Շրջանային մամուլ

Դաշնակցությունը անպաշտոն և լրջագույն դիվանագիտություն, ուժ է` ի նպաստ հայ ժողորդի

Հայաստանում Դաշնակցության դերի, ծրագրային և գաղափարական առաջնահերթությունների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ: – Պարո’ն Փափազյան, որպես Սփյուռքում և Հայաստանում քաղաքական փորձ ունեցող կուսակցական, ինչպե՞ս եք գնահատում Դաշնակցության դերն ապագա Հայաստանում: – Դաշնակցությունը լավագույն ուժն է, որը կարող է միավորել Հայաստանն ու Սփյուռքը դեպի Հայաստանի…

Դուք եք որոշում

Գնում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների: Այս ընտրություններով է ձևավորվելու ՀՀ առաջիկա 5 տարիների իշխանությունը, որ պատասխանատվություն է կրելու երկրի արտաքին քաղաքականության, տնտեսական առաջընթացի, մարդկանց սոցիալական խնդիրների լուծման, սերունդների համերաշխության ամրապնդման, ժողովրդավարության խորացման, օրենքների գերակայության և, իհարկե, պետության և ժողովրդի անվտանգության համար: Ո՞րն է այսօր ձեր պատկերացմամբ այն ուժը, որ կկարողանա միայնակ լուծել բոլոր հարցերը: Հայաստանում…

Հայաստանի արտաքին քաղաքականությունը չափազանց անորոշ է

Վերջերս Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Սա ի՞նչ ազդակ էր Հայաստանին, ի՞նչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում: Վերջապես, ի՞նչ քաղաքականություն է վարում ներկայումս Հայաստանը Իրանի հետ, հաշվի առնելով, որ չնայած բազում հայտարարությունների, վարչապետ Փաշինյանն այդպես էլ…

Սաստելով չի կարելի մարդկանց մղել աշխատելու

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի հետ -Օրերս վարչապետի պաշտոնակատարը մեր երկրում գործազրկության խնդրով պատասխանատու հայտարարություն արեց Աստանայում՝ երկրի 800 հազար բնակչությանը մեղադրելով անգործության, ծուլության, իբր զբաղվածություն ունեցող 350 հազար բնակչության վճարած հարկերի հաշվին ապրելու համար: -Հայաստանում մենք 18 տոկոս գործազրկության մակարդակ ունենք, ինչը բարձր ցուցանիշ է, ընդ…

Մշակութային համագործակցության հեռանկարներն ու ոլորտի խնդիրները՝ ՀՀ եւ ԱՀ մշակույթի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման առանցքում

Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12֊ին ՀՀ մշակույթի նախարարությունում էր՝ հայաստանյան գործընկերների հետ քննարկելու Հայաստան-Արցախ մշակութային համագործակցությունն ակտիվացնելու հնարավորությունները: «Ի թիվս մշակույթի մի շարք ոլորտների, Արցախում փորձում ենք նոր քաղաքականություն մշակել, հատկապես գրադարանների ու թանգարանների ուղղությամբ: 2019-ին շահագործման կհանձնվի Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը: Այժմ քայլեր են իրականացվում…

Արամ Ա-ի հռչակած Վերանորոգման և վերականգնման տարին Հալեպում նոր թափ է ստանում

Սիրիայի`յոթ տարի տևած պատերազմից ամենաշատը տուժած քաղաքներից մեկը, անկասկած, հայաբնակ Հալեպն էր: 2016 թվականի դեկտեմբերի 12-ին սիրիական բանակի ջանքերով Հալեպի ազատագրումից անմիջապես հետո սկսվեցին քաղաքի վերակերտման աշխատանքները: Քաղաքի վերականգնման աշխատանքների, վնասներ կրած ազգային կառույցների, հայ աշակերտության և խաղաղության հաստատումից հետո Հալեպ վերադարձողների մասին Yerkir.am-ը զրուցել է հալեպահայ գրող-վերլուծաբան Հարութ Օրտեքյանի հետ: – Ի՞նչ վիճակում է…

Հայ քաղաքական կյանքի մենակը կամ «մեղավոր է դաշնակցություն»

Արթուր Մկրտչյան Հերթական ընտրություններն են անկախ Հայաստանի պատմության մեջ և ինչպես բոլոր ընտրություններից առաջ, սկսվել է Դաշնակցության դեմ հակաքարոզչությունը … Քաղաքական պայքարի տեսակետից գուցե տարօրինակ բան չկա, ցավալին այն է, որ Դաշնակցությանը մերժելու մտասեւեռումը մղում է նսեմացնել մեր ազգային արժեքները, ոչ հեռավոր անցյալի պատմությունն ու հերոսական էջերը՝ վերջին 100 տարվա ազգային ձեռքբերումները, առանց որոնց, որպես…

Ասք 800 հազար անբանի, 350 հազար ճռռացողի եւ վարչապետի տվայտանքների մասին

Կամ հակահեղափոխության նոր առաջնորդը Եթե մարդ չգիտենա, թե գործազրկության համար ինչքան նպաստ է ստանում մեկ ընտանիքը, Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ կլցվի անհուն երախտագիտությամբ. ուրիշ այդ ո՞ր պետությունն է բնակչության գրեթե 30 տոկոսին (ըստ վարչապետ Փաշինյանի՝ 800 հազար մարդ) վճարում գործազրկության նպաստ: Գործազրկության կամ, ավելի ճիշտ, աշխատել չցանկանալու պատճառն էլ շատ պարզ է՝ դարձյալ ըստ վարչապետի.…

Այլևս չենք լինի այն կոալիցիաներում, որտեղ առանց Դաշնակցության կարող են որոշումներ ընդունել

Ժողովուրդը Դաշնակցության կարիքը միշտ ունի, որպեսզի առնվազն զերծ պահի երկիրն ինչ-որ անորոշ ապագայից, ցնցումներից: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Այսօր ապագայի նկատմամբ անորոշությունը շատ մեծ է, և ազգային արժեքների պահպանման հարցում Դաշնակցության դերակատարությունը մեծ է: Ես ասել եմ` Դաշնակցության գոյությունը պայմանավորված չի լինելու այս ընտրությունների արդյունքներով: Դաշնակցությունն,…

Պետական հատվածում աշխատատեղերի կրճատո՞ւմ, թե աշխատավարձի բարձրացում

2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներից ակնհայտ էր, որ օրվա իշխանությունները ևս շարունակում են լիարժեք կիսել նախկինների հիմնական մոտեցումները, որոնք վերաբերում են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության և աշխատանքի արդյունավետության խնդիրներին: Պետք է փաստենք, որ պետական կառավարման համակարգի տեսանկյունից այդ մոտեցումներն ունեն բացառապես նոելիբերալ գաղափարական հենք և պետական ծախսերը կրճատելու առաջնային նպատակ: Այսպիսով, պետությունը ևս…