Համանախագահները ԱԳՆ-ում են. նրանց դիմավորել են բողոքի բազմամարդ ցույցով

FotorCreatedԱկցիայի մասնակիցները կոչ են անում լիարժեք գնահատել իրավիճակը, պատժել միջազգային իրավունքին համապատասխան Ադրբեջանի ագրեսիան, հասցեական հայտարարություններ անել, ճանաչել ԼՂ անկախությունը:

ԱԳՆ շենքի մոտ ցուցարարները նաև իրենց ցավակցությունը հայտնեցին զոհված զինվորների համար և հայտարարեցին՝ հպարտանում են, որ մաս են կազմում նման ժողովրդի:
«Փա՛ռք հայոց զինվորին» «փա՛ռք հայոց մայրերին» վանկարկում էին նրանք:

«Մեզ դիտում են այն զինվոր հերոսների ծնողները, ում կյանքի գնով ապացուցեցինք, որ հայը տեղում է, միանալ բողոքի ընդվզմանը, և ասենք, որ հայը միշտ պայքարելու է հանուն հայրենիքի»,-ասաց նա։

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա է ընթանում ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործության դեմ:

Արտգործնախարարության շենք քիչ առաջ ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, ովքեր անցնելով հավաքված ցուցացարների կողքով, անխոս մտան շենք:

Համանախագահներից միայն ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մի պահ կանգնեց և նայեց հատվածքներին ու ապա մտավ ԱԳՆ շենք:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «ամոթ» և «ճանաչում», «Ղարաբաղը մերն է»: Նրանք այստեղ են եկել բազմաթիվ ցուցապաստառներով՝«Stop terrorism», «Ալիև մարդասպան», «Ղարաբաղն անկախ է», «Մենք ենք Արցախը» և այլ հայերեն, անգլերեն և ռուսերեն գրությամբ:

Քիչ առաջ ԱԳՆ շենքից դուրս եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, ովքեր անցան ԼՂՀ և ՀՀ դրոշներն ու ցուցապաստառները պարզած ցուցարարների կողոքով:

Tert.am-ը ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին հարցրեց, թե ինչու Մինսկի խումբը բացի դատապարտող և կողմերի միջև հավասարություն դնող հայատարությունից, այլ քայլեր չի նախաձեռնում, սակայն Ուորլիքը չպատասխանեց հարցին: Նա ասաց որ այսօր լինելու է մամուլի ասուլիս, որի ընթացքում էլ կպատասխանի բարձացված հարցերին:

Այդ ընթացքում ցուցարները շարունակում էին սուլել և վանկարկել՝ ճանաչում:

tert.am

Տպել Տպել