Շրջանային մամուլ

Արցախի Պետական Նախարարը Կը Հանդիպի ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէին Հետ

ԿԼԵՆՏԷՅԼ.- Արցախի Հանրապետութեան պետական նախարար Արայիկ Յարութիւնեան, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանի հետ, աշխատանքային այցով քաղաքս կը գտնուի: Պետական նախարարի գլխաւորած պատուիրակութիւնը Երկուշաբթի երեկոյեան այցելեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէութեան կեդրոնատեղի, ուր հանդիպեցաւ Կեդրոնական կոմիտէի անդամներու հետ։ Հանդիպման ընթացքին կողմերը միտքեր փոխանակեցին Սփիւռքի մէջ հայապահպանման մարտահրաւէրներուն, Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագիրներուն, Արցախի զարգացման, Արցախի Հանրապետութեան…

Ծառայությունը պետք է պարտադիր լինի բոլորի համար

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վաղվանից խորհրդարանում մեկնարկող` ուսանողների հետ կլոր-սեղան քննարկումներին` տարկետման սահմանափակման նախագծի մասին: Պատգամավորի կարծիքով` քննարկումներից հետո ինչ-որ հեղափոխական փոփոխություններ տեղի չեն ունենա, և ամեն ինչ չի վերադարձվի զրոյական դիրքի: «Այս օրենքով նոր հնարավորություն և դաշտ է ստեղծվում զինվորական ծառայության համար,…

«Ապագայ Լրագրողներ»-ը Ծանօթացան Հայ Դատի Աշխատանքներուն

Լրագրութեան Վարժողական Ծրագիր (13) Երէկ` երկուշաբթի, 20 նոյեմբեր 2017-ին, «Ազդակ»-ի խմբագրատան մէջ տեղի ունեցաւ լրագրութեան վարժողական ծրագիրին 13-րդ հանդիպումը: Հանդիպումին հիւրն էր ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան: Ներկայացման առաջին բաժինով Կիրօ Մանոյեան ծրագիրին հետեւող «Ապագայ լրագրողներ»-ուն բացատրեց լրագրութեան ձեւերը` անդրադառնալով լրագրութեան, թղթակցութեան եւ խմբագրութեան տարբերութիւններուն, ընդգծելով…

Տարի Մը Առանց Արայի

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏԻՉԵԱՆ Տարի մը կ՛ընէ արդէն, որ Արա Տէմիրճեանը իր ընտանիքի հարազատներուն եւ մեր մօտ չէ: Այս ներկայ վայրկեանը անոնցմէ է թերեւս, որոնց ինք պիտի ուզէր ներկայ ըլլալ. ո՛չ անպայման լսելու համար, թէ իր մասին ի՛նչ կը խօսուի. այլ ընդհակառակն, որպէսզի իր ներկայութեան մարդ չհամարձակի իր մասին խօսելու: Խօսքով արտայայտուող գովասանքը մանաւանդ` իրեն համար արհամարհելի…

Կեանք Մը, Որ Ամբողջական Նուիրում Եղաւ

(Ընկ. Արա Տեմիրճեանի Մահուան Ա. Տարելիցին Առիթով) ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ Քիչեր գիտէին, թէ այս «խոժոռ» դիմագիծով ընկերոջ հոգիին մէջ որքա՛ն ընկերական ջերմութիւն կար: Աւելի քիչեր գիտեն, թէ որքա՛ն նուիրում ու հաւատարմութիւն կար իր անձին մէջ: Հաւատարմութիւն` հայութեան շահերուն նկատմամբ, նուիրում` կազմակերպական-դաշնակցական սկզբունքներն ու որոշումները իրական կեանքի վերածելու ուղղութեամբ: Իրեն ծանօթացած եմ ԼԵՄ-ի հիմնադրութեան օրերուն. բայց` միայն…

«Հայրենիք»ի Խմբագրական. Յաչս պտղատու եւ բերքառատ Արցախին

Քսան տարիէ ի վեր, Նոր Աշխարհ հաստատուած հայորդիին համար «Գոհաբանութեան Օր»ը կը նշանակէ պարզ ու մեկին «Արցախի Օր»: Այդ օր, մեր կիզակէտը «Հայաստան» հիմնադրամի կազմակերպած դրամահաւաք- թելեթոնն է, որ ամբողջ ամերիկահայութեան ուղղուած է։ «Հայաստան» հիմնադրամը կը տեղեկացնէ, թէ այս տարուան լոզունգը «Բերքառատ Արցախ» է, որուն նպատակն է խթանել մշակը, բանուորն ու երկրագործը աւելի՛ եւս կառչած…

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2017 թվականի երրորդ համարը

ԱԶԴ Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2017 թվականի երրորդ համարը՝ մոտ 300 էջ ծավալով։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանում արձանագրված վերջին զարգացումները, իր Խմբագրականի եւ վերջերս Մոսկվայում լույս տեսած Աբդուլլահ Օջալանի երկերի 5 հատորյակի քննական վերլուծությանը նվիրված «Քրդերը և համաշխարհային պատմությունը» ընդարձակ գրախոսության միջոցով, հանդեսն իրականացրել է քրդական հիմնահարցի եւ հայ-քրդական հարաբերությունների պատմության ու ներկա կացության…

«Ապառաժ»-ի խմբագրական. Ապահովենք հասարակության մասնակցությունը

Ժողովրդավարական կառավարման համակարգը կիրառած երկրները երբեմն կանգնում են հենց ժողովրդավարությունից բխած դժվարությունների առաջ: Հարցը նրանում է, որ ժողովուրդն ինքնին ինչքանով է պատրաստ կիրառել իրեն տրված լիազորությունները և, բնականաբար, պատասխանատվությունը կառավարման համակարգում մասնակից դառնալու և իր ճակատագիրը տնօրինելու համար: Ժողովրդավարական սկզբունքից ելնելով՝ այդ լիազորությունից օգտվելը ժողովրդի բացարձակ իրավունքն է: Ժողովրդավարության համակարգի կիրառումը չպետք է միայն սահմանափակել…

«Տարածաշրջանի գէոպոլետիկ հեռանկարը եւ նոր իրադարձութիւնները» թեմայով խորհրդաժողով

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը, ելնելով իր կոչումից, արդէն 13 անընդմէջ տարի է ինչ կազմակերպում է «Հայ Դատն այսօր» խորագրի տակ ամփոփած խորհրդաժողով: Իսկ երեք տարիների կտրւածքով այդ օրերին զուգընթաց կազմակերպում է սեմինար, ոչ-հայ լսարանի համար ներգրաւելով Իրանի պետական համալսարանական ու քաղաքական շրջանակների դասախօս-մասնագէտների, ովքեր իրենց ելոյթներում շօշափում են տարածաշրջանի եւ միջազգային…

Դաշնակցական պահեստազորի նոր գումարտակը վարժական հավաք է անցկացնում

Ապրիլյան ակտիվ պատերազմական օրերից հետո վերածնված համազգային մտահոգությունը դաշնակցականների մոտ չի մարել: Պատերազմին միշտ պատրաստ լինելու, զինվորի կողքին լինելու պատրաստակամությամբ ձեւավորված, դաշնակցականներով ու համակիրներով համալրված պահեստազորի նոր գումարտակն այս օրերին վարժական հավաք է անցկացնում հանրապետության զորամասերից մեկում: Նրանց մեջ կան նաեւ բազմաթիվ ուսանողներ: Մանրամասները՝ տեսանյութում։