Շրջանային մամուլ

Ուաշինկթոն. – Ցոյց Ատրպեյճանի դեսպանատան մօտ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ապրիլ 8-ին, աւելի քան 150 հայորդիներ հաւաքուեցան Ատրպէյճանի դեսպանատան մօտ, խաղաղ ցոյցով մը, իրենց ցասումն ու զայրոյթը արտայայտելու: Այս հաւաքը, կազմակերպած էր շրջանի Հ.Յ.Դ. «Սեպուհ» Կոմիտէն, գործակցաբար շրջանի Հայ Առաքելական Սուրբ Խաչ եկեղեցւոյ հետ: Ներկայ էին նաեւ տեղւոյն Հ.Ե.Դաշնակցութիւնը, Հ.Մ.Ը.Մ.-ը եւ շաբաթօրեայ «Համաստեղ» վարժարանի աշակերտները: kՀազիւ քսան ազերի ցուցարարներ, մեծամասնութեամբ դեսպանատան պաշտօնեաներ, իրենց երկրին…

Սփիւռքեան Գործօնը

Մինա՛կ ենք, միայն ու միայն մենք մեր ուժերուն վրայ վստահելու իրականութեան հետ պէտք է հաշտուինք: Մինակ ենք ու մեր ուղեղէն պէտք է արմատախիլ ընենք այն միտքը, թէ ամէնէն ծանր պահուն «դաշնակից» ուժ մը պիտի հասնի ու փրկութեան ձեռք երկարէ մեզի: Արցախեան ճակատին վրայ մղուած վերջին մարտերը, անոնց ընթացքին թշնամիին կողմէ օգտագործուած զինատեսակներն ու անոնց աղբիւրները…

Համանախագահները ԱԳՆ-ում են. նրանց դիմավորել են բողոքի բազմամարդ ցույցով

Ակցիայի մասնակիցները կոչ են անում լիարժեք գնահատել իրավիճակը, պատժել միջազգային իրավունքին համապատասխան Ադրբեջանի ագրեսիան, հասցեական հայտարարություններ անել, ճանաչել ԼՂ անկախությունը: ԱԳՆ շենքի մոտ ցուցարարները նաև իրենց ցավակցությունը հայտնեցին զոհված զինվորների համար և հայտարարեցին՝ հպարտանում են, որ մաս են կազմում նման ժողովրդի: «Փա՛ռք հայոց զինվորին» «փա՛ռք հայոց մայրերին» վանկարկում էին նրանք: «Մեզ դիտում են այն զինվոր…

«Ազդակ»ի Խմբագրական. 1-5 Ապրիլ. Ռազմական Բաժինը (Բ.)

Հայկական բանակի մարտունակութեան անգերազանցելիութիւնը ենթակայական կամ կողմնակալ գնահատական չէ: Ռազմագիտական հանդէսներու մէջ հրապարակուած նիւթերը, ռազմագէտներն ու պատերազմներու վերլուծաբանները գերմարտունակութեան ընդգծումներ կատարած են այս առումով: Հայկական զինեալ ուժերու հրասայլի բաժանմունքի համապատասխան մրցումներուն մասնակիցները գրաւած են ընդհանուր արդիւնքներուն առաջին հորիզոնականները: Աշխարհը ականատես դարձաւ 21-րդ դարու գերժամանակակից ռազմարդիւնաբերութեան նմուշներու օգտագործման, յատկապէս օդային հարուածներու, անօդաչու սարքերու յաճախակի շրջագայութիւններուն: Պարզ…

Նոր Որակի Հայաստանի Մը Ծնունդը

(ՍՓԻՒՌՔԸ ՊԱՐՏԱՒՈՐ Է ՔԱՅԼ ՊԱՀԵԼ) Ատրպեճանական նախայարձակումէն հազիւ 24 ժամ անց, Հայաստանի մէջ կամաւորներու արտասովոր հոսք մը սկսաւ դէպի ճակատ, սահմանները պաշտպանելու նպատակով։ Հազարաւորներ, մեծ մասամբ նախկին ազատամարտիկներ, որոնք մասնակցած էին Արցախի ազատագրական պայքարին, խումբերով խուժեցին (բառացիօրէն) դէպի հանրակառքերը, հասնելու համար Ստեփանակերտ։ ՆԱԽ՝ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱՅ Անոնցմէ շատեր արդէն «կռուելու տարիքը» անցած կը թուէին, իրենց…

Քանի դեռ կարողանում ենք մեր սահմանները պաշտպանել, խաղաղապահների անհրաժեշտությունը չկա

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսեց ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակի մասին, այն մասին, թե արդյո՞ք լարված վիճակը կհանգեցնի լայնամասշտաբ պատերազմի, ինչի հնարավորությունը չի բացառել ՀՀ նախագահը երեկ ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը մեր ժողովուրդը միշտ պետք է նկատի ունենա, ու թեև Ադրբեջանը լուրջ հակահարվածից դեռ…

«Ազդակ»ի Խմբագրական. 1-5 Ապրիլ. Հաւանական Քաղաքական Շարժառիթներ (Ա.)

Արցախ-Ազրպէյճան սահմանագօտիին վրայ Պաքուի կողմէ շղթայազերծուած պատերազմի հաւանական շարժառիթները փորձել ընկալելու համար նախ պէտք է բացառել յանկարծակիութեան գործօնի վարկածը: Մտաբերել նախ, որ պատահածը տարողութեան նշաձողի բարձրացում է այն առումով, որ վերջին ժամանակաշրջանին, թէեւ ելեւէջներով, այսուհանդերձ մնայուն պետական վարքագիծի վերածուած էր Պաքուի ռազմական այս վարքագիծը` արձակազէններով, հետախուզական թափանցման փորձերու գործողութիւններով, հրթիռակոծումներով: Ռազմական այս պահուածքային հետեւողականութիւնը կը…

ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի սկաուտներն այցելել են վիրավոր զինծառայողներին

Մուրացանի ռազմական հոսպիտալի առջեւ այսօր հավաքված էին վիրավոր զինծառայողների ծնողները: Զինվորներից մեկի մորից տեղեկացանք, որ որդին ականի պայթյունից կորցրել է ոտքը եւ բժիշկների փոխանցմամբ վիճակը կայուն լավ է: Հոսպիտալ մտնել չհաջողվեց: Մինչ մեր նկարահանող խումբը զրուցում էր վիրավոր զինծառայողների ծնողների հետ, նրանց այցելեցին ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի սկաուտները, որոնք իրենց հետ սնունդ եւ սուրճ էին բերել: Հիվանդանցի մոտ…

Ով առաջին գծում գտնվելու հնարավորություն չունի, պետք է նյութական օժանդակությամբ մասնակիցը դառնա հայրենքի փրկությանը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ով նոր է վերադարձել ԼՂՀ-ից, Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց Արցախում տիրող իրավիճակը և անդրադարձավ ՀՅԴ պատվիրակության ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երեկվա հանդիպմանը: Նա նշեց, որ Բակո Սահակյանի հետ զրուցել են սահմանին տիրող իրավիճակի, վերջին մեկ շաբաթում արձանագրված իրադարձությունների մասին: «Պարզ է, որ Ադրբեջանն ամբողջ ուժերով համընդհանուր հարձակում է գործել,…

Ի Խնդիր Հայաստանի Պետականութեան Ամրապնդումին

(ՀՐԱՉ ՄՈՒՐԱՏԵԱՆԻ ԱՆԱՐԳ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ) Երեք տարի առաջ այս օրերուն, անարգ ոճիրի զոհ գնաց Պռոշեանի գիւղապետ Հրաչ Մուրատեանը: Երեք տարի անց, մենք չենք մոռցած այս ոճիրը, մանաւանդ՝ ատոր բացայայտուած չըլլալու հանգամանքը: Հրաչ Մուրատեան ազատամարտիկ էր: Ան մաս կը կազմէր Արցախի ազատագրական պայքարին մասնակցած կամաւորներու այն մեծ փաղանգին, որուն համար հայրենի հողին ազատագրումը առաջնահերթութիւն էր: Հրաչ…