Շրջանային մամուլ

Մեր ակնկալիքներն ավելին էին

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Արցախի խորհրդարանական ընտրությունների մասին, նշեց, որ դեռևս Արցախի ԿԸՀ-ն չի ամփոփել ընտրությունների ամբողջական պատկերը, բայց, իր դիտարկումներով, ընտրություններն անցել են նորմալ, և արտառոց ընտրախախտումներ չեն եղել: Նրա խոսքով` դրական է այն, որ, նախորդ ընտրությունների համեմատ, այս ընտրությունների ժամանակ…

Հիմնական փոփոխություններով ապահովել դրական շարունակությունը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Երկրի հարց»-ը հաղորդաշարին (29-ը ապրիլի 2015թ.) տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը Հաղորդավար – «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Վստահաբար կարելի է ասել, որ այս տարվա բարձրակետը ապրիլի 24-ն էր, երբ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համախմբված էր ողջ հայությունը, երբ աշխարհը խոսում ու գրում էր մեր մասին,…

Արցախում ընտրություններն անցնում են բավականին լավ

Արդեն տեղեկացրել ենք, որ ԼՂՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կատարելու նպատակով Արցախ են ժամանել բազմաթիվ պատվիրակություններ՝ աշխարհի ամենատարբեր ծայրերից: Ինչպես ԼՂՀ-ից հաղորդում է Yerkir.am-ի թղթակիցը, Կանադայի Հայ դատի հանձնախմբի կողմից դիտորդական առաքելություն կատարելու նպատակով Արցախ ժամանած Վահե Անտոնյանն արձանագրեց, որ ընտրություններն անցնում են բավականին լավ: Նա տեղեկացրեց, որ առավոտյան կանուխ այցելել են Մարտունու…

Արցախցիները Դաշնակցության հետ մեծ հույսեր են կապում

«Այս մեկ ամսվա ընթացքում բավականին կոռեկտ ընթացավ քարոզարշավը: Արցախահայությունը պետական մտածելակերպ ունեցող ժողովուրդ է եւ հավատացած ենք, որ ժողովուրդը կընտրի՝ ելնելով կուսակցության ծրագրերից: Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, ապա փոքր խախտումներ եղել են, բայց,ընդհանուր առմամբ, մինչ այս պահը ընթացքը դրական է»,-այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԼՂՀ ԱԺ ընտրություններում ՀՅԴ…

ՀՅԴ-ն տոնի վերածեց աշխատավորի օրը

Մայիսի 1-ի՝ աշխատավորների համերաշխության օրվա կապակցությամբ ՀՅ Դաշնակցությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպեց տոնական մեծ համերգ, որին իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, ազգային, ժողովրդական երգերի կատարողներ՝ Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, Սամվել Երանյանը, ինչպես նաեւ Արցախի երգի, պարի պետական համույթը: Հրապարակում հավաքված ավելի քան 10.000 արցախցիներն իրենց երգ ու պարով…

Դաշնակցականները ձեռք են բերել ընտրողների հավատն ու վստահությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Արցախի` մայիսի երեքին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչները այսօր հանդիպում ունեցան դիտորդական առաքելություն իրականացնողների և իրենց ընտրողների հետ` ամփոփելու քարոզարշավը, որից հետո ընտրողները հնարավորություն ունեցան ունկնդրելու Դաշնակցության կազմակերպած համերգը: Տեղեկացնենք, որ ՀՅԴ ցուցակը գլխավորում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նա իր ելույթում նշեց,…

17 տոկոս զործազրկություն. պատճառները և նվազման ճանապարհը

Այսօր Աշխատանքի և աշխատավորության միջազգային օրն է: Օրվա հետ կապված` ժամը 14:30-ին ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտեությունը Հյուսիսային պողոտայում իրազեկման ակցիա կկազմակերպի, որի նպատակն է աշխատողներին իրազեկել իրենց իրավունքների մասին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտեության անդամ Մեսրոպ Եսայանը նշեց, որ 120 տարի առաջ այս օրը մարդիկ դուրս եկան փողոց՝ պայքարելու իրենց իրավունքների համար,…

«Ազդակ»ի Խմբագրական. Շարունակել Սկսուած Գործընթացը

(Մայիսմէկեան Տօնին Առիթով) Մայիսմէկեան խորհուրդին քաղաքական այժմէական հնչեղութեամբ մեր իրականութեան պարզած վիճակները լոյսին բերելու որեւէ փորձ ներկայ պահուն անպայման պիտի յիշէ մեր երկրի ներքաղաքական դաշտը յանկարծակիօրէն ցնցած հարստապետութիւնն ու քաղաքականութիւնը իրարմէ կտրուկ ձեւով անջատելու ամէնէն բարձր մակարդակներով առնուած քայլն ու անոր անմիջական հետեւանքները: Խօսքը կը վերաբերի քաղաքական դաշտը գրագիտացման ենթարկելու առաջադրանքին, որ մինչ այժմ մէկ…

Սիսի կաթողիկոսության վերադարձը դեպի արդարություն քայլ կլինի

Ասուլիս` Վաշինգտոնում «Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան բերված վեճը հզոր օրինակ է, որն իր հերթին կնպաստի հայերի սեփականած եկեղեցական գույքը վերադաձնելու մյուս հնարավոր դատական հայցերի արդար հանգուցալուծմանը»,- նման կարծիք հայտնեց Ամերիկայի Հայ Դատի հաձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն` ապրիլի 29-ին Վաշինգտոնում դատական գործի մանրամասներին նվիրված ասուլիսում: Արքեպիսկոպոս Օշական Չոլոյանը խոսեց Սիսի կաթողիկոսության հոգեւոր…

Իրազեկման ակցիա՝ նվիրված աշխատողների իրավունքների պաշտպանությանը

Մայիսի 1-ին՝ Աշխատանքի պաշտպանության միջազգային օրը, ՀՅԴ Երեւանի կենտրոնի «Ռուբեն» կոմիտեն Հյուսիսային պողոտայում, ժամը 14:30-ին, անցկացնելու է իրազեկման ակցիա՝ նվիրված աշխատողների իրավունքների պաշտպանությանը: Քաղաքացիներին կբաժանվեն իրենց իրավունքների պաշտպանությանը վերաբերող նյութեր: Նույն օրը, ժամը 13:00-ին, ՀՅԴ ԳՄ շենքում (Հանրապետության 30, Սիմոն Վրացյան կենտրոն) տեղի կունենա մամլո ասուլիս՝ նվիրված օրվա խորհրդին: