Շրջանային մամուլ

Սուրիահայեր Արցախ Բնակեցնելու Հարցով՝ Պաքու Կը Դիմէ ՄԱԿին

Ատրպէյճանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամետեարով Չորեքշաբթի, Օգոստոս 21-ին պաշտօնական նամակով մը դիմած է ՄԱԿի ընդհանուր քարտուղար Պան Քի Մունին՝ խնդրելով, որ ան կտրուկ միջոցներու դիմէ, որպէսզի դադրեցուին Ատրպէյճանի «բռնագրաւեալ տարածքներէն ներս Հայաստանի ապօրինի գործողութիւնները»: Այս մասին կը յայտնէ APA-ը։ «Հայաստանը, օգտագործելով հրադադարը՝ կը շարունակէ ջանքեր ի գործ դնել՝ Ատրպէյճանի գրաւեալ տարածքներուն մէջ ժողովրդագրական, մշակութային…

Չսիրւած էյէֆենդին

Թուրքերէն լեզւում եւ մշակոյթի մէջ տղամարդկանց յարելու համար նրանց անունից յետոյ աւելացնում են էյէֆենդի ածականը (այսինքն` պարոն, ջենթըլմէն…) օրինակ Քեմալ Բէյէֆենդի, այսինքն յարելի պարոն Քեմալ… Սակայն, եթէ լսէք միայն էյէֆենդի μառը, դա պարզ է, թէ ով է եւ խօսքը ում է վերաμերում: Բէյէֆենդի լսելով պիտի հասկանալ միայն մէկ հոու, վարչապետ Ռեջեμ Թայիμ Էրդողանին. նա է…

ՀՀ նախագահի հայտարարությունն առաջին հերթին եւ հիմնականում ուղղված էր Ադրբեջանի հանրությանը

Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Դրանց մասնակցելու համար, արդեն 3-րդ անգամ, առաջադրվել է գործող նախագահ Իլհամ Ալիեւը: Ընդդիմության միասնական թեկնածուի հարցը դեռեւս անորոշ: Եւ մինչ նախընտրական Ադրբեջանը ու դրա հատկապես ընդդիմադիր հատվածը հաղթող թեկնածու է փնտրում, Հայաստանում քննարկվում է Իլհամ Ալիեւի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը` ամենաբարձր մակարդակով: Հանրապետության նախագահն էր օգոստոսի 17-ին այդ մասին…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության անդամների այցը ԼՂՀ

«Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Խաչիկ Ճոզիկյան և տնօրեն Վահան Վարդանյանը օգոստոսի 15-ից 17-ը գտնվում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: Քննարկվեցին սիրիահայ ընտանիքների հետագա բնակեցման, հինադրամի կողմից արդեն բնակեցված մի շարք սիրիահայ ընտանիքներին հետագա օժանդակություններ տրամադրելու և նրանց խնդիրներին առնչվող հարցեր:…

Շուշիում եւ Ասկերանում կազմակերպված ճամբարներում հայրենասիրության դասեր են կազմակերպվում

ՀՅԴ ԱՄՆ արեւմտյան ափի երիտասարդական միության ջանքերով ամառային ճամբարներ Արցախում գործում են 2009 թվականից։ Այս տարի էլ նման ճամբարներ են անցկացվել Ասկեանում եւ Շուշիում։ Մանրամասները՝ տեսանյութում

Խօսք կսկիծի, զայրոյթի ու յարգանքի

Օգոստոս 23-ին կը լրանայ դաւադիր գնդակին զոհ դարձած Արցախեան ազատամարտի հերոս ընկ. Հրաչ Մուրատեանի յիսնամեակը։ Ուղիղ մէկ տարի առաջ մենք պայմանաւորուած էինք որ միասին պիտի նշենք այդ տարեդարձը, սակայն թրքածին ոճրագործը թոյլ չտուաւ որ Կարօտի ու Պետոյի զինակից մեր ընկերը շարունակէր հայրենիքի ծառայութեան իր գործը եւ ես այցի եկայ Պետօ Ղեւոնդեանի կողքին տեղաւորուած շիրիմին։ Սիրելի…

Թերամիտը եւ ՀՅԴ կազմակերպութիւնը – Ե. Դաշնակցական Ժողովները

Թերեւս պէտք է հասկնալի համարել թերամտութեան հետեւանքով դաշնակցական ժողովներու կարեւորութեան անտեսումը, որովհետեւ մեր ազգային առօրեային մէջ հազուադէպօրէն արծարծումի նիւթ կը դառնայ դաշնակցական ժողովը: Հազուագիւտ պարբերականութեամբ՝ երկու տարին անգամ մը, դաշնակցական կազմակերպական շրջանի մը մէջ տեղեակ կ՛ըլլանք այդ շրջանի դաշնակցական Շրջանային ժողովի գումարման ու աշխատանքներուն մասին: Չորս տարին անգամ մը համայն հայութիւնը կ՛իմանայ ՀՅԴ Ընդհանուր ժողովին…

Եթե Դաշնակցության թեկնածուն առաջադրվեր, Մաքսիմ Հակոբյանը պիտի մի 3-4 միլիոն դոլար էլ ավել փող ծախսեր

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը թեկնածու չի առաջադրել թիվ 38 ընտրատարածքում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց քննարկելու են ոչ իշխանական թեկնածուին սատարել-չսատարելու հարցը եւ հանդես են գալու հայտարարությամբ: ՀՅԴ Սյունիքի մարզային կառույցի ներկայացուցիչ Արմենակ Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռ չեն քննարկել, բայց կքննարկեն եւ հայտարարությամբ հանդես կգան: Նրանք հակված են կոչ անել ընտրազանգվածին չմասնակցել…

Ակնարկ. Արժէքները Եւ Այլընտրանքայինները

Այլընտրանքային լրատուադաշտը, կամ աւելի մատչելի ընկալման համար ընկերային ցանցերը, հասանելիութեան նորանոր տարածքներ կը նուաճեն, մագլցողականութեան աննախադէպ եւ նոյնիսկ անհաշուարկելի օգտատէրերու դաշտ մուտք գործելով կայծակնային արագութեամբ եւ ինքնատարածման գերարագ մեքենականութիւններով: Կացութիւնը հասած է հոն, որ լրատու գործակալութիւնը, մամուլի այս կամ այն տարբերակը իր նիւթերու տարածման համար ոչ թէ կը մրցի այլընտրանքային լրատուադաշտին հետ, այլ կ՛օգտագործէ զայն`…

Արաբական Ողբերգութիւն

Գարո՞ւն: Ի՜նչ վարդագոյն երազներ հիւսուեցան: Արաբական երկիրներէն ամէնէն հզօրը պիտի դառնար ժողովրդավար հանրապետութիւն, ուր պիտի յարգուէին մարդկային իրաւունքները, խղճի ու խօսքի ազատութիւնները, ուր աղքատութեան դէմ համընդհանուր պայքարի միջավայր պիտի ստեղծուէր եւ ուր արդարութիւն պիտի տիրէր: Իրաքը դժուարութեամբ կը փորձէ ոտքի կանգնիլ. քայլ մը առաջ կը նետէ՝ երկու քայլ ետ նետուելու վտանգ դիմագրաւելով, ամէ՛ն օր: Միջհամայնքային…