
2018 թվականի՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն արդեն պատմություն են: Դրանց արդյունքում Ներկայացուցիչների պալատում տեղերի մեծամասնությունը ստացան դեմոկրատները, իսկ հանրապետականներին էլ հաջողվեց պահպանել Սենատի վերահսկողությունը: Այսպես կոչված՝ Կոնգրեսի երկփեղկված վիճակը, անկասկած, առաջիկա 2 տարիներին ԱՄՆ գործող նախագահի համար նոր խոչընդոտներ եւ մարտահրավերներ է ենթադրում: Մասնավորապես՝ դեմոկրատները լուրջ լծակների են տիրապետում, որոնք կօգնեն խանգարել կամ անգամ կասեցնել…















