
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Վանաձորում ներդրումային հնարավորություններին` քաղաքային զարգացման բևեռների հիմնման ընդհանուր ծրագրի շրջանակներում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԱ առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական…















