Շրջանային մամուլ

Մարդկանց մեջ վստահությունը վերականգնելու խնդիր կա

Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանի հետ -ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի նիստում գնահատվել է քաղաքական կոալիցիայի մեկամյա գործունեությունը. խոսելով ձեռքբերումներից՝ չեք շրջանցել նաև բացթողումներն ու թերությունները: -Մենք փորձում ենք խստապահանջ լինել առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ: Եվ նշում ենք, որ վերջին մեկ-երկու տարում արձանագրված դրական ձեռքբերումների կողքին միաժամանակ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ,…

Արամ Մանուկյանի արձանի պատմության հետքերով

Հայ նշանավոր պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ, Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող եւ առաջիկայում Երեւանում տեղադրվելիք արձանը քննարկումների ու քննադատությունների է արժանացել: Արձանի հեղինակը Դավիթ Մինասյանը վստահեցնում է, որ սոցցանցերում տարածված էսքիզային տարբերակը մրցութային հանձնաժողովին ներկայացրածը չէ: Բազմաթիվ քննադատություններից հետո արձանի իր մեկնաբանությունը քանդակագործն էլ է ներկայացրել: Մանրամասները՝ տեսանյութում։

Մեր Կորուստները. Ազգային-Կուսակցական Գործիչ Յակոբ Եափուճեան Իր Մահկանացուն Կնքեց

Շաբաթ, 3 փետրուարին իր մահկանացուն կնքեց ազգային-կուսակցական գործիչ Յակոբ Եափուճեան: Յակոբ Եափուճեան ծնած է 24 ապրիլ 1945-ին, Պէյրութի մէջ: Շրջանաւարտ է Համազգայինի «Նշան Փալանճեան» Ճեմարանէն: Աւարտած է Սեն Ժոզեֆ համալսարանի հաշուապահութիւն-տնտեսութիւն բաժինը: Փոքր տարիքէն եղած է ՀՄԸՄ-ի սկաուտական շարքերուն մէջ: Ուսանողական տարիներուն Զաւարեան աշակերտական միութեան եւ ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան մէջ վարած է պատասխանատու պաշտօններ:…

Երկու հայկական պետությունների մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Փետրվարի 3-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Արցախ կատարած այցի շրջանակում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության միջև ստորագրվեց պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը կարևորվում է մասնագիտական փորձի փոխանակումը և մեթոդական օժանդակությունը, համագործակցությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման ոլորտներում, Արցախի Հանրապետության պատմամշակութային…

Հայրենիքի խմբագրական. Սթրազպուրկի դահլիճէն

Յիշատակելի էր Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսեանի Յունուար 24-ի ելոյթը Սթրազպուրկի մէջ (Ֆրանսայի կեդրոնական արեւելեան շրջան)՝ Եւրոխորհուրդի խորհրդարանական ժողովին առթիւ: Բաւական երկար էր Սարգսեանի խօսքը, որ կ՚ընդգրկէր թէ՛ արտաքին ու թէ՛ ներքին եւ ընդհանրապէս կովկասեան տարածաշրջանը հետաքրքրող քաղաքական զանազան նիւթեր: Բնականաբար, օրակարգի վրայ առաջնահերթ էր այն հաստատումը, թէ Հայաստան՝ ստորագրած ըլլալով Եւրոմիութեան հետ համապարփակ եւ ընդլայնուած…

Երեսփոխան Յ. Բագրատունի Այցելեց Նախագահ Աունի Եւ Նեպիհ Պըրրիի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ այցելեց նախագահական պալատ, ուր հանդիպում մը ունեցաւ հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի հետ: Հանդիպումէն ետք Յ. Բագրատունի յայտնեց, որ ՀՅ Դաշնակցութիւնը յատկապէս եւ լիբանանցիները ընդհանուր առմամբ գոհունակ են նախագահ Աունի առաջադրած նախաձեռնութենէն: «Նախագահ Աունի նախաձեռնութիւնը հանրապետութեան նախագահի մը վարուելակերպին կը համընկնի` նկատի ունենալով, որ հանրապետութեան նախագահը…

Աշխատանքներ են տարվում ապօրինությունները վեր հանելու ուղղությամբ

Նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին հրամանագիր ստորագրեց։ Կոմիտեն կգործի ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում։ Անտառային պետական կոմիտեի կարգավիճակը որքանո՞վ կնպաստի ոլորտում առկա խնդիրներն ու բացերն առավելագույնս շտկելուն։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի հետ։ -Պարո՛ն Մանուկյան, շուրջ կես տարի…

«Գանձասար»-ի Խմբագրական. Ձիթենիի Թրքական Ճիւղը Խաղաղութիւն Չի Խոստանար

Սուրիական տագնապի սկիզբէն ի վեր Թուրքիա յարձակողական իր նոյն քաղաքականութիւնը կը վարէ: Պատերազմի սկզբնական փուլերուն, սուրիական քաղաքներու ու աւաններու վրայ յարձակումներ հրահրելով, Թուրքիա կը սպառնար երկրի ինքնիշխանութեան, ան չէր վարաներ իր ախորժակները յայտնելու, նոյնիսկ երկրի առաջին դէմքին` Էրտողանին Դամասկոս հասնելու եւ Օմայատ մզկիթին մէջ աղօթելու յաւակնութեամբ: Թուրքիոյ յաջորդ դաւը սուրիական հողերուն վրայ 30 քմ երկարութեամբ…

Հրաշափառ յարութիւն

Տօնում ենք վաթսունամեակը- Հայաստանի Հրաշափառ Յարութեան: Տօնում ենք հայ ժողովրդի ազատութեան ու անկախութեան օրւայ տարեդարձը. Ազատութիւն և Անկախութիւն՝ որոնք դարբնւեցին Սարդարապատով, Բաշ Ապարանով ու Ղարաքիլիսէով, ծնունդ առան Հայոց Ազգային Խորհրդի յայտարարութեամբ և մարմին ստացան Հայաստանի Հանրապետութեամբ: Եւ այս նւաճումները, որ իրաւունքն ու հիմնական պահանջն է իւրաքանչիւր ժողովրդի ու ազգութեան, Հայ ժողովուրդը ձեռք բերեց ի գին…

Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներին՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը շնորհավորել է կենտրոնական կոմիտեի նորընտիր անդամներին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք, ընդգծելով, որ քաղաքական ուժերի հետ մշտական խորհրդատվությունները կարեւոր նշանակություն ունեն երկրի առջեւ ծառացած տարբեր…