Շրջանային մամուլ

Ակնարկ. Ռազմական Արդիւնաբերութեան Շուկան Աշխուժ Պահելու Համար

Պաշտօնական Պերլինը պարզ դարձուց, որ Գերմանիոյ, Ֆրանսայի, Ռուսիոյ եւ Թուրքիոյ վեհաժողովը, նուիրուած սուրիական Իտլիպի իրավիճակին, պիտի կայանայ հոկտեմբերին: Վեհաժողովի այս լրատուութիւնը ինքնին կը նախանշէ, որ սուրիական հակամարտութեան գլխաւոր հանգոյցին` Իտլիպի ճակատագիրի որոշումը Թեհրան-Մոսկուա առանցքէն կը տեղափոխուի միջազգային հարթութիւն` նկատի ունենալով, որ այսպիսով բանակցութիւններուն մէջ կը ներգրաւուին Եւրոպայի ամէնէն հզօր պետութիւնները եւս: Պէտք չէ շտապել նկատելու…

Մեր Դրօշներու Համամիասնութեան Մասին

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ Կարդա՛լ ընկեր Խաչիկ Տէր Ղուկասեանի յօդուածը՝ ««Արիւնոտ Դրօշ»էն «Յաղթանակի Վարդեր» Ու Դաշնակցութեան Կարմիրը», ՀՅԴ անելիքի այսօրուան եւ վաղուան եզրերուն եւ յատկապէս ՀՅԴ կարմիր դրօշի եւ մեր ազգային Եռագոյնի փոխառընչութեան խնդիրներուն մասին: Պիտի խոստովանիմ, որ ընկեր Խաչիկի քննարկումներէն իմ ընկալումս պարտադիր դարձուց վերստին հարցադրել, թէ երկու նուիրական դրօշներու համատեղ եւ լրացուցիչ գոյութեան կապակցութեամբ իսկապէս…

«Արիւնոտ Դրօշ»էն «Յաղթանակի Վարդեր» Ու Դաշնակցութեան Կարմիրը

ԽԱՉԻԿ ՏԷՐ ՂՈՒԿԱՍԵԱՆ Թաւշեայ յեղափոխութեան յաջորդած հայաստանեան քաղաքական նոր հանգրուանի առաջին ընտրութիւնները տեղի ունեցան ի դէմս քաղաքամայր Երեւանի Աւագանիի ընտրութիւններուն: Անկախ անոնց վերջնական արդիւնքէն եւ քաղաքական նոր դաշտի կազմաւորման իմաստով թելադրած անհրաժեշտ խորհրդածութենէն, կասկած չկայ, որ ընտրապայքարը ինքնին լուսարձակի տակ առնուելու առանձին երեւոյթ է: Անոր ամենաշատ աղմուկ հանած իրադարձութիւններէն մէկը եղաւ վարչապետ Փաշինեանի սատարած թեկնածուին՝…

2019 թվականի պետական բյուջեի ծախսերը` նախորդ տարվա համեմատ կաճեն ընդամենը 10 տոկոսով

Այս շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց իր օրենսդրական նախաձեռնությամբ մշակված՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծին: Մի անգամից կարելի է փաստել, որ դրական սպասումները մեծ են, հատկապես նոր իրողություններով պայմանավորված՝ երկրի սոցիալական ներառական զարգացման տեսանկյունից: Նախ. 2019 թվականին վերջապես անցում ենք կատարում ամբողջական ծրագրային բյուջետավորման: Այսինքն, առաջնային կարևորվում է բյուջետային յուրաքանչյուր ծրագիր՝ դրված նպատակով, դրանից…

ՀՅԴ Արցախի գրասենյակում հյուրընկալվեցին Էլենի Թեոխարուսը եւ Կիպրոսի խորհրդարանի անդամները

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի գրասենյակում 3-րդ անգամ հյուրընկալվեց Արցախում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը՝ Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսը, Միկայիս Գիորգալասը եւ ՀՅԴ Կիպրոսի ներկայացուցիչ Նաիրի Մուրադյանի հետ: Արցախ ժամանած պատվիրակությանն ուղեկցում էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները՝ ներկայացուցիչ Դավիթ…

Կիպրոսի խորհրդարանի անդամները պատրաստակամություն են հայտնել խորացնել Արցախի հետ համագործակցությունը

Սեպտեմբերի 28-ին Արցախում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը, նրա հետ Արցախ ժամանած Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսը, Միկայիս Գիորգալասը և ՀՅԴ Կիպրոսի ներկայացուցիչ Նաիրի Մուրադյանը, պատվիրակությանն Արցախում ուղեկցող ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանն ամփոփել են Արցախ կատարած այցը: Պատվիրակության անդամներն արդյունավետ են գնահատել Արցախում կայացած հանդիպումները՝ հատկապես Կիպրոսի և Արցախի միջև մշակութային,…

Նախագահ Բակո Սահակյանն այցելել է ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոն

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն: ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի հետ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում կայացավ Արցախի ներքաղաքական իրավիճակի մասին: Հանդիպումն անցավ փոխըմբռնման մթնոլորտում, ճշտվեցին մի շարք սկզբունքներ հետագա համագործակցության համար:

Չէի ցանկանա, որ արհեստական սահմանազատումները վերածվեին իրական սահմանազատումների

«Առավոտի» զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը – Երեւանի ավագանու ընտրություններից ի՞նչ տպավորություններ ստացաք: Շատերը չեն թաքցնում, որ իրենց համար անակնկալ էր «Քաղաքացիական պայմանագրի» հավաքած 82% քվեն, ինչպես նաեւ մյուս կուսակցությունների՝ ԲՀԿ, «Լույս» դաշինք, ՀՅԴ, չնչին տոկոսները: Շատերն անգամ շոկ են ապրել այս թվերից: – Ես քաղաքական գործընթացների հետ կապված շոկային…

Կողմնորոշվեք քաղաքական հորձանուտում

Սեպտեմբերի 26-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լիագումար նիստի ժամանակ պատգամավորական հայտարարությամբ է հանդես եկել «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Հարգարժան գործընկերներ, Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցան ԱՀ ԱԺ արտահերթ ընտրությունները թիվ 10 և 11 ընտրատարածքներում, իսկ հոկտեմբերի 7-ին տեղի կունենա թիվ 2 ընտրատարածքում: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին թիվ 10 և 11 ընտրատարածքներում, իսկ ներկա օրերին՝ թիվ 2…

Ինչո՞ւ սկսվեց սևի և սպիտակի խաղը

Ավարտվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որտեղ ձայների մեծ առավելությամբ հաղթանակ տարավ դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը: Բուն ընտրություններն անցան առանց լուրջ խախտումների և, իրավամբ, դրանք կարելի է համարել վերջին տարիներին անցկացված ամենաազատ, արդար ու թափանցիկ ընտրությունները մեր երկրում: Սակայն գնահատական տալուց առաջ չի կարելի անտեսել ընտրական գործընթացի անբաժան մաս կազմող նախընտրական քարոզարշավի փուլը, ինչից մեծապես կախված…