Շրջանային մամուլ

Քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Ակնարկ. Վիեննան Վերահաստատեց 94-ի Համաձայնագիրը

Արցախեան հակամարտութեան վերջին իրադարձութիւններու քննարկման յատկացուած Վիեննայի հանդիպման մասնակիցներու ձեւաչափը արտակարգ է: Հանդիպումը ո՛չ միջնախարարական է, ո՛չ միջնախագահական, ո՛չ ալ կողմերու նախագահներու եւ նախարարներու եւ ԵԱՀԿ Մինսքի խմբակի միջնորդներու մակարդակով միայն: Մասնակիցներու շարքը չէ փակուած նոյնիսկ ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչով: Միացեալ Նահանգներու եւ Ռուսիոյ արտաքին գործոց նախարարներն ու Ֆրանսայի եւրոպական հարցերու պետական նախարարը համալրած են…

ՀՕՄ-Ը՝ Արցախի ու արցախցու կողքին

Հայ օգնության միության աշխարհասփյուռ կառույցն այս օրերին, ինչպես միշտ, արցախահայության կողքին է՝ իր օժանդակությունը բերելու հայոց բանակին ու պատերազմի հետեւանքով իրենց բնակավայրերը լքած փախստական ընտանիքներին: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունն առաջիններից էր, որ արձագանքեց Արցախին օգնելու համահայկական գործին՝ դրամական օժանդակություն ուղարկելով Արցախ: Միաժամանակ՝ Կենտրոնական վարչությունը 50.000 ԱՄՆ դոլար է փոխանցել ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին: «Ապառաժ»-ի հետ զրույցում…

Հայկական Աշխարհը՝ Հայոց Աշխարհի Արեւելեան Դարպասէն

Ա. ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ. ՔԱՌՕՐԵԱՅ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ Օրը Կիրակի էր, 24 Ապրիլ 2016: Ընկերոջս՝ Գէորգին ու իր կնոջ՝ Սիլվային հետ որոշած ենք բարձրանալ Ծիծեռնակաբերդ: Սիրտի, հոգիի ու խիղճի պարտք մը կայ վերջապէս, չէ՞: Ինքնաշարժներու խճողում կայ Քիեւեան կամուրջին վրայ, ուրկէ անդին երթեւեկը արգիլուած է: Այնտեղէն կը սկսինք քալելու ու անցումի մուտքին ծաղիկ գնելէ ետք, բազմահազար ուրիշներու հետ…

Սոցինտերնում համոզված են, որ Ղարաբաղի հիմնախնդիրը միայն խաղաղ ճանապարհով պետք է լուծվի

Մայիսի 9-11-ը Արցախում կայացավ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների հերթական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում էր նաեւ Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը, ով պատասխանեց «Ապառաժ»-ի թղթակցի հարցերին: – Գաղտնիք չէ, որ թուրքական գործոնը մեծ է ղարաբաղա-ադրբեջանական վերջին պատերազմում, եւ Թուրքիան էլ ակնհայտորեն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին: Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցությունը Սոցինտերնի անդամ է.…

Արցախը նոր ուժ է հաղորդում Հայ դատի քաղաքական բանակին

Ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, պատերազմի դասերի ու հետագա անելիքների, միջազգային հարթակներում մեր կեցվածքի, Արցախի ճանաչման հետ կապված հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանի հետ: – ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ու հանձնախմբերի խորհրդաժողովը հանգրվանեց Արցախում եւ իհարկե ոչ պատականորեն՝ հենց մայիսի 9-ին: Ի՞նչ խորհուրդ եւ…

Ընկերային հանդիպում ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ներկայացուցիչների հետ

Մայիսի 10-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» գրասենյակում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների մի շարք ներկայացուցիչների հետ: ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Խաչատրյանը խոսեց Հայ Դատի գրասենյակների գործունեության մասին՝ նշելով այն առաջնահերթ խնդիրները, որոնց շուրջ այսօր ծավալվում է Հայ Դատի աշխարհասփյուռ կառույցների գործունեությունը: Հարցադրումներ եղան…

Հանդիպում Տիգրանակերտի հնագիտական թանգարանում

Ացախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին Տիգրանակերտի հնագիտական թանգարանում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցերի լայն…

Արցախն Ադրբեջանի մաս կազմելու հարցը պետք է բացառվի հանրության կողմից

«Ապառաժ»-ը զրուցել է Արցախի մայրաքաղաքում ընթացող Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի մասնակից, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանի հետ: – Այս տարի, Ցեղասպանության 101 ամյակի շեմին ականատես եղանք նոր վայրագության՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, որը, եթե հայ զինվորի կողմից չկասեցվեր, կհանգեր նոր ցեղասպանության: Ի՞նչ աշխատանքներ է տանում այսօր Հայ Դատի…

ՀՅԴ Մոնթեպելլոյի «Դրօ» Կոմիտէն 101,000 Տոլար Հանգանակեց Արցախի Ի Նպաստ

ՄՈՆԹԵՊԵԼԼՕ.- Անցեալ Շաբաթ, 7 Մայիսին, ՀՅԴ Մոնթեպելլոյի «Դրօ» կոմիտէին կազմակերպած յատուկ հանգանակային ձեռնարկին ընթացքին տիրող խանդավառ մթնոլորտին մէջ գոյացաւ 101,000 տոլար: ««Դրօ» Կոմիտէն իր տարեկան հանգանակային այս ձեռնարկը նուիրած էր Արցախին. հանգանակուած ամբողջ գումարը պիտի յատկացուի Ապրիլի քառօրեայ պատերազմին ընթացքին Արցախի աւերուած շրջաններու վերականգնումին եւ նահատակուած զինուորներու ընտանիքներուն աջակցութեան նպատակին՝ «Արցախի Հետ» կարգախօսով ձեռնարկուած հանգանակային…