Շրջանային մամուլ

Ակնարկ. Պատժամիջոցները Կը Չէզոքացնեն Անգարայի Եւ Պաքուի Առաձգականութիւնը

Պաքուի որոշումը` իրանեան քարիւղի ներմուծումը կասեցնելու, նախ եւ առաջ պէտք է դիտարկել Միացեալ Նահանգներու նախագահի անվտանգութեան հարցերով խորհրդականի` Կովկաս այցելութեան անմիջական հետեւանքներու շրջանակներուն մէջ: Այս պարագային այլընտրանքային շուկան Ռուսիան է, ինչ որ նաեւ կը խթանէ երկու երկիրներու միջեւ տնտեսական յարաբերութիւններու յաւելեալ խորացման միտումները: Պաքուի արագ արձագանգումը համոզիչ կը դարձնէ, որ Պոլթընի այցելութիւնը տարածաշրջան իբրեւ անմիջական…

Իրանը թույլ չի տալիս ԱՄՆ-ի վերադարձը

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները նորություն չեն, այս օրերին Իրանի փողոցներում էլ Միացյալ Նահանգների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներն 40 տարի առաջվանից՝ պատմությունից եկող և «կարմիր թելով» գնացող իրադարձությունների շարունակությունն են: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ դրանց հիմքում ընկած է գաղափարախոսություն, որ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունը մերժում…

Ազգային մտավորականության անհրաժեշտությունը

Մեր պետականության համար, այս բախտորոշ ժամանակաշրջանում, իր ազդեցիկ խոսքը պետք է ասի հայ ազգային մտավորականությունը: Ցավոք հենց ազգային մտավորականությունն էլ հանդիսանում է ներհայաստանյան կյանքի ամենաթույլ օղակը, եթե, իհարկե, ասելու չլինենք, որ ըստ էության ազգային մտավորականությունը բացակա է: Ընդհանրապես հասարակությունը մտավորականության արտացոլանքn է: Թերևս կարիք չկա պատմությունից օրինակներ բերելու, թե ինչ հզոր, կազմակերպված, ծանրակշիռ ուժ է…

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել ՀՅԴ կեցվածքի վերաբերյալ

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայրենի պետության առջեւ ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության եւ արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին: Խոսվեց նաեւ ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված…

ՀՄԸՄի Հարիւրամեակի Շքեղ Հանդիսութիւն Կլենտէյլի Մէջ

Կիրակի, 28 Հոկտեմբերի երեկոյեան ժամը 5ին, Կլենտէյլ «Հայ սքուլ»ի հանդիսասրահին մէջ մեծ շուքով տեղի ունեցաւ մէջ, ՀՄԸՄի 100ամեակին նուիրուած բազմաթիւ նախաձեռնութիւններու եզրափակիչ հանդիսութիւնը: Ներկայ էին թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեան, նահանգային ծերակուտական Էնթընի Փորթանթինօ, Լոս Անճելըս գաւառի վերահսկիչ Քեթրին Պարճըր, Կլենտէյլի քաղաքապետ Զարեհ Սինանեան եւ քաղաքա-պետական խորհուրդի անդամներ Փօլա Տիվայն եւ Վարդան Ղարպետեան, ՀՅԴ Բիւրոյի…

Հայաստանի բաց սահմանները փակելու եւ փակ սահմանները բանալու արկածախնդրութիւնը

Սեդօ Պոյաճեան Առաջնորդելու կոչուած ղեկավարի մը պարտականութիւնն է ախտաճանաչումը կատարել, վերլուծել եւ քննել առկայ քաղաքական որեւէ իրավիճակ, որ կառնչուի երկրի անվտանգութեան ու բարօրութեան։ Ուստի, պէտք է հասկնալի համարել Ազգային Ժողովի լուծարումէն առաջ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի նկատողութիւնները Հայաստանի արտաքին քաղաքականութեան մարտահրաւէրներուն կապակցութեամբ։ Մեկնակէտ ունենալով Հայաստանի դէպի ծով ելք չունենալու (landlocked) հանգամանքը, Պրն. Փաշինեան նկատեց, «Հայ-իրանական…

Պետության ներքին և արտաքին իմունիտետը և Արցախյան հակամարտությունը

Գևորգ Ղուկասյան Արցախյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ առանցքային պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, տարածաշրջանային քաղաքական զարգացումները, սահմանային առերևույթ հանդարտությունն աներկբա են դարձնում այն պնդումը, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի բանակցային գործընթացը գտնվում է քաղաքական և աշխարհաքաղաքական բոլորովին նոր շրջափուլում: Վերջինի սաղմերն ակնհայտ էին դեռևս տարեսկզբից, իսկ ավելի ցցուն էին դարձել Հայաստանում կատարված իշխանափոխությունից հետո։…

Ակնարկ. Տարածքային Ամբողջականութեան Թեհրանի Իւրովի Ընկալումը

Անգարա-Պաքու-Թեհրան եռակողմ ձեւաչափով կայացած հանդիպումէն բխած հռչակագիրը անկախ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական մակարդակի վրայ համագործակցութեան առանցքներ ճշդելէն բաժին յատկացուցած էր նաեւ արցախեան հակամարտութեան: Պէտք է ըսել, որ նման ձեւաչափով տասնեակ մը նախընթաց հանդիպումներ կայացած են արդէն եւ Արցախի հակամարտութեան առումով վերջին հռչակագիրը հիմնական նորութիւն չի բովանդակեր, համեմատաբար տարի մը առաջ գումարուած նախորդ հանդիպումի որդեգրածէն: Պարզ է, որ այստեղ…

«Ապառաժ»-ի խմբագրական. Որոշումը կայացվելու է Արցախում

Թրամփյան Ամերիկայի շունչը անցյալ շաբաթվա ընթացքում զգաց նաեւ Կովկասի տարածաշրջանը: Անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Թրամփյան ամերիկայի հռետորաբանությամբ այցելեց տարածաշրջան՝ Վրաստանին, Ադրբեջանին եւ Հայաստանին հրամցրեց Ամերիկյան շահը գերակայող քաղաքականության «առաջարկները», որոնք, ըստ էության, ոչ թե առաջարկ էին, այլ սպառնալիքով համեմված թելադրանք: Ինչքան էլ Հայաստանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության պատասխանատուները պնդեն, թե Բոլթոնի ասուլիսներում…

Փաշինյանը չընտրվեց վարչապետ. խորհրդարանն իրավունքի ուժով արձակվեց

Ավարտվեց վարչապետի ընտրության հարցի քննարկումը: Վարչապետի միակ թեկնածուն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ պատգամավորների 3/5-ի ձայնով առաջադրված Նիկոլ Փաշինյանն է: Նշենք, որ նրա առաջադրումը ձևական բնույթ է կրում: Նախքան քվեարկությունը Փաշինյանը կատակեց. «Խորհրդարանն ինձ երկու անգամ չի ընտրել վարչապետ, մեկ անգամ ընտրել է: Հուսով եմ` մեկ անգամ էլ չի ընտրի, և հաշիվը կդառնա 3:1»: Ի դեպ,…