Հ.Յ.Դ. Մամուլ

Հայորդիներու կտակարանը եւ Անաստաս Միկոյեան

«Հայորդիները» Սիամանթոյի կրակէ խօսքը պարունակող այն հատորն է, ուր կեանքի կը կոչուին հայոց ազատամարտի մեծ առաջամարտիկները իրենց պայծառափայլ դէմքերով։ Քրիստափոր Միքայէլեան, Աւետիս Ահարոնեան, Անդրանիկ, Աղբիւր Սերոբ, Խրիմեան Հայրիկ և բազմաթիւ յայտնի և անյայտ նուիրեալնե՛րը մեր ազգային ուխտին՝ որոնք կը տողանցեն այս գրքին էջերուն մէջէն իրենց ետին թողնելով լուսաշաւիղը մեր հաւաքական իմաստութեան և զօրութեան և հաւատքին։…

Ներդրումային ծրագրերի միջոցով շատ հարցեր ենք կարողացել լուծել

Նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք խոշորացված համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Շիրակի մարզի խոշորացված` Ախուրյան համայնքում ևս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է 6 թեկնածու: Շիրակի մարզի այս համայնքում միավորվել է 8 համայնք, ներառյալ` Ախուրյանը: Կոչվում է հենց խոշոր համայնքի անունով, և համայնքապետարանն էլ լինելու է Ախուրյանում: Yerkir.am-ը զրուցել է…

Դաշնակցական երիտասարդները մասնակցել են «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորում»-ին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Արցախում հոկտեմբերի 28-29-ը կազմակերպված «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորում»-ին մասնակցել են նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները: Երիտասարդներն Արցախում հանդիպումներ են ունեցել քաղաքական և ռազմական ղեկավարության հետ, հնչեցրել իրենց հուզող հարցերը, խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել: Ֆորումի աշխատանքները եզրափակվել են մասնակից կազմակերպությունների…

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը Մեծ Շենում

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները շարունակում են ծրագրային հանդիպումներ ունենալ Արցախի համայնքներում։ Այս անգամ խմբակցության անդամներ Դավիթ Իշխանյանը, Ալյոշա Գաբրիելյանը եւ Ռիտա Մնացականյանն այցելել են Մարտակերտի շրջան, հանդիպել շրջանի նորանշանակ վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի հետ, այնուհետեւ այցելել Մեծ Շեն եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման սկզբում Ալյոշա Գաբրիելյանը ներկայացրել է Ազգային ժողովի եւ Ազգային ժողովում…

Լեհահայերի 650-ամյակն ու Հայ Դատի հանձնախմբի գործուն դերակատարությունը

Վարշաւիոյ մէջ Երկուշաբթի, 18 Սեպտեմբեր 2017-ի յետմիջօրէին, տեղի ունեցաւ Տոմինիքեան Վանական Միաբանութեան Սուրբ Եացէք եկեղեցւոյ մուտքի պատին վրայ զետեղուած «Հայկական Նրբափողոց» վերնագրով ցուցանակի բացման արարողութիւնը: Վարշաւիոյ մէջ հայերու ներկայութիւնը յուշող նման ցուցանակներ տեղադրուած են Լվովի եւ Լեհաստանի Կտանսք քաղաքներուն մէջ, իսկ այս վերջինը իր լեհերէն եւ անգլերէն արձանագրութեամբ կը վերյիշեցնէ XV-րդ դարէն ի վեր հայկական…

Ակնարկ. Քաթալոնիա Եւ Արցախ. Տարբեր Հանգամանքներ Եւ Անհամեմատելի Կարգավիճակներ

Քաթալոնիոյ խորհրդարանը ընթացակարգային երկրորդ քայլը առաւ` քուէարկելով Սպանիայէն անջատուելու եւ անկախութիւն հռչակելու բանաձեւին օգտին: Սպասուածը այժմ պաշտօնական Մատրիտի դիրքորոշումն է, որուն ուղղութեամբ արդէն նախապէս սպանական իշխանութիւնները կատարած էին յայտարարութիւններ: Այստեղ դժուար թէ իրաւականօրէն համատեղուին տարածքային ամբողջականութեան եւ ինքնորոշման իրաւունքի միջազգային սկզբունքները: Կան իրաւական արդարացում փնտռող խնդիրներ, թէ` անկախութեան ի նպաստ հանրաքուէին քաթալոնացիներուն մեծամասնութիւնը չէ մասնակցած.…

«Հայրենիք»ի խմբագրական. Ընդդէ’մ ընտանեկան բռնութեան

Տարբեր պայմաններու տակ կ՚ապրինք: Շա՜տ բան փոխուած է եւ դեռ պիտի փոխուի համաշխարհայնացած մեր ներկայ աշխարհին մէջ: Այնքա՛ն, որ նոյնիսկ յապաղած կարելի է նկատել Հայաստանի Ազգային Ժողովի անդամներու կողմէ վերջերս պատրաստուած ընտանեկան բռնութեանց դէմ օրէնքի մը նախագիծը, որ իր կարգին յառաջիկային պիտի ներկայացուի Ազգային Ժողովին՝ առ ի վաւերացում։ Կարելի է հարց դնել. արդեօք Հայաստանի տարածքին…

Երկրի սխալ իշխանությանը, քաղաքականությանը կդիմանաս, բայց երջանկության պահերի կորստին չես դիմանա

Անցած տարի այս օրը՝ 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը: Հովսեփյանը Yerkir.am-ի հետ իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Այս մասսայական ինֆորմացիաները, ֆեյսբուքները խուճապային այն տրամադրությունը, որ մեր երկրում ինչքան ժամանակ է գոյություն ունի, իրոք, մարդու կողքից երջանկությանն անցնել են թողնում: Անընդհատ քեզ գցում են եռուզեռի մեջ, եւ երջանկության պահերի (ի դեպ, այո,…

Անհրաժեշտ է հաշիւ պահանջել Թուրքիայէն, որպէսզի նման սպանդներ այլ երկիրներու մէջ ալ չկրկնուին

Սուրիոյ Խորհրդարանի Երեսփոխան Ժիրայր Րէիսեան Սոչիի Միջօրթոտոքսեան Խորհրդարանական ՀամաԺողովին Սուրիան Ներկայացուց 22 Հոկտեմբերին Սոչիի մէջ տեղի ունեցաւ միջօրթոտոքսեան խորհրդարանական ընկերակցութեան Կեդրոնական Մարմնի եւ մասնագիտական յանձնախումբերու համաժողովին պաշտօնական բացումը։ Համաժողովի առաջին նիստը տեղի ունեցաւ այսօր՝ 23 Հոկտեմբերին։ Սոյն ժողովին Սուրիան կը ներկայացնէր Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեան, որ արաբերէնով խօսք առնելով ներկայացուց Սուրիոյ իրավիճակը։ Արտասանուած խօսքերը…

Մեր գրաւականը ժողովուրդն է՝ Հայ դատի աշխատանքներուն իր ներկայութեամբ եւ մասնակցութեամբ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի հետ – Դուք կը վարէք ՀՅԴ Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահի պաշտօնը։ Ինչպէս տեղեկացայ՝ նման պատասխանատւութիւն ստանձնած էք սիրայօժար կերպով եւ բաւական ժամանակ կը տրամադրէք այդ գործին։ Ինչո՞ւ վճարովի չէ այդ աշխատանքը։ – Սխալ չհասկցուելու համար տեղեկացնեմ թէ այդ խորհուրդը Հայ դատի…