Հ.Յ.Դ. Մամուլ

Կառավարությունը մեկ տարով հետաձգում է ևս մեկ կարևոր բարեփոխում կենսաթոշակային ոլորտում

Այսօրվա նիստում կառավարությունը առաջարկեց Ազգային ժողովի նախագահին գումարել արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված կլինի ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Նախագծով Կառավարությունը առաջարկում է մեկ տարով հետաձգել աշխատանքային գրքույկների թվայնացումը: Փաստորեն, երկու տարին չի բավարարել պետական պատկան մարմնին՝ այս կարևոր գործառույթն իրականացնելու համար, իսկ ավարտին հասցնելու համար էլ պետք է ևս մեկ տարի սպասել: Այս խնդրի…

Խաղաղության գինը

Խաղաղասիրությունը քաղաքակրթության նվաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նվաճումներից, մեծագույն հավատ եւ փափագ ունի խաղաղության հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, հազարամյակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դեպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասեր ենք եղել ոչ միայն թույլ եղած ժամանակ, այլև՝ ուժեղ պետականության հանգրվաններում: Մեր օրերում հաճախ է…

Ձեր եփած ճաշերը Դաշնակցությունից հեռու կերեք

«Մենք չենք պատրաստվում կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ մեր ձայնը վճռորոշ չի լինի։ Մենք այլեւս այդպիսի կոալիցիաների մեջ չենք լինի, որտեղ առանց Դաշնակցության կարող են որոշումներ ընդունվել, սա մեր անցած ճանապարհի գլխավոր գնահատականն է, որը տալիս ենք մեր ամբողջ ճանապարհը վերլուծելով։ Մենք մնացել ենք այն պատասխանատվության տակ, որի համար ՀՅԴ-ն պատասխանատու չէ, քանի…

Նպաստից՝ աշխատանքի անցնելու համար մեր երկրում կրթությունը պետք է լինի բացառապես անվճար

«Այսօր աշխատավարձերը ցածր են, ոչ թե այն պատճառով, որ գործատուները չունեն ցանկություն բարձրացնելու, այլ հարկային բեռը ծանր է եւ եկամտահարկի բեռը ՀՀ-ում, համեմատած համահունչ տնտեսություն ունեցող երկրների հետ, էապես բարձր է»,-նոյեմբերի 14-ին «Բլից Ինֆո» ակումբում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ՝ «350 հազար մարդ աշխատում է, որ պահի 800 հազարին… մարդիկ չեն աշխատում, որովհետեւ աղքատության…

Ժողովրդին մեղադրելու արվեստը

Ով ինչ ուզում է ասի, մեր ժողովուրդը միշտ լաւն է ու այդպէս էլ պիտի լինի։ Սա այսպէս է, որովհետեւ մեր ժողովուրդը մեր ուժի, մտքի, աշխատանքի եւ ստեղծագործութեան միակ աղբիւրն է։ Սա այսպէս է, որովհետեւ ժողովուրդը մեր անցեալի, ներկայի ու ապագայի թէ՚ ներշնչարանն է եւ թէ ապաւէնը։ Եւ լինենք անկեղծ ու խոստովանենք, թէ այս համոզումն ու…

Դաշնակցությունը անպաշտոն և լրջագույն դիվանագիտություն, ուժ է` ի նպաստ հայ ժողորդի

Հայաստանում Դաշնակցության դերի, ծրագրային և գաղափարական առաջնահերթությունների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ: – Պարո’ն Փափազյան, որպես Սփյուռքում և Հայաստանում քաղաքական փորձ ունեցող կուսակցական, ինչպե՞ս եք գնահատում Դաշնակցության դերն ապագա Հայաստանում: – Դաշնակցությունը լավագույն ուժն է, որը կարող է միավորել Հայաստանն ու Սփյուռքը դեպի Հայաստանի…

Դաշնակցությունը կողմ կքվեարկի փոխանցիկ բյուջեին

Իսկապես տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունենալիս հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` տարօրինակ իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ ինքնանպատակ որոշվել է` ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին: «Հայտնվել ենք մի իրավիճակում, որ բյուջեն ներկայացնում է մի կառավարություն, որի բոլոր անդամները պաշտոնանկ են եղել…

Դուք եք որոշում

Գնում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների: Այս ընտրություններով է ձևավորվելու ՀՀ առաջիկա 5 տարիների իշխանությունը, որ պատասխանատվություն է կրելու երկրի արտաքին քաղաքականության, տնտեսական առաջընթացի, մարդկանց սոցիալական խնդիրների լուծման, սերունդների համերաշխության ամրապնդման, ժողովրդավարության խորացման, օրենքների գերակայության և, իհարկե, պետության և ժողովրդի անվտանգության համար: Ո՞րն է այսօր ձեր պատկերացմամբ այն ուժը, որ կկարողանա միայնակ լուծել բոլոր հարցերը: Հայաստանում…

Հայաստանի արտաքին քաղաքականությունը չափազանց անորոշ է

Վերջերս Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Սա ի՞նչ ազդակ էր Հայաստանին, ի՞նչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում: Վերջապես, ի՞նչ քաղաքականություն է վարում ներկայումս Հայաստանը Իրանի հետ, հաշվի առնելով, որ չնայած բազում հայտարարությունների, վարչապետ Փաշինյանն այդպես էլ…

Սաստելով չի կարելի մարդկանց մղել աշխատելու

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի հետ -Օրերս վարչապետի պաշտոնակատարը մեր երկրում գործազրկության խնդրով պատասխանատու հայտարարություն արեց Աստանայում՝ երկրի 800 հազար բնակչությանը մեղադրելով անգործության, ծուլության, իբր զբաղվածություն ունեցող 350 հազար բնակչության վճարած հարկերի հաշվին ապրելու համար: -Հայաստանում մենք 18 տոկոս գործազրկության մակարդակ ունենք, ինչը բարձր ցուցանիշ է, ընդ…