Հ.Յ.Դ. Մամուլ

Բազմաթիվ անունների մեջ ամենանախընտրելին Արմեն Սարգսյանի թեկնածությունն էր

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք տեղեկացված էին այս առաջարկությունից, և այդ առումով եղել է նախնական քննարկումներ։ «Մենք ի սկզբանե նկատի ենք ունեցել, չնայած, որ սահմանադրությունը թույլ է տալիս, հասնել մինչեւ ընդհանուր թվի մեծամասնությամբ ընտրված նախագահին, և…

Արցախում Արմեն Սարգսյանի առջև պահանջներ կներկայացնեն

Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ թեկնածուի անունը: Ինչպես եւ սպասելի էր` թեկնածուն նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Սակայն վերջինս Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չի շտապել իր համաձայնությունը հայտնել՝ մտածելու ժամանակ խնդրելով: Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Շատ կարեւոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես…

Հարաբերական անդորր հաստատվելուց հետո սիրիահայերը սկսել են վերադառնալ իրենց բնակավայրեր

Հարաբերական անդորր հաստատվելուց հետո ի՞նչ վիճակում է հայ համայնքը, ի՞նչ խնդիրների առջեւ է կանգնած եւ ինչպե՞ս է դրանք հաղթահարում։ Այս հարցերի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ: – Մինչեւ պատերազմական գործողությունների սկսվելը Սիրիայում քանի՞ հայ է ապրել եւ, մասնավորապես, ո՞ր քաղաքներում: – Մինչ պատերազմը Սիրիայի տարածքում, ենթադրաբար, շուրջ 75-80…

Զուիցերիոյ Դեսպանը Այցելեց Բագրատունիի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ «Շաղզոյեան» կեդրոնին մէջ ընդունեց Լիբանանի մէջ Զուիցերիոյ դեսպան Մոնիքա Շմուտցը: Դեսպան Շմուտցի առաջարկով երեսփոխան Բագրատունի ներկայացուց ՀՅ Դաշնակցութեան հիմնական սկզբունքներն ու քաղաքական ուղղութիւնները, թէ՛ պատմութեան ընթացքին, թէ՛ ներկայ փուլին: Յատուկ անդրադարձ կատարուեցաւ Լիբանանի մէջ ՀՅ Դաշնակցութեան դերակատարութեան` համալիբանանեան եւ ներհայկական մակարդակի վրայ: Զուիցերիոյ դեսպանը, իբրեւ Պոլսոյ…

«Հայրենիք»ի Խմբագրական. Կովկասեան Բարձրաւանդակն Ու Սպիտակ Տան Զգուշացումները

Սխալ ընթացք տուած կ՛ըլլանք, եթէ խոշորացոյցի տակ առնենք Յունուար 10-ին, Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան լոյս ընծայած զգուշացման ազդը՝ Արցախ այցելող ամերկահպատակներուն: Այդ թուականին, այսինքն՝ Յունուար 10-ին, Ա.Մ.Ն.-ի արտաքին գործոց նախարարութիւնը ընդհանուր վերատեսութիւն մը կատարած է՝ ցամաքամաս առ ցամաքամաս, երկիր առ երկիր, եւ առ այդ ամէն մէկ երկրի վերաբերեալ տեղեկութիւններ տեղադրած է իր կայքին մէջ:…

Նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկում եղել է

ՀՅԴ ներկայացուցիչները նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ անձամբ չեն հանդիպել, բայց նրա առաջադրման վերաբերյալ քննարկում ՀՅԴ-ի հետ տեղի է ունեցել. լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Անձամբ նրա հետ կհանդիպենք, մանրամասն կլսենք: Անձամբ հանդիպելը շատ կարևոր է` ընկալելու համար այս նոր փուլում որքանով է համակարգին համապատասխան ծրագրեր փորձելու իրականացնել: Մենք…

Ճամբարակի երկու անապահով ընտանիք օգնություն ստացավ

Օգնի′ր հայրենակցիդ, տո′ւր նրան ապրելու, ստեղծելու, աշխատելու հնարավորություն: Հենց այս նպատակին է ծառայում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նախաձեռնած «Օգնիր եղբորդ» հաղորդաշարը: Ուշադրության կենտրոնում սոցիալապես անապահով ընտանիքներն են, նրանց պատմություններն ու խնդիրները: Հայ Յեղափոխական Դաշնակցությունն օգնության ձեռք է մեկնել հաղորդաշարի շահառու ընտանիքներին: Հաղորդաշարի նախաձեռնողներն ու Հայ օգնության միության ներկայացուցիչները նվիրատվությունը փոխանցել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում բնակվող…

Փալոն Արցախ Այցելելու Արգելքները Վերացնելու Կոչ Կ՛ընէ Քոնկրեսին

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Քոնկրեսի Հայկական համախմբումի հիմնադիր համաատենապետ Ֆրենք Փալոն Յունուար 17ին կոչ ըրաւ քոնկրեսականներուն, որ վերացնեն Արցախ այցելելու դէմ դրուած արհեստական արգելքները, Միացեալ Նահանգներու եւ Արցախի միջեւ ազատ երթեւեկութիւն ու անխափան հաղորդակցութիւն ապահովելու նպատակով։ Այս նպատակով, Փալոն Քոնկրեսին ներկայացուց Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին աջակցութիւնը վայելող՝ «Միացեալ Նահանգներ-Արցախ ճամբորդութեան եւ հաղորդակցութեան բանաձեւ»ը։ «Միացեալ Նահանգներու իշխանութիւնները պէտք է…

«Ազդակ»ի Խմբագրական. Յոյները, Ասորիները Եւ Այժմ` Եզիտիները. Ազգային Ժողովի Հետեւողականութիւնը

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի յայտարարութիւնը` եզիտի ժողովուրդին դէմ կատարուած ցեղասպանութիւնը դատապարտող, բարոյական անհրաժեշտ դիրքորոշումի առընթեր յստակօրէն ունի քաղաքական այժմէական նշանակութիւն: Բարոյականը այն մղումն է այս պարագային, որ նոյնինքն ցեղասպանութեան ենթարկուած ազգի պետութիւնն է, որ պարտք կը զգայ իր հետապնդած ճանաչումներու արշաւին նման ճանչնալ այլ ցեղասպանեալ ժողովուրդի մը իրողութիւնը եւ անկէ մեկնած դատապարտել եղածը: Այստեղ կայ…

Գնաճի Մասին…

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ Պէտք է ողջունել նախագահ Սարգսեանի նախաձեռնութիւնը երկրի շուկայական համակարգէն ներս սանձազերծուած գնաճի (inflation) կապակցութեամբ խորհրդակցութիւն հրաւիրելու: Պետական բարձր մակարդակով այս խորհրդակցութիւնը տեղի ունեցած է երէկ (Չորեքշաբթի, 10 Յունուար) եւ անոր մաս կազմած են բոլոր պատկան գերատեսչութեանց պետերը բացի ՀՀ վարչապետէն: Ինչպէս անցեալին, պր. նախագահը հանդէս կու գայ մանրակրկիտ վերլուծումներով հարցի ախտորոշման տուեալները մէկիկ-մէկիկ…