Հ.Յ.Դ. Մամուլ

Նախադեպը շատ լավն է` խոշորածավալ ակտիվ կապիտալ ենք փոխանցում համայնքներին

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում, ըստ որի` կառավարությունը համայնքներին գույք է նվիրաբերում, որի արժեքը 6 միլիարդ դրամ է:Դա հիմնականում 15 համայնքներին փոխանցվող գույք է ՝ գազատար և ոռոգման համակարգեր: «Նախադեպը շատ լավն է, որովհետև մենք այսպիսի խոշորածավալ ակտիվ կապիտալ չենք փոխանցել համայնքներին: Սրանով մենք համայնքների համար կարող ենք…

Հպարտ եմ դաշնակցական երիտասարդներով

2017 թ. յուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսները ՀՅԴաշնակցութեան երիտասարդների համար աշխատառատ ամիսներ էին։ Ութ երիտասարդական և ուսանողական միութիւնների միջոցով Հայաստանի և Արցախի 12 շրջաններում իրականացուեցին պատանեկան ճամբարներ, որոնց մասնակցեցին աւելի քան 2500 պատանիներ։ ՀՅԴ Սփիւռքի երկու երիտասարդական միութիւններ իրենց տարեկան բանակումն իրականացրեցին Հայաստան-Արցախում։ Տեղի ունեցաւ ՀՅԴ պատանեկան միութիւնների երրորդ հայաստանագնացութիւնը, որին մասնակցեցին 230 պատանիներ՝ տարբեր…

Տարերային Ահազանգներ

Այս տարի նախորդ տարիներէն քիչ մը աւելի, եւ ամէն տարի վստահաբար աւելի ու աւելի կը համոզուինք, որ մեր միջավայրը, բնութիւնը արագ կշռոյթով դէպի քայքայում ու կործանում կը սլանայ, իսկ այդ աղիտալի հեռանկարին պատասխանատուն մե՛նք ենք, բոլորս եւ իւրաքանչիւրս: Մե՛նք ենք, որովհետեւ տակաւին մեզմէ շատերս մեր անմիջական բակէն, ինչպէս կ՛ըսեն՝ մեր քիթէն անդին չենք ուզեր տեսնել,…

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի եւ ՀՕՄ-ի պատուիրակութիւնը մասնակցեցաւ Հայաստանի անկախութեան նուիրուած ՀՀ դեսպանատան հանդիսութեան

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի եւ ՀՕՄ-ի պատուիրակութիւնը մասնակցեցաւ Հայաստանի անկախութեան նուիրուած ՀՀ դեսպանատան հանդիսութեան Հոկտեմբեր 10-ին Գանատայի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մէջ կայացաւ պաշտօնական ընդունելութիւն‘ նուիրուած ՀՀ Անկախութլան 26-ամեակին եւ Հայաստանի ու Գանատայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման 25-ամեակին: Ընդունելութեան մասնակից էին Բաբգէն Արք. Չարեան, Աբգար Եպս. Յովակիմեան, 15 երկիրներու դեսպաններ, Գանատայի արտաքին գործոց նախարարութեան բարձրաստիճան…

Արցախի համար ամենակարեւորը խաղաղությունն է

Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Դանիել Ղազարյանը պատասխանում է «Իրավունք» թերթի հարցերին: «ԻՆՁ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ Ե՛Վ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ, Ե՛Վ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ» – Տիկին Ղազարյան, կմանրամասնե՞ք, թե ինչով էր պայմանավորված այս անգամ Ձեր այցը Հայաստան: – Անցյալ շաբաթ եմ եկել Երեւան եւ երեկ էլ ՀՀ քաղաքացի դարձա: Այնպես որ, իմ այցը մասնավոր բնույթ ուներ` քաղաքացիություն ձեռք բերելու…

Անկարայի շարժումները` քրդական վտանգի հարաբերակցությամբ

Տարածաշրջանային իրադարձությունները արագակշռույթ տեմպերով զարգանում են։ Այս ընթացքի տարողունակության առանցքային դեր է ունեցել Քրդստանի հանրաքվեն, որը այս պահին քրդական գործոնին առաւել ազդեցիկություն է ապահովում, քան ուղղակի նոր հանրապետության ստեղծման ճանապարհ հարթում։ Անկարան քրդական գործոնի նվազեցման համար աշխուժացրել է իր արտաքին քաղաքականությունը եւ շահերի համընկնումներ նկատելով փորձում է առաջին հերթին սերտացնել հարաբերությունները Թեհրանի հետ։ Էրդողանի այցը…

Հարցազրոյց Համազգայինի Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Դոկտ. Մկրտիչ Մկրտիչեանին Հետ` Միութեան Բազմաճիւղ Գործունէութեան Մասին

23, 24 եւ 25 սեպտեմբեր 2017-ին Երեւանի մէջ գումարուեցաւ Համազգայինի Կեդրոնական վարչութեան 2014-2018 քառամեակի 4-րդ լիակազմ ժողովը, որուն մասին ընդհանուր հաղորդագրութիւն հրապարակուեցաւ արդէն: Բնականաբար ժողովը առիթ հանդիսացաւ լուսարձակի տակ առնելու կատարուածները, արժեւորումներ կատարելու եւ ուղենշելու հետագայ ծրագիրները` տարբեր բնագաւառներու վերաբերող: Այս բոլորին մասին, ինչպէս նաեւ Հայաստան-սփիւռք 6-րդ խորհրդաժողովին մասին յաւելեալ տեղեկութիւններ ու տպաւորութիւններ ունենալու նպատակով…

Կարո Փայլանը ՀՅԴ երիտասարդների հետ զրուցել է Արևմտահայաստանի ներկա իրավիճակի մասին

ԱՄՆ-ում կայացել է Հայ Դատի գրասենյակի կողմից կազմակերպված «ANCA Grassroots» կոնֆերանսը, որին հրավիրվել է նաև Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը: Կոնֆերանսից անմիջապես հետո Փայլանը հանդիպել և զրուցել է ՀՅԴ երիտասարդների հետ: Հայ պատգամավորը երիտասարդների հետ խոսել է Արևմտահայաստանի ներկա իրավիճակի մասին: yerkir.am

ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղը յուրօրինակ բերքի տոն կազմակերպեց զինվորների համար

Արցախում մեծ շուքով նշվող գյուղատնտեսության աշխատողի օրվան կամ բերքի տոնին ընդառաջ Հայ Օգնության Միության Արցախի մասնաճյուղը նախաձեռնել է հերթական այցելությունը Արցախի զորամասերից մեկը: «Եկել ենք Արցախի այգիների բերքն ու բարիքը, մեր ձեռքով պատրաստված քաղցրեղենը անձամբ հասցնելու մեր պաշտպաններին, նաև մեր մայրական սերն ու ջերմությունը փոխանցելու նրանց, որովհետև մեր ամեն մի խաղաղ վայրկյանի համար պարտական ենք…

«Հայրենիք»ի խմբագրական. Անբաղձալի թուրք մտաւորականները

Բաղդատելով ամիսներ առաջ ռուս-հրեայ լրագրող Ալեքսանտր Լափշինի ձերբակալութեան եւ Ատրպէյճանի յանձնման գործողութեան հետ, չորս թուրք մտաւորականներու Արցախ կատարած այցելութեան ստեղծած թնճուկը տարբեր է։ Դէպքերը այնպէս կրնան ընթանալ, որ այս չորս յանդուգն այլախոհները իրենց կարգին արտայանձնուին Պաքուի, սակայն ի՞նչ պայմաններու տակ եւ ապա ինչպիսի՞ դատավարութեամբ: Հարցադրումներն ու հնարաւոր անակնկալները բազմաթիւ են։ Լափշին Պելոռուսիոյ քաղաքացի չէր եւ…