՆ ու Ռուսաստանը Վիետնամում ձեռք են բերել նաեւ այլ համաձայնություններ, որոնք չեն շրջանցել մեր տարածաշրջանը եւս: Քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս,…

Նշանաւորւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 127-ամեակը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Նշանաւորւեց 127-ամեայ, սակայն երիտասարդական աւիւնով առլեցուն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւս մէկ ամեակը: Ամեակներ, որոնք շաղկապւած են եղել ու կը լինեն հայ ժողովրդի վերիվայրումներով լի պատմութեամբ: Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումից ակունքաւորւած Դաշնակցութեան 127-ի հանդիսութիւնը նշանաւորւեց երէկ, նոյեմբերի 27-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում: «Մշակ բանւոր» քայլերգով մեկնարկած միջոցառմանը կազմակերպիչ յանձնախմբի…

Անօրինական որս կատարած անձինք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ «տեր է իր հայտարարությանը»․ անօրինական որս կատարած անձինք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց նախարարը։ -Պարո՛ն նախարար, երբ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի մասին լուսանկարները հայտնվեցին համացանցում, հայտարարեցիք, որ ամեն ինչ անելու եք, որ մեղավորները խիստ պատժի ենթարկվեն, սակայն այդ դեպքում քրեական…

Հայաստանը կարող է մեծ դեր ունենալ Իրանի իրական պատկերը աշխարհին ներկայացնելու հարցում

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի խոսքով՝ Իրանի արտգործնախարարի այցը Երևան ճիշտ ժամանակին էր՝ հաջորդել է ԻՊ-ի դեմ Իրանի հաղթանակին: Նա բնորոշեց՝ այցը «պատգամ էր»: Կարեն Խանլարյանի խոսքով՝ Հայաստանը կարող է մեծ դեր ունենալ Իրանի իրական պատկերը աշխարհին ներկայացնելու հարցում, դիվանագիտական շրջանակներում Իրանի վստահելիության չափը ցույց տալու առումով: -Պարո՛ն Խանլարյան, Հայաստանում էր Իրանից ժամանած պատվիրակությունը՝…

Առաջիկա ամիսների ընթացքում շատ բան կփոխվի

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր կետերը կյանքի կոչելուն, սրա հետ կապված ներքաղաքական զարգացումներին, 2018 թվականի վարչապետի թեկնածուին: – Պարո՛ն Ռուստամյան, իհարկե, ստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակայի համաձայնագիրը, սակայն մի քանի պահանջներ, բնականաբար, դրվելու են Հայաստանի առաջ՝ ժողովրդավարության…

Այն, ինչ Հայաստանում կոչվում է ազգ-բանակ, ես կկոչեի համաժողովրդական բանակ

Հարավային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տվել Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոկայանին: Կարո Հեքիմյանի հետ զրույցում Հրանտ Մարգարյանն անդրադարձել է տարկետման մասին օրենքին, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, ինչպես նաև Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցին: -Մեզ շատ են հետաքրքրում Հայաստանը, Հայաստանի ժողովուրդն ու, ամենակարևորը, Հայոց բանակը: Վերջերս հատկապես ուսանողության շրջանում բանավեճի…

Ակնարկ. Լսարաններու Մշակոյթը. Նոր Ձեւաչափը

Մեր հաւաքական կեանքին մէջ բաւական ճանապարհ անցած է լսարաններ կազմակերպելու մշակոյթը: Ժողովրդային հանդիպումներ, մամլոյ տարբեր ներկայացուցիչներու կողմէ նախաձեռնուած լսարաններ, հոգեւոր սուրբգրային սերտողութիւններ, բժշկական-առողջապահական բնոյթի բացատրողական հանդիպումներ, ուսանողական եւ երիտասարդական հաւաքներ, արուեստագէտներու հանդիպումներ, քաղաքացիական խնդիրներ քննարկող խումբ կամ լրագրական դասընթացքներու հետեւողներ ու տակաւին Դիմատետրի ընկերներու ոչ վիրթուալ, այլ միատեղ հանդիպելու օրինակներ` կու գան շատ կարեւոր ներդրում…

Արցախում են Իրանի «Թեւանիկ» խմբի անդամները

Հերթական անգամ Արցախում են Իրանի «Թեւանիկ» խմբի անդամները։ Նոյեմբերի 25-ին կարեւոր առաքելությամբ ժամանած անդամներն այցելել են Ասկերանի շրջանի Ուղտասար համայնք՝ դպրոցի համար համակարգիչներ եւ մարզական պարագաներ, իսկ դպրոցականներին՝ մարզական հագուստի տեսքով նվերներ հանձնելու նպատակով։ «Թեւանիկ» խմբի անդամների այցը գլխավորում էին ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը եւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Կամո Բարսեղյանը։ Նախ…