
Այսօր Աստանայում մեկնարկել է միջսիրական բանակցութիւնները, որին մասնակցում են նաեւ սիրիական ճգնաժամի հմնական խաղացողները՝ Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան, որոնցից թերեւս ամենահետաքրքիրն ու ինտրիգայինը Թուրքիայի դիրքորոշումը եւ հետապնդած նպատակներն են: Հալէպի ազատագրումն անկասկած ծանրագոյն հարւածն էր սիրիական ճգնաժամում Թուրքիայի դիրքերին, որն իր հիմնական խաղադրոյքը կատարել էր Հալէպում՝ սիրիական ընդդիմութեան յաջողութեան վրայ: Հալէպի պարտութիւնը Թուրքիայի իշխանութիւններին ստիպեց…















