
Մեր պետականության համար, այս բախտորոշ ժամանակաշրջանում, իր ազդեցիկ խոսքը պետք է ասի հայ ազգային մտավորականությունը: Ցավոք հենց ազգային մտավորականությունն էլ հանդիսանում է ներհայաստանյան կյանքի ամենաթույլ օղակը, եթե, իհարկե, ասելու չլինենք, որ ըստ էության ազգային մտավորականությունը բացակա է: Ընդհանրապես հասարակությունը մտավորականության արտացոլանքn է: Թերևս կարիք չկա պատմությունից օրինակներ բերելու, թե ինչ հզոր, կազմակերպված, ծանրակշիռ ուժ է…















